Հանքագործը՝ Ալավերդու քաղաքապե՞տ
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություն անցկացվելու է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ առաջադրվող թեկնածուների շարքում է լինելու նաև Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի՝ 37-ամյա զարմուհի Լուսինե Մեջլումյանը: Նշենք, որ նա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է:
Ի դեպ, վերջինս Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել և հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել: Իսկ ինչպես հայտնի է` Վալերի Մեջլումյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է:
Փաստորեն ստացվում է, որ հանքագործ զարմուհուն հիմա էլ ավագ Մեջլումյանը փորձում է քաղաքապետ դարձնել»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: