Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հայաստանը կարող է միջնորդական առաքելությունով հանդես գալ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում եւ հարակից մի շարք տարածքներում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: Պաշտոնական Բաղդադն ընդունեց հանրաքվեի արդյունքները: Միջազգային հանրությունը դրական չարձագանքեց հանրաքվեին:

Հայաստանի դիրքորոշումը զուսպ էր եւ հավասարակշռված: Հայաստանն արձանագրեց, որ անցկացվել է հանրաքվե, ժողովուրդը ավելի քան 90 տոկոսով դրական է արտահայտվել անկախության օգտին, սակայն մյուս կողմից Հայաստանը կողմ է, որ Էրբիլի եւ Բաղդադի միջեւ բանակցություններ սկսվեն` խնդրի խաղաղ կարգավորման համար: Նշենք, որ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ եւ Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, եւ Էրբիլի ռեգիոնալ քրդական իշխանությունների հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը, պաշտոնական Երեւանը կարող է իր միջնորդական առաքելությունն առաջարկել բանակցությունների համար` Բաղդադին եւ Էրբիլին:

Փորձենք հիմնավորել մեր այս մոտեցումը:

Նախ, հարեւան Թուրքիան եւ Իրանը միանշանակորեն աջակցեցին Բաղդադի կենտրոնական իշխանությանը: Ծոցի արաբական երկրներն ունեն խիստ կրավորական դիրքորոշում, քանզի իրականում նրանք չեն աջակցում ոչ Բաղդադին, ոչ էլ` Էրբիլին, թեեւ ֆորմալ տեսանկյունից կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ չեն ողջունել քրդական հանրաքվեն:

Ավելի կառուցողական դիրքորոշում ունեն Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը եւ Ռուսաստանը, որոնք հանրաքվեն համարեցին ժամանակավրեպ, բայցեւ կտրականապես դեմ են, որ Էրբիլի դեմ հարեւան երկրների եւ իրաքյան իշխանությունների կողմից ուժային ճնշումներ լինեն:

Հասկանալի է, որ մոտ ժամանակներս քրդական հարցը դառնալու է միջազգային հարթակներում լուրջ քննարկման առարկա, եւ սկսվելու են բանակցություններ այդ խնդրի շուրջ:

Այսօր արդեն հայտնի է, որ պաշտոնապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ալ Աբադիին եւ Բարզանիին հրավիրել է Փարիզ, բանակցությունների համար:

Մեր կարծիքով, Հայաստանի կողմից պաշտոնապես միջնորդական առաքելության առաջարկը կարող է կառուցողական դեր կատարել միջազգային ատյաններում` այս բանակցային գործընթացը սկսելու համար:

Անշուշտ, Հայաստանը մեծ տերություն չէ, այն դասվում է, այսպես կոչված, փոքր երկրների դասին, սակայն Հայաստանն իր այս առաջարկությունով կարող է մեծացնել իր քաղաքական կշիռը միջազգային ատյաններում, մանավանդ որ բոլոր հիմքերը կան` այս առաջարկությունը հաջողությամբ պսակելու համար:

Բացի այն, որ Հայաստանն ունի դրական ընկալում եւ Բաղդադում, եւ Էրբիլում, Հայաստանի առաջարկը որեւէ խանդ չի առաջացնի խոշոր խաղացողների մոտ:

Քրդերը վստահում են Հայաստանին` հաշվի առնելով Ղարաբաղի գործոնը:

Իրաքի կենտրոնական իշխանությունը վստահում է Հայաստանին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բարեկամական երկիր է Իրանի համար եւ չի անի որեւէ քայլ, որը կվնասի Իրանի պետական շահերին:

Հայաստանի հանդեպ բարյացակամ է տրամադրված նաեւ Սիրիայում Ասադի վարչակազմը, եւ քրդական ժողովրդավարական ուժերը, որոնց աջակցում են ամերիկացիները:

Հայաստանի առաջարկին դեմ չեն լինի նաեւ Վաշինգտոնում, Փարիզում եւ Մոսկվայում:

Բացի այդ, մեկ դետալ եւս: Իրաքի կենտրոնական իշխանությունը, որի վրա միաժամանակ մեծ ազդեցություն ունեն եւ Վաշինգտոնը, եւ Թեհրանը, վերջին տարիներին փորձելով սիրաշահել երկու կողմերին, Երեւանի միջոցով կկարողանա գտնել այն փոխզիջումային հարթակը, որին դեմ չեն լինի ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան, ոչ էլ` Թեհրանը: Եւ այդ իմաստով Երեւանը կարող է դառնալ նաեւ տեխնիկական հարթակ քրդական խնդիրը տարբեր միջազգային ֆորմատներով քննարկման համար:

Թերեւս միակ բացասական կողմն այն է, որ Հայաստանն ունի չլուծված Ղարաբաղյան խնդիր, սակայն վերը նշված դրական կողմերը, մեր կարծիքով, գերազանցում են այդ միակ խնդիրը:

Մեր կարծիքով, Հայաստանը պետք է ունենա նախաձեռնողական արտաքին քաղաքականություն եւ չպետք է սահմանափակվի բացառապես Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման կարգավիճակով:

Ակտիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է, որ երկիրը կարող է բարձրացնել իր քաշն ու կշիռը միջազգային հարթակներում:

Մենք հասկանում ենք, որ նման առաքելություն ստանձնելը մեկ օրում չի լինում: Դրա համար անհրաժեշտ է երկարատեւ երկխոսության գործընթաց` հակամարտության երկու կողմերի միջեւ, պայմանավորվածություն` հիմնական ակտիվ խաղացողների միջեւ:

Մեր առաջարկության իմաստն այն է, որ պետք է սկսել այս գործընթացը, քանզի կրավորական դիրքորոշումներով մենք երբեք ակտիվ խաղացող չենք կարող դառնալ այս տարածաշրջանում:

Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan