1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Մենք արդար ենք. զոհերի հարազատների մոտ չենք գնա.Պավել Մանուկյան` ուղիղ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը Նիկոլ Փաշինյանի ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան Հայտնի ռուսաստանցի գործարարներ Սարկիսով եղբայրները հետախուզվում են ՈՒկրաինայի իրավապահների կողմից Ինչո՞ւ Կրեմլը չի շտապում շնորհավորել Փաշինյանի հաղթանակը Նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս հարցում բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ «Փաշինյանն արևմտամետ գործիչ չէ». Պետդումայի փոխխոսնակ «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հանրահավաքը.տեսանյութ ԲՀԿ-ն հաղթեց Ծառուկյանի հարազատ Կոտայքում, պարտվեց՝ Փաշինյանի հարազատ Տավուշում Կարո՞ղ է արդյոք Էդմոն Մարուքյանի թիմը դառնալ ընդդիմություն (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Մայրը շփոթմունքով 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, ով հիվանդանոցում մահացել է Զինվորները Փաշինյանին խնդրում են ներում շնորհել գողության համար դատապարտված կնոջը Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. թիվ 3 դպրոցում 10 օր է դասադուլ է (Տեսանյութ) Գողացել են Կիմ Երիցյանի գերեզմանաքարը Մենք արդար ենք. զոհերի հարազատների մոտ չենք գնա.Պավել Մանուկյան` ուղիղ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում Նիկոլ Փաշինյանի ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան Վաչագան Ղազարյանին գրավով ազատ չի արձակվի Ինչ պաշտոն կստանան Անդրանիկ Քոչարյանը և Հովհաննես Իգիթյանը Մանվել Գրիգորյանի կալանքի վճիռը կհրապարակվի այսօր Զոհրաբ Մնացականյանի տապալված հանդիպումները, որոնց մասին ԱԳՆ-ն լռում է Սերտացել են Հովիկ Աբրահամյանի որդու և Քոչարյանի որդիների հարաբերությունները Հայտնի ռուսաստանցի գործարարներ Սարկիսով եղբայրները հետախուզվում են ՈՒկրաինայի իրավապահների կողմից «Աննա ջան, սիրելիս, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ». Նարինե Մկրտչյան Զոհրաբ Մնացակյանը կամ էլ իր շեֆը չեն հասկանում, որ Արցախի հարցը Արցախի ժողովրդի անվտանգության հարց չի Ինչո՞ւ Կրեմլը չի շտապում շնորհավորել Փաշինյանի հաղթանակը Քողարկված ջերմություն Օսիպյանի և ԲՀԿ-ի միջև Տարոն Մարգարյանը, Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը չեն մասնակցել ընտորւթյուններին Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը կդատի Կրակեմ Հրաչի որդին Այդքան նստելու տեղ կա՞ ԱԺ-ում Նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս հարցում բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Գործադիրում դրվել է նախարարությունների «խոշորացման» հարցը. ինչ է սպասվում օրենսդիրին ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ չեն. Սերժ Սարգսյանից դժգո՞հ են Զոհրաբ Մնացականյանի չստացված հանդիպումների մասին ԱԳՆ-ն լռում է. արտաքին «փայ­լուն» քաղաքականությունը շարունակվում է 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստն էլ կվարի Կնյազ Հասանովը Արամ Հարությունյանը փախե՞լ է Հայաստանից ԱԺ-ում «ուբոռկա» է.օլիգարխների «VIP» համարները մասնատվում են Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը. Հրանուշ Խառատյան Նոր խորհրդարանի առաջին նիստը կվարի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը. ով է նա Միջնորդել են Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակել Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ակցիան ավարտվեց Թուրքիան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Լևոն Արոնյանը հավակնում է Grand Chess Tour–ի գլխավոր մրցանակին Մեկը կարա՞ ինձ բացատրի, ինչու է նոր ԱԺ-ում 27-ով ավելի շատ պատգամավոր լինելու Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ է. Պրահայի ոստիկանության խոսնակ Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը Ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները Հայտնի են ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները Մանկատուն ավարտած անօթևան սաների համար կենտրոն կկառուցվի «Փաշինյանն արևմտամետ գործիչ չէ». Պետդումայի փոխխոսնակ «Դա այդքան էլ ճիշտ քայլ չի լինի...». Աշոտ Ասատրյան «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հանրահավաքը.տեսանյութ Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին Այց ընտրություններից հետո. Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն ԱԻՆ-ը զգուշացնում է. մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով ԱԺ նախագահի՝ պառլամենտն արժեզրկող տարբերակը՝ Ալեն Սիմոնյան. Կարպիս Փաշոյան Արթուր Վանեցյանը փոխվարչապետ չի նշանակվելու. մամուլի խոսնակ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին ամբողջությամբ մեքենա է այրվել Դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը ԲՀԿ-ն հաղթեց Ծառուկյանի հարազատ Կոտայքում, պարտվեց՝ Փաշինյանի հարազատ Տավուշում Կարո՞ղ է արդյոք Էդմոն Մարուքյանի թիմը դառնալ ընդդիմություն (Տեսանյութ) Էրդողանի աշխատակազմը պատասխանում է Փաշինյանին Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան. Այստեղ է նաեւ նրա կինը Լևոն Շիրինյանը Գագիկ Ծառուկյանի չուզո՞ղն է Բունտ ՀՅԴ - ում, ՀՀԿ-ի անքուն գիշերները և Վանեցյանի նոր պաշտոնը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ ընտրությունների առթիվ Ինչու՞ է Աննա Հակոբյանը կոչ արել այցելել Voskevaz Wine Time ռեստորան Փաշինյանի թիմում պաշտոնների համար գզվրտոցն արդեն սկսվել է (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը մեկնել է Ֆրանսիա՝ վերջին գործուղման «Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը» ՀՖՖ-ն ընտրում է տարվա լավագույն ֆոտբոլիստին և լավագույն մարզիչին Արցախն անկախ պետություն է. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառույցն արձագանքել է Associated Press-ի և Daily Star-ի անթույլատրելի մեջբերմանը ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները ՈւԱԶ, անասնապահական ֆերմա, 7 մլն դրամ, հողակտոր, տներ. Սասուն Միքայելյանի պատկառելի ունեցվածքը (Տեսանյութ) Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության Հայտնի են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացնում է Ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով (Տեսանյութ) Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցի հարցերին (տեսանյութ) Ռեյտինգային պատգամավորների քանակը՝ ըստ կուսակցությունների և տարածքների Որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից Մակրոնն արտակարգ դրություն է հայտարարել Հիմա սպասում եք, թե ձեր ընկերներից ով է նախարար կամ մարզպետ դառնալու, բայց մեկ ապաքաղաքական լուր Փոխզիջում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020 թվականի մայիս Խոշոր հրդեհ Ստեփանավանում. զոհերի թվում 12-ամյա երեխա է
Հարցում

Երվանդ Բոզոյան. Նիկոլ Փաշինյանը, որ քննադատում էր եռյակ-քառյակին, կարողանո՞ւմ է լինել ռեալ այլընտրանք

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ անցած տարիների ընթացքում մենք իսպառ ոչնչացրեցինք մեր քաղաքական դաշտը։

«Այն քաղաքական դաշտը, որ կար 90-ական թվականներին, երբ մարդիկ հավատում էին իշխող կուսակցությանը կամ ընդդիմությանը, երբ ընդդիմադիր հռետորաբանությունը վարկաբեկված չէր, չկային կաշառված քաղաքական, հասարակական գործիչներ, ԶԼՄ-ներ, ավելի անկեղծ պրոցեսներ էին։ Կար բուռն հասարակական-քաղաքական կյանք, մարդիկ հավատում էին ինչ-որ արժեքների։ Այսօրվա դրությամբ քաղաքական կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մարդիկ, չվստահելով իշխանություններին եւ ընդդիմությանը, նախընտրում են հեռանալ երկրից։ Իսկ իշխանության եւ ընդդիմության նկատմամբ անվստահությունը հանգեցնում է պետության նկատմամբ անվստահության։ Ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես գալն էլ չի նշանակում, թե դու դեմ ես իշխանություններին։ Ճիշտ հակառակը՝ այսպիսի մի խաղի կանոն է ձեւավորվել՝ իշխանությունը փորձում է իր հակառակորդներին փչացնել ընդդիմադիր հռետորաբանությամբ, տարատեսակ գործիչների, ԶԼՄ-ների միջոցով։ Արդյունքում շարքային քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել՝ որն է ճիշտը, որը՝ սխալ եւ սկսում է չվստահել ոչ ոքի։ Եվ եթե երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում, ապա ինչպե՞ս կարող են քաղաքական պրոցեսներ զարգանալ։ Չեն կարող զարգանալ քաղաքական ինստիտուտները, երկիրը չի կարող զարգանալ տնտեսապես, որովհետեւ պակասում է վստահության գաղափարը։ Այսօրվա Հայաստանը իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում։ Եվ սա մեծագույն ողբերգություն է երկրի համար, որովհետեւ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Եվ դա կավարտվի ավելի ողբերգական եւ վտանգավոր ձեւով, քան մենք կարող ենք պատկերացնել»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Նկատեցինք, որ եթե ընդդիմադիր հռետորաբանությունը վարկաբեկված է, ապա որոշակի գործողությունների, նաեւ՝ զինված ապստամբության միջոցով պայքարողներն էլ հայտնվեցին անազատության մեջ։ Եվ այդ ճանապարհն էլ չհասցրեց իշխանափոխության։
«Ցանկացած նորմալ քաղաքակիրթ երկրում ապստամբության փորձը դատապարտվում է բոլորի կողմից։ Օրինակ՝ դատապարտվեց Թուրքիայում հեղաշրջման փորձը։ Ապստամբությունը քաղաքական օրակարգ չէ եւ կապ չունի խաղաղ պրոցեսների հետ։ Հայաստանում առաջացել է այնպիսի խայտառակ վիճակ, քաղաքական դաշտը վերացել է, եւ բնականաբար, այդ բացը փորձում են լցնել զինված խմբավորումները, այն մարդիկ, որոնք ահաբեկչությունը ձեւակերպում են որպես ազգի փրկության միջոց։ Արդյունքում առաջացել է անորմալ իրավիճակ․ հասարակությունն իր համար ելք չի տեսնում, քաղաքական պրոցեսները կանգ են առել, Հայաստանն ընդունեց մի ընտրական համակարգ, որը որեւէ կապ չունի քաղաքական պրոցեսների հետ, այն լեգիտիմացվեց հասարակության եւ քաղաքական վերնախավի մեծ մասի կողմից։ Քաղաքական վերնախավն էլ ցույց տվեց, որ ինքն ասելիք չունի, հասարակությունն էլ, տեսնելով, որ մենակ է մնացել, ստիպված վաճառվեց, որովհետեւ չունեցավ այլընտրանք։ Եվ եթե չկա քաղաքական դաշտ, ապա այնտեղ պետք է մտնեն զինված խմբավորումները եւ հանդես գան այլ հռետորաբանությամբ՝ ջարդենք, փշրենք, ոչնչացնենք տարբերակով»,- ասաց Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ իշխանությանը այլընտրանքային բեւեռ 1996թ․ եղել է Վազգեն Մանուկյանը, 2008թ․՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2013թ․՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանից հետո ինչ-որ իմաստով նման բեւեռ է եղել եռյակ-քառյակը, որոնք պարտադրում էին, որ իշխանությունները քայլեր անեն։

Իսկ երբ նրանց սկսում են պիտակներ կպցնել, թե կեղծ ընդդիմություն են, դա նպաստում է քաղաքական դաշտի ոչնչացմանը։

«Նույն Նիկոլ Փաշինյանն, որ անընդհատ խոսում էր, թե եռյակ-քառյակն այլընտրանք չէ, կարողանում է ռեալ այլընտրանք լինել իշխանությանը։ Կամ՝ մամուլը տեսնո՞ւմ է այլընտրանք։ Այս իրավիճակի մեջ են հայտնվել այն մարդիկ, որոնք անընդհատ քննադատում էին բոլորին։ Ես կարծում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ քաղաքական տարբեր շրջանակներ զբաղվեցին ինքնաոչնչացմամբ եւ օգնեցին, որ իշխանությունը հաստատի մենաշնորհ։ Այսօր մենք լավագույն դեպքում կարող ենք ընտրություն կատարել մենաշնորհի այս կամ այն ներկայացուցիչների միջեւ, որովհետեւ այլընտրանք չկա։ Չկան մարդիկ, որոնք կարող են լինել այլընտրանք եւ հայտ ներկայացնել հանրության առաջ։ Եվ այստեղ գլխավոր մեղավորը ոչ թե իշխանությունն է, այլ այն շրջանակները, որոնք նպաստեցին այս իրավիճակում հայտնվելուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամսները՝ Hraparak.am-ում:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan