Ռուս դիվանագետը խոստովանում է. Հեյդար Ալիևը պատրա՞ստ էր տարածքային զիջումներ անել Հայաստանին. Տեսանյութ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ էր զիջումներ անել Հայաստանին. Նման հայտարարությամբ է հանդես եկել ռուսական ՖՍԲ-ի գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով նաև 2000 - 2004 թթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր: Ըստ նրա, Քի Վեյսթում Ալիևը արդեն գրեթե համաձայնվել էր հանձնել Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին, որի դիմաց Ադրբեջանը կկարողանար ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Սակայն Ալիևը, վերադառնալով Բաքու, քննարկելով սույն հարցը իր շրջապատի հետ, վերջին պահին փոխել էր իր տեսակետը:
Դիտեք տեսանյութը.
Zham.am