Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
26
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին

Հաճախ գլխացավեր, որոնք հիմնավորված չեն կոնկրետ պատճառներով, ոտքերի ծանրության զգացողություն, այրոց ձկնամկանների հատվածում և ոտնաթաթերում, թմրածություն, ծակծկոցներ, երակների ակնառու լայնացվածություն, թեթև ցավ քայլելու ընթացքում, ոտքերի այտուցվածություն, ստորին վերջույթների տարբեր մասերում նկատվող կոշտացումներ, մաշկի գունափոխում, չնչին արնազեղումներ, չլավացող վերքեր, անոթային աստղիկներ, ջղաձգումներ ծանրաբեռնվելիս, զգայության նվազում, հավասարակշռության կորուստ, հոգնածության զգացողություն…

Ասել է թե կենցաղային և ոչ կարևոր խնդիրներ, որոնք հատուկ են յուրաքանչյուրիս, սակայն սրանք այն անտեսված զարթուցիչներն են, որոնք հուշում են առողջական լրջագույն խնդիրների հնարավոր առկայության մասին։

Զրուցակիցս՝ Վլ. Ավագյանի անվ. Բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը, կարևորագույն խնդիր է համարում հայաստանյան սոցիալական վիճակի և մենթալիտետի հիմքով դրսևորած անուշադրությունը սեփական առողջության նկատմամբ։

«Կա խնդիր, որի դեմ փորձում ենք պայքարել պոլիկլինիկաներում, բուժաշխատողների ու տեղամասային բժիշկների ագիտացմամբ՝ նմանօրինակ խնդիրներ ունեցող հնարավոր հիվանդների հայտնաբերման ու մեզ մոտ ուղղորդման միտումով։ Շատ ավելի դրական կլիներ իրավիճակը, եթե այս խնդրով ինտենսիվ զբաղվեին մասսայական լրատվամիջոցները, քանի որ ինտերնետի դարաշրջանում դրանց ազդեցությունը բավական ծանրակշիռ է»,- ասում է բժիշկը։

Սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են ժամանակակից մարդու ամենատարածված խնդիրներն ԱՀԿ-ի տվյալներով։ Անոթային վիրաբուժությունը զբաղվում է երակային և զարկերակային համակարգերի խնդիրներով, բնածին մալֆորմացիաներով (բնածին անոթային խնդիրներ)․ լիմֆատիկ համակարգի հիվանդություններով։

Այս խնդիրների հավաքականը բժիշկը համարում է հատկապես գիտատեխնիկական դարաշրջանի զարգացման հետևանք։ Մի փոքր զրույցի ընթացքում Տիգրան Քամալյանը պատրաստակամորեն մեզ ծանոթացրեց անոթային հիվանդությունների ողջ սպեկտրին, դրանց դեմ պայքարի մեթոդներին ու հայաստանյան բժշկագիտական ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքին, աշխատանքային ընթացքին ու պատմությանը։

«Հետխորհրդային տարիներին ողջ ԽՍՀՄ-ում կար Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոն, որը տեղակայված էր Մոսկվայում։ Այն ուներ միայն մի քանի մասնաճյուղ, որոնցից մեկը Ա․ Միքայելյանի ջանքերով դարձավ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը։ Ունեցել ենք հզոր դիրք, մասնագետներ, ովքեր հեղինակել են անոթային վիրաբուժության շատ մոտեցումներ, ուղեցույցներ, որոնք ուղարկվում էին Մոսկվա՝ առողջապահության նախարարություն, այնտեղից էլ հաստատվում, ուղարկվում էին Խորհրդային Միության այլ երկրներ ու տարածվում»։

Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը իր ստեղծման առաջին իսկ օրվանից հետևում է համաշխարհային բոլոր ստանդարտներին։ Այստեղ է կիրառվել Հայաստանում առաջին լազերային սարքն ու հենց այստեղ էլ այն օգտագործվել է ոչ ինչպես մեթոդ, այլ ինչպես գործիք, որն աշխատում է վիրահատական միջամտության ընթացքն ու արդյունքը լավացնելու օգտին։ ԽՍՀՄ լավ դպրոցի ավանդույթները պահելով՝ այսօր էլ կենտրոնն աշխատում է ամեն կերպ լավագույնը լինելու, համաշխարհային բժշկագիտական փորձին մաս կազմելու, նորն ու ավելի լավը հեղինակելու և համաշխարհային բժշկության սպեցիֆիկ այս ճյուղը նոր հարթակ դուրս բերելու ձգտումով։

Այսօր կենտրոնի կարևոր ձեռքբերումներից են պերիֆերիկ ( ծայրամասային) զարկերակների ստենտավորումները և հիբրիդ վիրահատությունները, երբ միաժամանակ մի վիրահատության ընթացքում կիրառվում են և բաց վիրահատության էտապներ և փակ՝ էնդովասկուլյար ներանոթային ստենտավորումներ։ Հիբրիդացված վիրահատական միջամտության հիմնական առավելություններն են արյան քիչ կորուստը, անհամեմատ ավելի քիչ տրավմատիկ վնասվածքներն ու ապաքինման շատ արագ գործընթացը։ Նմանօրինակ վիրահատական միջամտությունները հազվադեպ են անգամ համաշխարհային ճանաչում վայելող շատ կլինիկաներում։

Բժիշկ Քամալյանը դարի ամենահաճախ հանդիպող խնդիրներից առանձնացրեց երակային համակարգում քրոնիկ երակային անբավարարությունը և աթերոսկլերոզը, որպես տիպիկ զարկերակային համակարգի հիվանդություն։

Երակային անբավարարության հիմնական պատճառներից է վարիկոզ հիվանդությունը, որը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող խնդիր է, երբ մարդը ծնվում է գենետիկորեն թույլ պատեր ունեցող երակներով։ Մյուս պատճառը ,այսպես կոչված, հետթրոմբոտիկ հիվանդությունն է, երբ խորանիստ երակներում առաջացած թրոմբոզի բուժման ընթացքում քայքայվում են նաև անոթային փականներն ու արդյունքում առաջանում է արյան հետհոսք հանգեցնելով երակային արյան անբավարարության։ Վարիկոզ հիվանդության բարդացումներ են թրոմբոֆլեբիտները, երբ վարիկոզ հանգույցներում ձևավորվում են թրոմբային մասսաներ, տրոֆիկ խանգարումները և անոթի պատերի չափից դուրս բարակության և զգայության հետևանքով նույնիսկ մեխանիկական չնչին վնասվածքների պատճառով առաջացած ենթամաշկային արնահսություններն ու զեղումները։

«Վարիկոզ լայնացած հանգույցների նկատելիություն, այտուցներ, հոգնածություն հատկապես օրվա երկրորդ կեսին, ավելի բարդ իրավիճակներում՝ մաշկի տրոֆիկ փոփոխություններ (գունափոխում, փոքրիկ խոցեր)... Որպես կանոն ավելի ճիշտ է մասնագետին դիմել ամենաաննշան ու փոքր երակների ու մազանոթների ակնառու խնդիրների դեպքում, որովհետև ինչքան շուտ են դիմում, այնքան ավելի շատ բան է հնարավոր փրկել ու ընդ որում՝ ավելի թեթև եղանակներով, հնարավոր է նաև առանց վիրահատության»,- ասում է բժիշկ Քամալյանը։

Եթե կա արդեն իսկ ձևավորված համախտանիշ, այսինքն՝ հիմնական ցողուն և ճյուղերը քայքայված են և կա երակային անբավարություն, ապա պրակտիկորեն միակ բուժման մեթոդը վիրահատական միջամտությունն է։ Եթե հիվանդը դիմում է հնարավորինս վաղ փուլերում՝ անհամեմատ մեծանում են շանսերը ոչ վիրահատական բուժման՝ սրսկումներով, դեղորայքի և կոմպրեսիոն տրիկոտաժի կիրառմամբ։

Պրակտիկորեն անհնար է կյանքի ընթացքում երբեք չդիմել անոթաբանին։ Չդիմել նշանակում է աչքաթող անել սեփական կյանքն ու առողջությունը։ Ըստ անոթաբանի՝ թիրախային հիմնական խմբում են քառասունն անց տարիքում գտնվողներն, ու հատկապես այս փուլից սկսած ցանկալի է մասնագետին այցելել գոնե տարին մեկ անգամ։

Սրտանոթային բոլոր խնդիրների դեպքում հիմնական պատճառները գրեթե նույնն են՝ պասիվ ապրելակերպ, ավելորդ քաշ, վատ սովորություններ՝ ծխել, խմել, խոլեստերինի մակարդակի բարձր ցուցանիշները, սխալ հագուստը, ինչպես նաև սխալ նստելու, պառկելու դիրքը, սեղմող ու կտրող հագուստը, բարձր և կամ լրիվ տափակ կրունկները, սթրեսներ, դիաբետ․․․

Ժամանակակից բժշկությունն անընդհատ զարգանում է : Օրեցօր ի հայտ են գալիս բուժման նոր մեթոդներ, պրեպարատներ, սարքավորումներ, սակայն այս ամենի հետ զուգահեռ ավելի ու ավելի սարսափելի են դառնում հիվանդությունները, ծանրանում է կյանքն ու կրճատվում ԱՊՐԵԼՈՒ համար ունեցած մեր ժամանակը։

Սա ուղղակի փաստ է, որի գիտակցումը կհանգեցնի սեփական անձին ու առողջությանը հետևելու ձգտմանը։

Հետևեք ինքներդ Ձեզ․․․ Եղեք ԱՌՈՂՋ․․․

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan