Եվրահանձնաժողով․ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական է
Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն անօրինական էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինիսը:
«Իսպանիայի Սահմանադրությանը համաձայն՝ երեկվա քվեարկությունը Կատալոնիայում անօրինական էր», - հայտարարել է Սխինիսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 90%՝ մոտ 2 մլն մարդ, քվեարկել են անկախության օգտին:
«Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է անկախ հայտարարել Իսպանիային պատկանող տարածքները հակառակ այն հանգամանքի, որ նա չունի դրա իրավունքը, ապա մենք կանենք հնարավորինս՝ այդ ամենը կանխելու նպատակով», - հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Քաթալան:
Zham.am