Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել
Factor.am-ին հայտնի դարձավ, որ ժամեր անց նախագահի կողմից ներման խնդրագրով ազատ է արձակվելու Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Հիշեցնենք, որ Խաչիկյանի՝ ներման խնդրագրի մասին գրել էինք դեռևս ամիսներ առաջ։ Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հրաժարվեց մեկնաբանությամբ հանդես գալ, իսկ Խաչիկյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանն ասաց՝ զբաղված է, չի կարող խոսել։
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։
Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար: Ստացվում է՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանը պատիժը կրեց ընդամենը 3 տարի։
Ավելին՝ այստեղ