1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին Ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ԱԱ-2018. Ֆրանսիան 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե գերեվարվել է հայ հետախույզ. հանգամանքները ճշտվում են Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը «Ելք» խմբակցությունը քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին. Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. Տեսանյութ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
ԼՐԱՀՈՍ
Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ՄԻՊ-ը` Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ Ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ԱԱ-2018. Ֆրանսիան 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» Մալիշկայում ընտրություններին 1 ձայնի համար 10 000 դրամ են տվել. առաջադրվել է մեղադրանք Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե գերեվարվել է հայ հետախույզ. հանգամանքները ճշտվում են Երևանում ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը Ռիտա Սարգսյանը զանգահարել է դերասանուհուն. շահարկվե՞լ է տիկնոջ անունը Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին «Ելք» խմբակցությունը քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին. Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. Տեսանյութ Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի Ինչպես խուսափել ոտքերի այտուցից երկար ճանապարհորդության մեկնելիս. անոթային վիրաբույժ Գալուստ Բարաղամյան Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց ՊԵԿ․ «Սպայկա» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Արմենպրես «Սասնա ծռեր»-ից Թորոս Թորոսյանի կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա միակ 23-ամյա որդին Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին (տեսանյութ) Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը, «Մետաքսկոմբինատ»-ում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում խոիզարկություն է իրականացվել Կյանքից հեռացել է թավշյա հեղափոխության ակտիվիստ Կարեն Մարգարյանը (տեսանյութ, լուրսանկար) Աշոտ Արսենյանը ստիպված է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և հեռանալ Հայաստանից Առաջին փոխվարչապետի ինստիտուտը չընդունող Արարատ Միրզոյանը այժմ ինքն է օգտվում դրա «բարիքներից» Արաբական աշխարհում հետաքրքրված են ՍԱՍ սուպերմարկետների ցանցով Գորիսի 27-ամյա քաղաքապետը միլիոնատեր է ԱԻՆ-ում բունտ է հասունացել. Ռոստոմյանը նշանակումից 1 օր անց ստիպված է եղել ազատել վարչության պետին Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել Սյունիքի մարզում ՀՀԿ-ն լքողները «հերթ են կանգնում» ՔՊ-ին անդամակցելու համար Էրեբունիում և Ավանում ապրիլին զանգվածային անկարգությունների մասնակիցների գործերով վերաքննիչ բողոքները բավարարվել են Նահապետ Գևորգյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Սամվել Ալեքսանյանը «Աստղիկ» ԲԿ-ում ծառայությունների գները բարձրացնում է Կոչ եմ անում ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանը՝ բելգիահայ համայնքին (Տեսանյութ) 6-րդ վարչությունը ունի «սպեցնազի» նոր պետ՝ Վալերի Օսիպյանը նոր նշանակումներ է արել «Հայաստանը չի լինելու հայցվորի, խնդրողի դերում». Նախագահի խորհրդականը՝ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի (Տեսանյութ) Չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել. վարչապետի տիկին Ես միշտ եղել եմ ռեյտինգայինի ջատագով. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Մհեր Սեդրակյանը 8 մլն հարկ է թացքրել. ՊԵԿ նախագահը անուններ է տալիս (Տեսանյութ) Սևանում տեղի ունեցած սպանության մանրամասները. մեղադրվում է երկու անձ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստնում Ֆրանսիայի դեսպանություն Ճամբարակի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակել են. Արծրուն Հովհաննիսյան «Ես դեռ հիշում եմ մեր առաջին համբույրը». Լուսինե Թովմասյանի ռոմանտիկ լուսանկարն ամուսնու հետ Սկանդալ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի շուրջ. կան կասկածներ, որ նա իր տղաներին բանակից ազատել է կեղծ հիվանդությամբ Այսքան զենք է հանձնել քաղաքացին (լուսանկար) «Իմ գունեղ Երևան».տեղի ունեցավ Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաների ցուցահանդեսը(լուսանկարներ) ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը «Մուծվելու» ավանդույթը վերադառնում է. Փեթակի Վարուժի սանիկը՝ ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ ԸՕ-ն առևտրի առարկա չէ. «Բացառված է, որ այն ԱԺ-ում չանցնի» ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն առայժմ լռում են, բայց կրակը գնալով թեժանում է՝ «սրտում պահածը» գործի են դնելու Արթուր Վանեցյանը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագա՞հ «ԿԳԲ-ի ուղեղային չիպը» Ծառուկյանին լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու Փաշինյանը ե՞րբ կլուծարի ավագանին. ՀՀԿ-ականներն այլ հաշվարկներ են ունեցել Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայում մնում է գերիշխող Աշնանը հետաքրքիր վերափոխումներ կլինեն. 60 տոկոս «խփած» ՀՀԿ-ն մեծ նվաճում կհամարի 10-15 տոկոսը Թմրանյութերի բիզնեսը «ճգնաժամային» վիճակում է. Նարեկ Սարգսյանն ու Վովայի Արշակը լքել են Հայաստանը Արցախը պետք է առավելագույնս ժողովրդավար լինի, միգուցե նույնիսկ Հայաստանից էլ ավելի Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին Ոստիկանությունում քննարկվում է Սերժ Սարգսյանի եղբոր ու պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցը Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Աննա Հակոբյանը ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամը (Տեսանյութ) Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ․ Մերկելը՝ Փաշինյանին. Տեսանյութ Զարուհին՝ որպես հանրապետականների վերջին հույս.... «Արտակ, քո հովանավորյալները հիմա չկան». Ներսես Նազարյանը՝ Վանոյի Արտակին (տեսանյութ) Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ «Ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը». Աննա Հակոբյան. Տեսանյութ Չեմ պատրաստվում ինձ շրջապատել պալատական շքախմբով, ինձ հաճելի չէ. Աննա Հակոբյան. Տեսանյութ Մակրոնը, Պորոշենկոն և Ցիպրասը Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին Շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ Գանձակի մարդասպաններից մեկը ձերբակալվել է Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը մտավախության ոչ մի առիթ չունի (Տեսանյութ) Փաշինյան․ Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է Հայ ժողովուրդ, հայոց պետականություն, հայկական շահ. ԱԽ քարտուղարը առաջնագծում է
Հարցում

Փոփոխություններ կամ ռազմավարական ինքնասպանություն. Բաց նամակ «2018-ի ապրիլի » ՀՀ վարչապետին

Ակնհայտ է, որ Հայաստանին պետք են փոփոխություններ, որոնք կհանգեցնեն պետության «կլասի», կարգի, քաշային կատեգորիայի վերափոխմանը։ Այնպիսիք, որ դեպի Հայաստան կձգեն հայերին (և ոչ միայն)՝ այստեղ ապրելու և գործելու։ Սա է միակ ճանապարհը՝ դիմակայելու կազմակերպված շրջափակմանը, տարածաշրջանային նախագծերից Հայաստանի դուրս մնալուն, արտագաղթին։

Ակնհայտ է նաև, որ խոշոր փոփոխությունների համար պետք է չվախենալ բոլորովին նոր լուծումներից, փոխել ընդհանրապես իրավիճակին նայելու անկյունը։

Առանձնացնենք երեք նպատակ, որոնց ուղղությամբ քայլերը կբերեն մեծ հեռանկարների.
ա/ Ստեղծել հասարակություն
բ/ Թվայնացնել պետությունը
գ/ Ձևավորել աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգ

Առաջին հայացքից այս երեք խնդիրները կարող են անսպասելի և գուցե անհասկանալի թվալ, իրար հետ ուղղակիորեն չկապվող, սակայն սրանք պրագմատիկ ու Հայաստանի համար առանցքային նպատակներ են։ Իմ հոդվածաշարը ցանկանում եմ սկսել առաջին կետից։

Ստեղծել հասարակություն

Մենք մոտ ենք «պետություն առանց հասարակության» իրավիճակին։ Խաթարված են հասարակական արժեքների, հասարակական «չի կարելիի», արգելքների, տաբուների համակարգերը։ Չկա հասարակություն, որից կարելի է քաշվել, ամաչել։ Չկա հասարակություն, որը գիտե՝ որն է լավը, որը՝ վատը, որն է կարելի, որը՝ ոչ։ Ով է հերոսը, ով՝ դավաճանը, ով է սկզբունքայինը, ով՝ կոնֆորմիստը։ Ով է գողականը, ով՝ մտավորականը, և այլն։

Սովետահայ հասարակության արժեհամակարգը սպառել է իր վերջին մնացորդները, այն այլևս չկա։ Իր լավ ու վատ կողմերով՝ այն ինչ-որ ժամանակ հայ ժողովրդի համար ծառայել է որպես արժեհամակարգ։ Հինը սպառվել է, իսկ նորը, բազմաթիվ հարվածների ու ցնցումների արդյունքում, այդպես էլ չի ձևավորվել։ Կան առողջ սաղմեր, որոնք դեռևս ինկուբացիոն շրջանում են, թույլ են և կարիք ունեն բարենպաստ պայմանների։ Մնացածը հասարակություն չէ։ Մնացածը բնակչություն է։

Պետությունն ապրում է հասարակական բեսպրեդելի պայմաններում։ Այս պայմաններում լուրջ չէ խոսել պետական մտածողության մասին։ Բնակչությունը չի կարող ունենալ պետական մտածողություն, պետական մտածողություն ունենում են հասարակությունները։ Հասարակության բացակայության պարագայում քիչ թե շատ մեծ արժեքներ ստեղծելը, քիչ թե շատ մեծ նպատակներ դնելը և իրականացնելը, պետության առողջ զարգացումն ուղղակի հնարավոր չէ։ Հասարակական բեսպրեդելի պայմաններում ճիշտը նա է, ով ուժեղ է։ Բայց սա էլ կայունություն չի ապահովում, որովհետև մի դրվագում ուժեղ կարող է լինել իշխանությունը, այլ դեպքում՝ ամբոխը, մի դեպքում՝ ուժայինները, այլ դեպքում՝ կրիմինալը, մի փուլում՝ մեծահարուստները՝, այլ փուլում՝ փողոցում հայտնված կիսաքաղց հարյուր հազարները։ Ոչ ոք ապահովագրված չէ։

Հասարակությանը պետք է կրթել, կրթել և կրկին կրթել։

Ստանդարտ, մաշված մեխանիզմներով, դատարկ քարոզներով ոչինչ անել հնարավոր չէ։ Պետք է գտնվեն նոր մեխանիզմներ, նոր ձևաչափեր, նոր ժանրեր, նոր հարթակներ, նոր մարդիկ։ Պետք է օգտագործել նոր տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։
Հասարակություն ստեղծելու համար պետք է փորձել հասկանալ նաև՝ ինչպե՞ս են հավասարներից ծնվում առաջնորդները, բարեփոխիչները։ Ինչպե՞ս է գորշությունից մեկը պոկվում ու փոխում պատմության անիվը։ Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Ո՞վ կզգա իր բաժին պատասխանատվությունը և կիրականացնի Հայաստանում նոր հասարակություն ձևավորելու բարդ գործը՝ դառնալով բնական լիդեր։
Դասական բոլոր տարբերակները սին են. ստեղծագործական միություններից որևէ մեկի ղեկավարը հասարակությանը բան չի ասում, բազմաթիվ թատրոնների ղեկավարները բան չեն ասում, տասնյակներով մեդալակիր ու շքանշանակիր արվեստագետները բան չեն ասում, բուհերի ռեկտորները բան չեն ասում։ Բացառություններն այստեղ այնքան քիչ են, որ միայն շեշտում են մեծամասնության լռությունը։ Տեսե՞լ եք երբևէ, որ այս մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կրթել հասարակությանը, որևէ բան ասեն՝ պետության հետ կապված որևէ հարցի շուրջ տեսակետ հայտնեն ու պաշտպանեն։ Այնպես, ինչպես լինում է այլ պետություններում։

Ուրեմն՝ պետք են նոր մարդիկ, նոր ձևաչափեր, նոր կերպարներ, որոնք կունենան աշխատանքի հարթակ և աշխատելու ռեսուրս։

Օգնել՝ կրթելով։

Նոր հասարակության ստեղծման հաջորդ ուղղությունը օրենքներն են ու դրանց կոշտ կիրարկումը։

Թույլ և անպաշտպան մարդու վրա չեն ծիծաղում, չեն ծաղրում, նրան օգնում են։ Քաղաքակրթությունը երկար դարերի ընթացքում հասել է այս գիտակցությանը։ Նույնը վերաբերում է հասարակություններին։ Թույլ և չկայացած հասարակություններին պետք է ոչ թե շահագործել, այլ՝ օգնել։ Օգնել, որ զարգանան, որ դառնան ոչ անօգնական, որ հետո հենց իրենք օգնեն պետությանը՝ զարգանալ։

Մեքենաների ամրագոտիների նախադեպը լավագույն հայաստանյան օրինակներից է։ Բոլորը հրաժարվում էին կապել՝ հայկական գոռոզությունը, գավառական տղայականությունը, տարրական անգրագիտությունը գերիշխող էին։ Օրենքի կիրարկմանը խստորեն հետևելուց հետո, այսօր Հայաստանում վարորդների ճնշող մեծամասնությունը կապում է ամրագոտիները, և դա շահավետ է հենց կապողին։

Հասարակությունը մի հարցում կրթվեց, և դա արվեց իշխանության կոշտ որոշմամբ։

Մենք կարող ենք հավերժ քննարկել ընտրակաշառքների թեման, որն իսկապես սպանում է Հայաստանում ապրելու ցանկությունը, և զարմանալ ժողովրդի իրավական անգիտակցության և պետական մտածողության բացակայության մասին։ Բայց հերիք է, որ ընտրական մեխանիզմները լինեն այնպիսին, որոնք կնվազեցնեն ընտրակաշառքի հավանականությունը, իսկ իշխանությունն ամրագոտիների օրինակով կոշտ դիրքորոշում կորդեգրի, մեր ժողովուրդը կարճ ժամանակում կդառնա ընտրակաշառք մերժող, իր համոզմունքներով քվեարկող քաղաքակիրթ ժողովուրդ։ Մեկ-երկու այդպիսի ընտրություն, և հասարակությունը ևս մեկ կարևորագույն հարցում կկրթվի։
Իհարկե՝ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ իշխանությունն ինքը ցանկանա փոխել իրավիճակը։ Ներդրել ենք այս ռեյտինգային ընտրական համակարգը, որն ընտրակաշառք բաժանելու համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում, հետո էլ զարմանում ենք և դատապարտում ենք, որ սոված հարյուր հազարներն ընտրակաշառք են վերցնում։ Եթե օրենքը թույլ տար, ապա այս ռեյտինգային համակարգի պարագայում որոշ կուսակցություններ կարող էին նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին պատգամավոր դարձնել։

Նոր հասարակության ձևավորման հաջորդ մեխանիզմը ցուցադրական նախադեպերի ստեղծումն է։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ասուլիսում հատուկ շեշտեց կինոռեժիսոր Ռ. Գևորգյանցի խնդրանքը՝ իր հուղարկավորությանը ծաղկեպսակներ ուղարկելու փոխարեն գումարը փոխանցել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամին։ Նրա մահից հետո արեցին ընտանիքի անդամներն այդպես էլ արեցին։ Սա քայլ էր։ Վիգեն Սարգսյանը կարևորեց դրա նշանակությունը՝ գնահատելով՝ որպես քաղաքացիական դիրքորոշման օրինակ։ Իրոք կարևոր է, որ նման օրինակները շեշտվեն և տարածվեն։ Հասարակությունն ամեն նման քայլից կտեսնի, որ թանկ ծաղկեպսակները, դամբարանները, հուղարկավորության այլ ճոխությունները հանգուցյալի հանդեպ հարգանքի դրևորումները չեն, որ հարգանքը կարող է դրսևորվել բոլորովին այլ կերպ։

Իհարկե, նույնը, ավելի մեծ մասշտաբով, վերաբերում է երկրում կատարվող ճոխ հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին և այլն։ Միանվագ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ուտելիքի, խմելիքի, ռուս և այլ երգիչների վրա։ Սա կատարվում է մոտ մեկ միլիոն աղքատ բնակչություն ունեցող ժողովրդի աչքի առաջ։ Եթե ունենայինք հասարակություն, նման բան չէր լինի, որովհետև հաջորդ օրը մամուլը և հասարակական կարծիքն ուղղակի կխայտառակեին փաստը։ Սահմանին կանգնած են զինվորականները, ու մենք զոհեր ենք ունենում՝ 18-20 տարեկան տղերք։ Այս պայմաններում արդյո՞ք մեզնից որևէ մեկն, անկախ իր հարստության չափից, իրավունք ունի ցուցադրական շքեղության։
Ի՞նչ անել. ենթադրենք՝ մեծահարուստը, գեներալը, պետական պաշտոնյան, նախարարը, մարզպետը, մյուսը, չեն հասկանում, որ աղքատ երկրում նման բան չի կարելի անել, որ կարելի է մեկ օրվա համար ծախսվող միլիոնները նվիրաբերել բանակին, հիմնադրամին, սահմանամերձ մի գյուղի, հազար խնդիր ունեցող երկրի մի կետին ու այդպես ավելի լիարժեք կարելի է տոնել։ Այդպես ավելի մեծ հարգանք ու հեղինակություն կարելի է վաստակել։ Ենթադրենք՝ նրանք չեն հասկանում։ Պետական վերնախավի խնդիրը հենց դա բացատրելն է։ Ինչպե՞ս. ուղղակի մերժելով հրավերը՝ շատ խաղաղ, բարեկամաբար, առանց կոնֆլիկտի ասելով, որ ճիշտ չէ իմ և մեր մասնակցությունը, հասարակությունը ճիշտ չի ընկալի։ Մեկ–երկու նման մերժում, և վստահ եղեք՝ մեծահարուստները, գեներալները, նախարարները և այլոք, որոնք մինչ այդ չէին հասկանում ցուցադրական ճոխության ողջ գռեհկությունը, հերթի են կանգնելու իրենց ճոխությունների գումարները այլ կարևոր գործերի նվիրելու համար։

Մրցակցությունն արդեն այստե՛ղ է գնալու, և ոչ թե՝ ում սեղանն էր ավելի ճոխ, կամ ում միջոցառմանը ռուս ո՞ր «մաշվածը» երգեց։


Ընդհանրապես, վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանում սկսի գործել սոցիալապես պատասխանատու բիզնեսի գաղափարը։ Սա իհարկե առանձին հոդվածի թեմա է։
Ես ուշադիր հետևել եմ Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքներին։ Բոլոր ելույթ ունեցողները կարևոր խոսքեր են ասել, կարևոր խնդիրներ են բարձրաձայնել։ Մեկը՝ ռացիոնալ, մյուսն՝ ավելի հուզական. հարցը դա չէ։ Մի շատ կարևոր, շատ ռացիոնալ բան կարծես թե այդպես էլ չշեշտվեց։ Մարտահրավերներին դիմակայելու, պետությունը պահել-չպահելու հարցը լուծելու է Հայաստանում և Արցախում ապրող մարդը։ Վերնախավը պետք է օգնի, որ այդ 2-3 միլիոն մարդը ձևավորի հասարակություն՝ առողջ, ժամանակակից հայաստանյան հասարակություն։ Սփյուռքի վերնախավն այս հարցում էապես կարող է օգնել։ Մի քանի սերունդ արևմտյան արժեքներով ապրող շերտը կարող է օգնել։ Պետք է օգտագործել սա, փորձել ձևավորել ընդհանուր նոր, համահայկական հասարակություն կրթելու, քաղաքացի ձևավորելուն ուղղված հարթակներ կամ մեխանիզմներ։ Այն պահից, երբ Հայաստանն ունեցավ հասարակություն, մեզ այլևս ոչ ոք դաս չի տա, բարոյականություն և հայրենասիրության դասախոսություններ չի կարդա, պետություն պահելու քարոզ և հավերժ պայքարի կոչեր չի հնչեցնի՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Հասարակության ձևավորումը տասնամյակների խնդիր չէ, ամենևին. քայլերը պետք է անել հենց հիմա, արդյունքները մեզ արագ են պետք։

Արտագաղթում է բնակչությունը, հասարակությունները չեն արտագաղթում։ Միայն հասարակությունը կարող է գտնել Ղարաբաղի խնդրի լուծման բանալին, հասարակությունը կարող է հասկանալ՝ ինչ է փոխզիջումը, իսկ բնակչությունը կա՛մ պահանջելու է Բաքուն, կա՛մ հանձնելու է Ստեփանակերտը՝ կախված իրավիճակից։
Հասարակությունները միշտ ունենում են ինքնակարգավորման մեխանիզմներ, հասարակությունների մոտ ռացիոնալ ինքնապաշտպանության զգացումը միշտ արթուն է. ժողովուրդների մոտ, ցավոք, միշտ չէ այդպես։ Իսկանդեր ունեցող բնակչությանը կարելի է հաղթել, իսկանդեր ունեցող հասարակությանը՝ երբեք։ Կգտնվի՞ այն մարդը, որը կկարևորի սա։ Կգտնվի՞ այն մարդը, որը համոզված կլինի, որ պետության զարգացման նախապայմանը նոր հասարակությունն է։ Ես չգիտեմ։ Դրա համար պետք է նախ՝ ինքդ կրես այդ արժեքները, և հետո՝ ունենաս ռեսուրսներ և լծակներ։ Նման պոտենցիալով անհատների ցանկն այսօր ակնհայտ սահմանափակ է։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan