Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Լիլի Սարգսյանը՝ թագի, իր հասցեյն հնչող քննադատությունների մասին

«Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։ Լիլին 17 տարեկան է, սովորում է Երեւանի մշակույթի քոլեջում, ուսումնասիրում է դիզայն: Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմել է մրցույթից ստացած իր տպավորությունների, առաջիկա անելիքների մասին։

-Լիլի, օրեր առաջ հաղթող ես ճանաչվել «Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթում։ Ի՞նչ զգացողություններ ունեիր։

-Անկեղծ ասած, շատ հուզված էի։ Այդ պահին անգամ չէի գիտակցում՝ ինչ է կատարվում։Հուզմունքս եւ ուրախությունս խառնվել էին իրար։ Նոր եմ գիտակցում՝ ինչ մեծ պատասխանատվություն եմ կրում այս տիտղոսը կրելով։

-Հաղթանակդ սպասելի՞ էր։

-Բնականաբար, եթե մասնակցում ես մրցույթի, հոգուդ խորքում հաղթանակի սպասումներ ունես։ Կարող եմ ասել, որ մասնակից բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին։

-Ինչպե՞ս հաղթանակիդ արձագանքեցին մրցակիցներդ։

-Նախքան մրցույթի շոուն, 13 օր մասնակիցների հետ միասին ենք անցկացրել, ուստի բոլորս շատ ենք մտերմացել։ Աղջիկներն ինձ ջերմ շնորհավորեցին։

-Ինչո՞վ ես զբաղված այս օրերին։

-Այս օրերին զբաղված եմ «Միսս աշխարհ» գեղեցկության հեղինակավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։ Այժմ պետք է անգլերենով հոլովակ նկարահանենք, որպեսզի ուղարկենք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։

Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը։

-Ինչի՞ մասին է այդ տեսանյութը։

-Այն մոտ 20 վայրկյան տեւողությամբ տեսանյութ է, որտեղ անգլերենով ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս եւ թե ինչու եմ մասնակցում այդ մրցույթին։

-Մրցույթի մասնակցությունը շատ պարտավորեցնող է։ Ի՞նչ ակնկալիքներ ունես «Միսս աշխարհ» մրցույթից։

-Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է ներկայանալու այդ մրցույթին, ուստի միայն մասնակցությունը արդեն իսկ կարեւոր է։ Ամեն բան կանեմ Հայաստանը պատվով ներկայացնելու համար։



–Մրցույթից հետո շատ քննադատություններ, մեկնաբանություններ են հնչում։ Հետեւու՞մ, ես դրանց, ինչպե՞ս ես վերաբերվում։

-Անկեղծ ասած՝ այս օրերին շատ զբաղված եմ, քանի որ նախապատրաստվում եմ «Միսս աշխարհ» մրցույթին։ Բնականաբար մեկնաբանություններ կլինեն եւ դրանց նորմալ եմ վերաբերվում։

-Մրցույթից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ քո գլխից թագը վերցրել են։ Ինչու՞ վերցրին, ի՞նչ զգացիր այդ պահին։

-Այդ պահին այնքան երջանիկ ու հուզված էի իմ հաղթանակով, որ չհասկացած էլ՝ ինչ է կատարվում։ Մրցույթի կազմկոմիտեն պայմանավորվածություն է ձեռք բերել թագը պատրաստող ընկերության հետ եւ այդ հարցն այժմ լուծված է։



-Ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունես մրցույթի կազմակերպման մասին։

-Նախքան մրցույթի շոուն, բոլոր մասնակիցներով 13 օր միասին ապրել ենք շատ լավ պայմաններում։ Այցելել ենք Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, ռեստորաններ, ժամանցային տարբեր վայրեր։ Մրցույթի կաղմակերպիրչները հոգացել են, որ մենք շատ լավ ժամանակ անցկացնենք, մեզ հուզող ցանկացած հարց արագ լուծում է ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Ինչ վերաբերում է մրցույթին, գիտակցում եմ, որ նման մասշտաբի մրցույթ կազմակերպելն ու ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ, բայց ծնողներս, ովքեր դահլիճից էին հետեւում մրցույթին, մեծ բավականություն են ստացել։

Մանրամասները՝ Wnews.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan