Ընձուղտն օգնել է տղամարդուն ամուսնության առաջարկ անել (լուսանկարներ)
ԱՄՆ Միսսուրի նահանգի բնակիչ Քոդի Հոլլը որոշել է յուրօրինակ ամուսնության առաջարկ անել իր սիրելիին՝ Մակալե Բլեյքին: Այդ նպատակով նա խնդրել է կենդանաբանական այգու աշխատողներին օգնել իրեն՝ թույլ տալով գործի մեջ ներգրավվել ընձուղտ Միլիին, որի պարանոցից կախել են ամուսնական մատանին:
Կենդանաբանական այգում զբոսանքի ժամանակ Հոլլն առաջարկել է Բլեյքին կերակրել ընձուղտին, և երբ Միլին իջեցրել է գլուխը կերը վերցնելու համար, կինը նկատել է մատանին, և տղամարդն անմիջապես ամուսնության առաջակ է արել:
Կենդանաբանական այգու աշխատողները կարծիք են հայտնել, որ Միլին անպայման պետք է ներկա գտնվի զույգի հարսանիքին պատվավոր հյուրի կարգավիճակում:
Zham.am