Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը արտագաղթում է Գերմանիա
«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:
Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ՝ որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կովալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:
Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել: Բայց նրանք իշխանության վերնախավում են և им виднее…»:
Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: