Ավելի լավ Երևան այդպես էլ չի նկատվում
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքը հիրավի համարվում է մայրաքաղաք Երեւանի տեսարժան կառույցներից մեկը: Ու ենթադրվում է, որ դրա հանդեպ քաղաքային իշխանությունների վերաբերմունքը եւս յուրահատուկ պետք է լինի: Սակայն, ավաղ, իրականությունն այդպես չէ:
Շենքի շուրջբոլորն առկա սրճարանների գոյությունը դեռեւս արդարացվում է նրանով, որ քաղաքի կենտրոնում հատկապես շատ են զբոսաշրջիկները, երեկոյան մեր համաքաղաքացիները դուրս են գալիս զբոսանքի եւ օգտվում են նաեւ հանգստի այս վայրերից: Հարցի մեկ այլ կողմն, իհարկե, այն է, որ նախկինում սրճարանների տեղում կանաչ տարածք էր, եւ հանգստի գոտիները կառուցվեցին քաղաքի թոքերի՝ թթվածնի եւ ծառերի հաշվին:
Սրճարանները մի կողմ թողնելով՝ անդրադառնանք Օպերայի շենքի շրջակայքում գտնվող արագ սննդի կետին (տե՛ս լուսանկարը): Եթե նույնիսկ չխոսենք սննդի կետի հակասանիտարահիգիենիկ վիճակի մասին, ապա որքանո՞վ է ճիշտ նման կառույցի առկայությունը հենց օպերայի բակում, որքանո՞վ է դրա տեսքը հարիր ազգային թատրոնի շենքին, որքանո՞վ է հաճելի փողոցով քայլող մարդկանց «ըմբոշխնել» ուտելիքի հոտը: Ստացվում է, որ մեզանում գլխավորը գումարն է: Եթե մարդը վճարունակ է, կարող է վճարել եւ սննդի նման մի կետ էլ բացել, ասենք, նման թույլտվություն տված Երեւանի քաղաքապետարանի կամ էլ պետական որեւէ կառույցի հարակից տարածքում՞:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: