Ֆրանսիայի խորհրդարանն ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությամբ ընդունվել է «ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման շուրջ» նոր օրինագիծը:
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 415 պատգամավոր, դեմ՝ 127, 19-ը` ձեռնպահ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ահաբեկչության դեմ պայքարի շուրջ օրինագիծը հնարավորություն կտա Ֆրանսիայի իշխանություններին վերացնել 2015-ին սահմանած արտակարգ դրությունը, սակայն նոր օրենքը հիմնականում կրկնում է նախորդի դրույթները:
Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը վերջնականորեն կընդունվի հոկտեմբերի կեսերին: