Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ

Երվանդ Բոզոյան. Նիկոլ Փաշինյանը, որ քննադատում էր եռյակ-քառյակին, կարողանո՞ւմ է լինել ռեալ այլընտրանք

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ անցած տարիների ընթացքում մենք իսպառ ոչնչացրեցինք մեր քաղաքական դաշտը։

«Այն քաղաքական դաշտը, որ կար 90-ական թվականներին, երբ մարդիկ հավատում էին իշխող կուսակցությանը կամ ընդդիմությանը, երբ ընդդիմադիր հռետորաբանությունը վարկաբեկված չէր, չկային կաշառված քաղաքական, հասարակական գործիչներ, ԶԼՄ-ներ, ավելի անկեղծ պրոցեսներ էին։ Կար բուռն հասարակական-քաղաքական կյանք, մարդիկ հավատում էին ինչ-որ արժեքների։ Այսօրվա դրությամբ քաղաքական կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մարդիկ, չվստահելով իշխանություններին եւ ընդդիմությանը, նախընտրում են հեռանալ երկրից։ Իսկ իշխանության եւ ընդդիմության նկատմամբ անվստահությունը հանգեցնում է պետության նկատմամբ անվստահության։ Ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես գալն էլ չի նշանակում, թե դու դեմ ես իշխանություններին։ Ճիշտ հակառակը՝ այսպիսի մի խաղի կանոն է ձեւավորվել՝ իշխանությունը փորձում է իր հակառակորդներին փչացնել ընդդիմադիր հռետորաբանությամբ, տարատեսակ գործիչների, ԶԼՄ-ների միջոցով։ Արդյունքում շարքային քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել՝ որն է ճիշտը, որը՝ սխալ եւ սկսում է չվստահել ոչ ոքի։ Եվ եթե երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում, ապա ինչպե՞ս կարող են քաղաքական պրոցեսներ զարգանալ։ Չեն կարող զարգանալ քաղաքական ինստիտուտները, երկիրը չի կարող զարգանալ տնտեսապես, որովհետեւ պակասում է վստահության գաղափարը։ Այսօրվա Հայաստանը իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում։ Եվ սա մեծագույն ողբերգություն է երկրի համար, որովհետեւ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Եվ դա կավարտվի ավելի ողբերգական եւ վտանգավոր ձեւով, քան մենք կարող ենք պատկերացնել»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Նկատեցինք, որ եթե ընդդիմադիր հռետորաբանությունը վարկաբեկված է, ապա որոշակի գործողությունների, նաեւ՝ զինված ապստամբության միջոցով պայքարողներն էլ հայտնվեցին անազատության մեջ։ Եվ այդ ճանապարհն էլ չհասցրեց իշխանափոխության։
«Ցանկացած նորմալ քաղաքակիրթ երկրում ապստամբության փորձը դատապարտվում է բոլորի կողմից։ Օրինակ՝ դատապարտվեց Թուրքիայում հեղաշրջման փորձը։ Ապստամբությունը քաղաքական օրակարգ չէ եւ կապ չունի խաղաղ պրոցեսների հետ։ Հայաստանում առաջացել է այնպիսի խայտառակ վիճակ, քաղաքական դաշտը վերացել է, եւ բնականաբար, այդ բացը փորձում են լցնել զինված խմբավորումները, այն մարդիկ, որոնք ահաբեկչությունը ձեւակերպում են որպես ազգի փրկության միջոց։ Արդյունքում առաջացել է անորմալ իրավիճակ․ հասարակությունն իր համար ելք չի տեսնում, քաղաքական պրոցեսները կանգ են առել, Հայաստանն ընդունեց մի ընտրական համակարգ, որը որեւէ կապ չունի քաղաքական պրոցեսների հետ, այն լեգիտիմացվեց հասարակության եւ քաղաքական վերնախավի մեծ մասի կողմից։ Քաղաքական վերնախավն էլ ցույց տվեց, որ ինքն ասելիք չունի, հասարակությունն էլ, տեսնելով, որ մենակ է մնացել, ստիպված վաճառվեց, որովհետեւ չունեցավ այլընտրանք։ Եվ եթե չկա քաղաքական դաշտ, ապա այնտեղ պետք է մտնեն զինված խմբավորումները եւ հանդես գան այլ հռետորաբանությամբ՝ ջարդենք, փշրենք, ոչնչացնենք տարբերակով»,- ասաց Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ իշխանությանը այլընտրանքային բեւեռ 1996թ․ եղել է Վազգեն Մանուկյանը, 2008թ․՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2013թ․՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանից հետո ինչ-որ իմաստով նման բեւեռ է եղել եռյակ-քառյակը, որոնք պարտադրում էին, որ իշխանությունները քայլեր անեն։

Իսկ երբ նրանց սկսում են պիտակներ կպցնել, թե կեղծ ընդդիմություն են, դա նպաստում է քաղաքական դաշտի ոչնչացմանը։

«Նույն Նիկոլ Փաշինյանն, որ անընդհատ խոսում էր, թե եռյակ-քառյակն այլընտրանք չէ, կարողանում է ռեալ այլընտրանք լինել իշխանությանը։ Կամ՝ մամուլը տեսնո՞ւմ է այլընտրանք։ Այս իրավիճակի մեջ են հայտնվել այն մարդիկ, որոնք անընդհատ քննադատում էին բոլորին։ Ես կարծում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ քաղաքական տարբեր շրջանակներ զբաղվեցին ինքնաոչնչացմամբ եւ օգնեցին, որ իշխանությունը հաստատի մենաշնորհ։ Այսօր մենք լավագույն դեպքում կարող ենք ընտրություն կատարել մենաշնորհի այս կամ այն ներկայացուցիչների միջեւ, որովհետեւ այլընտրանք չկա։ Չկան մարդիկ, որոնք կարող են լինել այլընտրանք եւ հայտ ներկայացնել հանրության առաջ։ Եվ այստեղ գլխավոր մեղավորը ոչ թե իշխանությունն է, այլ այն շրջանակները, որոնք նպաստեցին այս իրավիճակում հայտնվելուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամսները՝ Hraparak.am-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan