Ռուսաստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. առնվազն 19 մարդ զոհվել է (տեսանյութ)
Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վթարի պահին ավտոբուսում գտնվում էր 53 ուղևոր, որոնցից առնվազն 19-ը զոհվել է: Ուղևորներից 5-ը, այդ թվում՝ 2 երեխա, վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ աղբյուրի՝ Սանկտ Պետերբուրգ-Նիժնի Նովգորոդ գնացքի ուղևորներից որևէ մեկը չի տուժել:
Zham.am