Այս տարվա 9 ամիսին ՀՀ-ում ուղևորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են. դրանք արտացոլում են արտագաղթի պատկերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայաստանում ուղևորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում ուղևորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են: Այս տարվա 9 ամիսներին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 4.1 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղևորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաև ուղևորափոխադրումների ծավալների վրա»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: