1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը (Լուսանկանրներ) Հերթական արտակարգ դեպքը Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գալուստ Սահակյանը վարչապետի դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ ուղիղ «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև (Լուսանկարներ) Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին ԱԱԾ հայտարարությունը. Հայաստանում նախապատրաստվել է ահաբեկչություն Հայաստանում տեղի են ունենալու երեք կարևոր իրադարձություններ. վարչապետի հանձնարարականները ( Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Պոռնո-աստղի ամուսինը պատմել է ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը (Լուսանկանրներ) Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են արդար մրցակցությունից. Քսենիա Սոբչակի հարցը Պուտինին (Տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գալուստ Սահակյանը վարչապետի դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Մոուրինյո. Այս պահին Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում տեղ չկա Հայաստանին եւ Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Սերժ Սարգսյան ՊՆ զինծառայողին 5 տարի ազատազրկում է սպասվում Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ ուղիղ «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև (Լուսանկարներ) Ջիգարխանյանի կինը կապված է եղել քրեական հանցագործների հետ. ականատեսները խոստովանում են. Տեսանյութ Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին Նոր դաժան տեսարաններ․ 25-ամյա Խորենն ուտում է «ինչ ուզում է» (Լուսանկարներ) ԱԱԾ հայտարարությունը. Հայաստանում նախապատրաստվել է ահաբեկչություն Հայաստանում տեղի են ունենալու երեք կարևոր իրադարձություններ. վարչապետի հանձնարարականները ( Տեսանյութ) «Sport Witness». «Ինտերը» կարող է վարձակալել Մխիթարյանին Գյումրիի մանկական խաղալիքի խանութներից մեկում սեքս շոփի խաղալիքներ են վաճառում(Տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է (ուղիղ) ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում. ԱԱԾ Երևանում բախվել են տանկեր տեղափոխող քարշակը և Nissan-ը Ուշագրավ նախագիծ կառավարության այսօրվա նիստի օրակարգում Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգեւորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով Նոր սկանդալ. Հերմինե Նաղդալյանը չի վճարել մի քանի միլիոնի հասած երթևեկության կանոնները խախտելու տուգանքները Ծաղկաձորում կկայանա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդի­պումը «Մալաթիայի պրինցն» ու իր մուրազ ավտոները Երեւանի քաղաքապետարանն 34 մլն դրամով 2017 թվականի «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենաներ է գնել Վանաձորի ավագանու նիստում գողական «բազառի» է վերածել վեճն ու «ատչոտ» պահանջել. գործը հասել է քաշքշուկի Դեմարշ Վիգեն Սարգսյանի դեմ. ի՞նչ կորոշի Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել Սաակաշվիլին ռուսական հատուկ գործակալության անդամ է Հաջորդ տարվանից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ին 3-4 աստիճանով կբարձրանա Արմավիրի մարզում վարչապետը մասնակցել է արևային էլեկտրակայանի բացմանը, ծանոթացել ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին Ամաչում ենք խոստովանել. Նազենի Հովհաննիսյան Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Ադրբեջանցի լրտեսները և Զաքիր Հասանովը 3 օր, որ կփրկի Հայաստանը Ադրբեջանում մահացել է ավտովթարից տուժած 4 զինծառայողներից մեկը Արծրուն Հովհաննիսյան. Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին է Էրդողանի կոչ է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյան Համալսարանի բակում... Իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին. ՀԿ-ների հայտարարությունը Նաիրա Զոհրաբյան. Հարկային օրենսգրքի նախագիծը երկիրը տանելու է դեպի փակուղի (Տեսանյութ) «Կարողա՞ բանակի հաշվինա հարստացել». Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյան (Տեսանյութ) Հայ-իռլանդական բջջային հավելվածը հավակնում է գրավել բրիտանական շուկան «Ի՞նչ կապ ունի հոգին թաքցված փողերի հետ» Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (ուղիղ) Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով փորձաքննության պատասխաններն այս շաբաթ էլ չստացվեցին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասին (տեսանյութ) Սաակաշվիլին՝ վարչապետ դառնալու առաջարկի մասին (Տեսանյութ) Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպել են Արթուր Բաղդասարյանի՝ առաջիկայում ՍԴ նախագահ նշանակվելու մասին լուրերը լրատվական դաշտում հայտնվում են իր իսկ պատվերով Դիզվառելիքը կթանկանա մեկ լիտրի համար 50 դրամով Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը Ո՞ւմ կփրկեք առաջինը․ Նիկոլ Փաշինյանին, թե Արտաշես Գեղամյանին Իրավապահ համակարգը՝ փակուղու առաջ. Վրաստանը չի հանձնում քրեական հեղինակություններին Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԱԽ շենքում «շատ թանկ» վերանորոգում է սկսվել Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց կտրամադրի 1.2 մլրդ դրամի գույք Սամվել Ալեքսանյանը «քաշել» է գեներալ Սեյրանին. նրանց հարաբերությունները թարսվել են Ամերիկացիները գրավ են դնում իրենց տները բիթքոին ձեռք բերելու համար (Տեսանյութ) Հայաստանում ամանորյա տոնական օրերը 3-ով կկրճատվեն 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար Երևանում մեկ շաբաթում ծնվել է 384 երեխա Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացին Հին հայերի շիկահեր և կապուտաչյա լինելու մասին «առասպելի» տարածումը անցնում է բոլոր տրամաբանական սահմանները Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը Միհրան Պողոսյանը` ՊԵԿ նախագա՞հ ՀՀ-ում պրոցներին կից ջերմոցներ կկառուցվեն Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել. Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ) Կառավարությունը 2017թ. ավարտին ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 55.4 % ցուցանիշ «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Հարցում

Ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը տարբերվում է Կատալոնիայի խնդրից

Իսպանիան, իրականում, Դաշնային պետության նման կառուցվածք ունի, որտեղ կան 17 ինքնավար միություններ, որից մեկն էլ Կատալոնիան է: Իսպանիայում ապրում է ավելի քան 45 մլն մարդ, որից 7,5 մլն-ն` Կատալոնիայում: Կատալոնցիների կենսամակարդակը միջինից բարձր է` Իսպանիայի մյուս տարածքներում ապրողների համեմատ: Իր տնտեսական ցուցանիշներով և արտահանման ոլորտներով Կատալոնիան համարվում է Իսպանիայի ամենազարգացած մարզերից մեկը: Կատալոնիայի համախառն ներքին արդյունքը ավելի մեծ է, քան այնպիսի երկրներինը, ինչպիսիք են Իրլանդիան, Շվեդիան կամ Ֆինլանդիան: Պատմականորեն Կատալոնիան ունեցել է անկախ պետություն, սակայն 1714 թվականին նա կորցրել է իր անկախությունը և կցվել է Իսպանիային: Ավելի քան 250 տարի Կատալոնիան փորձել է անկախանալ Իսպանիայից: 20-րդ դարի սկզբում, 30-ական թվականներին Կատալոնիան հռչակեց իր անկախությունը, սակայն արագորեն ճնշվեց Մադրիդի կողմից: Իսկ Ֆրանկոյի ռեժիմի հաստատումից հետո Կատալոնիայում սկսվեցին մասսայական ռեպրեսիաներ` այդ տարածքի ազգայնական շրջանակների նկատմամբ: Գեներալ Ֆրանկոն ռեպրեսիաների հետ զուգահեռ այս տարածքում էր բնակեցնում բազմաթիվ իսպանացիների, որպեսզի կատալոնցիներին իրենց հայրենիքում դարձնի փոքրամասնություն, ինչպես որ ԽՍՀՄ-ի ժամանակ Լատվիան և Լիտվան Մոսկվան բնակեցնում է ռուսներով, որպեսզի նրանց իրենց հայրենիքում դարձնի փոքրամասնություն: Արդյունքում այսօրվա Կատալոնիայում, որտեղ ապրում է 7,5 մլն մարդ, կատալոնցիները կազմում են ընդամենը 35 տոկոս, մինչդեռ այս տարածքի բնակիչների մեծ մասը, մոտ 50 տոկոսը, իսպանացիներ են, մնացած 15 տոկոսը եկվորներ են, մահմեդականներ, Լատինական Ամերիկայից եկած իսպանախոս բնակիչներ և այլն: Սույն փաստն օբյեկտիվորեն բարդացնում է կատալոնցիների ձգտումը դեպի անկախություն:

Ֆրանկոյի ռեժիմի տապալումից հետո, երկարատև պայքարի արդյունքում Մադրիդը 1979 թվականին Կատալոնիային տրամադրում է ավտոնոմիայի կարգավիճակ: Կատալոնիան ունենում է պառլամենտ և գործոդիր մարմին:

2006 թվականին կատալոնցիներին հաջողվում է ընդլայնել իրենց ինքնավարությունը` ստանալով զգալի տնտեսական ինքնուրույնություն:

2009 – 2010 թվականներին կատալոնցիներն անցկացնում են հարցումներ, որի արդյունքում պարզվում է, որ բուն կատալոնցիների 90 տոկոսը կողմ է անկախությանը, սակայն քանի որ կատալոնցիները կազմում էին փոքրամասնություն, ապա ստացվում է, որ Կատալոնիայի ողջ բնակչության մեծ մասը մերժում է այդ անկախությունը:

2012 թվականին կատալոնցիները հռչակում են նոր պետականության ձևավորման գործընթաց, և մեկ տարի անց 2013թվականի հունվարի 23-ին, Կատալոնիայի պառլամենտը հռչակում է անկախության մասին դեկլարացիա, իսկ 2014 թվականին նույն պառլամենտի որոշմամբ անցկացվում է համակատալոնյան հարցում:

Եվ վերջապես 2017 թվականի հոկտեմբերի 1-ին այս գործընթացն ավարտվում է անկախության հանրաքվեով: Հանրաքվե, որին մասնակցում է բնակչության ընդամենը 1/3-ը, այսինքն` հենց կատալոնցիները, որոնց 90 տոկոսը կողմ է արտահայտվում անկախությանը, սակայն պետք է նշել, որ այստեղ ապրող իսպանացիների ճնշող մեծամասնությունը մերժում է Կատալոնիայի անկախության գաղափարը` հասկանալի պատճառներով, ինչպես որ ռուսները Էստոնիայում և Լատվիայում դեմ էին այդ երկրների անկախությանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, Կատալոնիայի պառլամենտը որոշում կայացրեց անցկացնել այնպիսի հանրաքվե, որը կապ չունենա այն բանի հետ, թե բնակչության քանի տոկոսն է մասնակցել այդ հանրաքվեին, քանզի պարզ էր, որ Կատալոնիայի բնակչության 2/3-ը չէր մասնակցելու այդ հանրաքվեին:
Ահա թե ինչու պաշտոնական Մադրիդը հայտարարում է, որ հոկտեմբերի 1-ին Կառալոնիայում անցկացված հանրաքվեն լեգիտիմ չէ, քանզի չի ներկայացնում մեծամասնության կարծիքը:

Կատալոնիայի հարցը նման չէ Ղարաբաղին

Կատալոնիայի խնդիրը նման չէ Ղարաբաղին` մի շարք պատճառներով: Նախ, Ղարաբաղում պաշտոնապես 75 տոկոսը կազմում էին հայեր, և միայն 25 տոկոսն էին ադրբեջանցիները: Եվ երկրորդ, Ղարաբաղը պաշտոնապես գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, եթե Ադրբեջանը, ըստ ԽՍՀՄ օրենքների, իրավունք ուներ անկախանալու, ապա այդ պարագայում Ղարաբաղի ավտոնոմիան էլ իրավունք էր ստանում ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, և քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվեց անսպասելիորեն, ապա Ադրբեջանն էլ անկախություն ստացավ իրավական վակուումի պարագայում, և բնական էր, որ Լեռնային Ղարաբաղն էլ նույն այդ իրավական վակուումի պարագայում կարող էր ինքնուրույն որոշել իր ճակատագիրը` հանրաքվեի միջոցով, մինչդեռ Կատալոնիան 250 տարի է, ինչ Իսպանիայի կազմում է, և այսօրվա Կատալոնիայում կատալոնցիները կազմում են փոքրամասնություն, և դեմոկրատական ճանապարհով որևէ շանս չունեն անկախանալ Իսպանիայից, քանզի եթե որոշում կազմվի լեգիտիմ հանրաքվե անցկացնել ողջ Կատալոնիայի բնակիչների շրջանում, ապա այդ բնակիչների մեծ մասը դեմ կլինի Կատալոնիայի անկախացմանը, քանզի, ինչպես վերը նշեցինք, Կատալոնիայի բնակիչների կեսն իսպանացիներ են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

website by Sargssyan