Ռոգաչով. «ԻՊ-ն որպես «տարածքային նախագիծ» իր գոյության վերջին փուլում է»
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը որպես «տարածքային նախագիծ» իր գոյության վերջին փուլում է: Այդ մասին «Интерфакс»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի ղեկավար Իլյա Ռոգաչովը:
«Նախևառաջ սիրիական բանակի և ռուսական օդատիեզերական ուժերի իրականացրած արդյունավետ ռազմական գործողությունների շնորհիվ ԻՊ «տարածքային նախագիծն» իր գոյության արդեն վերջին փուլում է»,- հայտարարել է Ռոգաչովը:
Նա նաև հավելեց, որ ահաբեկիչներին դեռևս հաջողվում է գոյատևել, և չնայած այն հանգամանքի, որ իրենց կարողություններն այժմ զգալիորեն նվազ են, քան երկու տարի առաջ, նրանք շարունակում են ստանալ լուրջ ֆինանասական աջակցություն:
Բաց է մնում նաև ահաբեկիչներին զենքի մատակարարման էմբարգոն չկատարելու հարցը:
Zham.am