1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Պեսկով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են» ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց Ուղիղ միացում. Երևանն այս պահին. երթին միացել են զինվորներ և հոգևորականներ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում Այսօր Իջևան քաղաքում բողոքի բազմամարդ երթ է. Տեսանյութ. Լուսանկարներ Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ Ուղիղ Գլենդելից. Հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում. Ամերիկայի Ձայն Զինծառայողները միացել են ուսանողների երթին. Տեսանյութ Գնդապետ․ Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները Սաակաշվիլի. Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում
ԼՐԱՀՈՍ
Պեսկով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են» ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց Ուղիղ միացում. Երևանն այս պահին. երթին միացել են զինվորներ և հոգևորականներ Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյան Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան Ոստիկան Աշոտը կոչ արեց գործընկերներին միանալ ժողովրդին Փաշինյանի ծնողները Իջևանից գալիս են Երևան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր Իջևան քաղաքում բողոքի բազմամարդ երթ է. Տեսանյութ. Լուսանկարներ Արթուր Բաղդասարյանը համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչ է արել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել թիվ 1 հիվանդանոցի անեսթեզիոլոգին Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի. ԱՆ Ուղիղ Գլենդելից. Հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում. Ամերիկայի Ձայն Զինծառայողները միացել են ուսանողների երթին. Տեսանյութ ԲՀԿ պատգամավոր.Ժողովուրդն իրավացի է դուրս եկել փողոց (Տեսանյութ) Գնդապետ․ Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները Չհամարձակվեք ձեռք բարձրացնել էս էրեխեքի վրա (Տեսանյութ) Արտիստների ուղերձը (Տեսանյութ) Երեկոյան հանրահավաքից հետո կան բերման ենթարկվածներ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ուղիղ Սաակաշվիլի. Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում Ալիևը այդքան էլ հիմար չէ, որ պատերազմ սկսի Արա Բաբլոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի եւ ձերբակալված մյուս պատգամավորների հետ Արա Աբրահամյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի դեմ ցույցեր անող երիտասարդների հետ (Տեսանյութ) Նիկոլը հե՛նց սկզբում բարկացրեց աղային Ռուս բլոգերը համոզված է, որ հայկական հեղափոխության հաղթաանակն անխուսափելի է. Տեսանյութ Փաստաբան. Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է Ես անում եմ իմ քայլը և միանում եմ իմ ժողովրդին. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետ Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին Այս պահի դրությամբ հիվանդանոց է տեղափոխվել 15 քաղաքացի Հրաժարվում եմ մեդալից, որը ստորագրել է Սերժ Սարգսյանը. Անահիտ Բախշյան Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, մենք չենք ասում ոչ մեկին ծախված․ Աննա Հակոբյան. Տեսանյութ Կարեն Կարապետյանը սթափության և զգոնության կոչ է անում. Տեսանյութ Բերման են ենթարկել ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում Ռուս բլոգերը հիացած է հայկական թավշյա հեղափոխությունով. Տեսանյութ Չի կարելի էս իրականության հետ հաշվի չնստել Այսօր ամբողջ օրը ագելափակվել էր Մարտունի - Երևան ճանապարհը Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին Հորդորում եմ բոյկոտել վարչապետի աշխատակազմի «фас»-ով աշխատող բոլոր այսպես կոչված փորձագետներին Հարթակից քաղաքական բովանդակություն խիստ պակաս կա Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց Ցուցարարները հրաժարվեցին բարձրախոս տրամադրել Զարուհի Փոստանջյանին Արմեն Սարգսյան․ Պետք է շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի կոչը ՀՀ քաղաքացիներին Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հանրապետության հրապարակում այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքն է (Տեսանյութ) Հայտնի է, թե որտեղ է պահվում Նիկոլ Փաշինյանը Երևան Մոլը փակվեց Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին Ջավախքը ձեզ հետ է. Լուսանկար ԲՀԿ -ն կոչ է անում ազատ արձակել պատգամավորներին և նստել երկխոսության Դիմակավորված անձինք՝ Ավանի ճանապարհին (տեսանյութ) ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը Հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից. Նիկա Բաբայան «Հումանիտար միջանցք բացեք՝ Սերժ Սարգսյանը հեռանա»․ Անդրանիկ Թևանյան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվում է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագիր»-ը Սարգսյանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղան Գյումրիում գործադուլ էին հայտարարել տոնավաճառների աշխատողները. Տեսանյութ Ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին (Տեսանյութ) ՕԵԿ-ը կոչ է անում ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին Դեմկուսը դատապարտում է բռնի ուժի կիրառումը Երկրում սրիկայակույտի դիկտատուր է հաստատվում Ուղիղ. Երևանն այս պահին Էրեբունիում դիմակներով անհայտ անձիք մահակներով բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ (տեսանյութ) Euronews -ը անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին րոպեներ առաջ. Լուսանկարներ, տեսանյութ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ԱԱԾ-ն նոր տեսանյութ է հրապարակել ահաբեկչության դեպքով. գաղտնալսել է ձերբակալվածներին ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Անթույլատրելի ենք համարում ԱԺ պատգամավորներին ուժով հեռացնելու փաստը և քաղաքացիների նկատմամբ բռնությունը․ ԼՀԿ ԱԱԾ֊ն հաղորդագրություն է տարածել Սերժը ցանկանում իր հետ միասին ոչնչացնել իր շուրջը հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի նախագահին. կողմերը քննարկել են Երևանի վերջին իրադարձությունները Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը Բաց նամակ նախագահներին. Այս իրավիճակում մի՛ եղեք որպես դիտորդ
Հարցում

Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին

Հաճախ գլխացավեր, որոնք հիմնավորված չեն կոնկրետ պատճառներով, ոտքերի ծանրության զգացողություն, այրոց ձկնամկանների հատվածում և ոտնաթաթերում, թմրածություն, ծակծկոցներ, երակների ակնառու լայնացվածություն, թեթև ցավ քայլելու ընթացքում, ոտքերի այտուցվածություն, ստորին վերջույթների տարբեր մասերում նկատվող կոշտացումներ, մաշկի գունափոխում, չնչին արնազեղումներ, չլավացող վերքեր, անոթային աստղիկներ, ջղաձգումներ ծանրաբեռնվելիս, զգայության նվազում, հավասարակշռության կորուստ, հոգնածության զգացողություն…

Ասել է թե կենցաղային և ոչ կարևոր խնդիրներ, որոնք հատուկ են յուրաքանչյուրիս, սակայն սրանք այն անտեսված զարթուցիչներն են, որոնք հուշում են առողջական լրջագույն խնդիրների հնարավոր առկայության մասին։

Զրուցակիցս՝ Վլ. Ավագյանի անվ. Բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը, կարևորագույն խնդիր է համարում հայաստանյան սոցիալական վիճակի և մենթալիտետի հիմքով դրսևորած անուշադրությունը սեփական առողջության նկատմամբ։

«Կա խնդիր, որի դեմ փորձում ենք պայքարել պոլիկլինիկաներում, բուժաշխատողների ու տեղամասային բժիշկների ագիտացմամբ՝ նմանօրինակ խնդիրներ ունեցող հնարավոր հիվանդների հայտնաբերման ու մեզ մոտ ուղղորդման միտումով։ Շատ ավելի դրական կլիներ իրավիճակը, եթե այս խնդրով ինտենսիվ զբաղվեին մասսայական լրատվամիջոցները, քանի որ ինտերնետի դարաշրջանում դրանց ազդեցությունը բավական ծանրակշիռ է»,- ասում է բժիշկը։

Սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են ժամանակակից մարդու ամենատարածված խնդիրներն ԱՀԿ-ի տվյալներով։ Անոթային վիրաբուժությունը զբաղվում է երակային և զարկերակային համակարգերի խնդիրներով, բնածին մալֆորմացիաներով (բնածին անոթային խնդիրներ)․ լիմֆատիկ համակարգի հիվանդություններով։

Այս խնդիրների հավաքականը բժիշկը համարում է հատկապես գիտատեխնիկական դարաշրջանի զարգացման հետևանք։ Մի փոքր զրույցի ընթացքում Տիգրան Քամալյանը պատրաստակամորեն մեզ ծանոթացրեց անոթային հիվանդությունների ողջ սպեկտրին, դրանց դեմ պայքարի մեթոդներին ու հայաստանյան բժշկագիտական ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքին, աշխատանքային ընթացքին ու պատմությանը։

«Հետխորհրդային տարիներին ողջ ԽՍՀՄ-ում կար Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոն, որը տեղակայված էր Մոսկվայում։ Այն ուներ միայն մի քանի մասնաճյուղ, որոնցից մեկը Ա․ Միքայելյանի ջանքերով դարձավ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը։ Ունեցել ենք հզոր դիրք, մասնագետներ, ովքեր հեղինակել են անոթային վիրաբուժության շատ մոտեցումներ, ուղեցույցներ, որոնք ուղարկվում էին Մոսկվա՝ առողջապահության նախարարություն, այնտեղից էլ հաստատվում, ուղարկվում էին Խորհրդային Միության այլ երկրներ ու տարածվում»։

Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը իր ստեղծման առաջին իսկ օրվանից հետևում է համաշխարհային բոլոր ստանդարտներին։ Այստեղ է կիրառվել Հայաստանում առաջին լազերային սարքն ու հենց այստեղ էլ այն օգտագործվել է ոչ ինչպես մեթոդ, այլ ինչպես գործիք, որն աշխատում է վիրահատական միջամտության ընթացքն ու արդյունքը լավացնելու օգտին։ ԽՍՀՄ լավ դպրոցի ավանդույթները պահելով՝ այսօր էլ կենտրոնն աշխատում է ամեն կերպ լավագույնը լինելու, համաշխարհային բժշկագիտական փորձին մաս կազմելու, նորն ու ավելի լավը հեղինակելու և համաշխարհային բժշկության սպեցիֆիկ այս ճյուղը նոր հարթակ դուրս բերելու ձգտումով։

Այսօր կենտրոնի կարևոր ձեռքբերումներից են պերիֆերիկ ( ծայրամասային) զարկերակների ստենտավորումները և հիբրիդ վիրահատությունները, երբ միաժամանակ մի վիրահատության ընթացքում կիրառվում են և բաց վիրահատության էտապներ և փակ՝ էնդովասկուլյար ներանոթային ստենտավորումներ։ Հիբրիդացված վիրահատական միջամտության հիմնական առավելություններն են արյան քիչ կորուստը, անհամեմատ ավելի քիչ տրավմատիկ վնասվածքներն ու ապաքինման շատ արագ գործընթացը։ Նմանօրինակ վիրահատական միջամտությունները հազվադեպ են անգամ համաշխարհային ճանաչում վայելող շատ կլինիկաներում։

Բժիշկ Քամալյանը դարի ամենահաճախ հանդիպող խնդիրներից առանձնացրեց երակային համակարգում քրոնիկ երակային անբավարարությունը և աթերոսկլերոզը, որպես տիպիկ զարկերակային համակարգի հիվանդություն։

Երակային անբավարարության հիմնական պատճառներից է վարիկոզ հիվանդությունը, որը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող խնդիր է, երբ մարդը ծնվում է գենետիկորեն թույլ պատեր ունեցող երակներով։ Մյուս պատճառը ,այսպես կոչված, հետթրոմբոտիկ հիվանդությունն է, երբ խորանիստ երակներում առաջացած թրոմբոզի բուժման ընթացքում քայքայվում են նաև անոթային փականներն ու արդյունքում առաջանում է արյան հետհոսք հանգեցնելով երակային արյան անբավարարության։ Վարիկոզ հիվանդության բարդացումներ են թրոմբոֆլեբիտները, երբ վարիկոզ հանգույցներում ձևավորվում են թրոմբային մասսաներ, տրոֆիկ խանգարումները և անոթի պատերի չափից դուրս բարակության և զգայության հետևանքով նույնիսկ մեխանիկական չնչին վնասվածքների պատճառով առաջացած ենթամաշկային արնահսություններն ու զեղումները։

«Վարիկոզ լայնացած հանգույցների նկատելիություն, այտուցներ, հոգնածություն հատկապես օրվա երկրորդ կեսին, ավելի բարդ իրավիճակներում՝ մաշկի տրոֆիկ փոփոխություններ (գունափոխում, փոքրիկ խոցեր)... Որպես կանոն ավելի ճիշտ է մասնագետին դիմել ամենաաննշան ու փոքր երակների ու մազանոթների ակնառու խնդիրների դեպքում, որովհետև ինչքան շուտ են դիմում, այնքան ավելի շատ բան է հնարավոր փրկել ու ընդ որում՝ ավելի թեթև եղանակներով, հնարավոր է նաև առանց վիրահատության»,- ասում է բժիշկ Քամալյանը։

Եթե կա արդեն իսկ ձևավորված համախտանիշ, այսինքն՝ հիմնական ցողուն և ճյուղերը քայքայված են և կա երակային անբավարություն, ապա պրակտիկորեն միակ բուժման մեթոդը վիրահատական միջամտությունն է։ Եթե հիվանդը դիմում է հնարավորինս վաղ փուլերում՝ անհամեմատ մեծանում են շանսերը ոչ վիրահատական բուժման՝ սրսկումներով, դեղորայքի և կոմպրեսիոն տրիկոտաժի կիրառմամբ։

Պրակտիկորեն անհնար է կյանքի ընթացքում երբեք չդիմել անոթաբանին։ Չդիմել նշանակում է աչքաթող անել սեփական կյանքն ու առողջությունը։ Ըստ անոթաբանի՝ թիրախային հիմնական խմբում են քառասունն անց տարիքում գտնվողներն, ու հատկապես այս փուլից սկսած ցանկալի է մասնագետին այցելել գոնե տարին մեկ անգամ։

Սրտանոթային բոլոր խնդիրների դեպքում հիմնական պատճառները գրեթե նույնն են՝ պասիվ ապրելակերպ, ավելորդ քաշ, վատ սովորություններ՝ ծխել, խմել, խոլեստերինի մակարդակի բարձր ցուցանիշները, սխալ հագուստը, ինչպես նաև սխալ նստելու, պառկելու դիրքը, սեղմող ու կտրող հագուստը, բարձր և կամ լրիվ տափակ կրունկները, սթրեսներ, դիաբետ․․․

Ժամանակակից բժշկությունն անընդհատ զարգանում է : Օրեցօր ի հայտ են գալիս բուժման նոր մեթոդներ, պրեպարատներ, սարքավորումներ, սակայն այս ամենի հետ զուգահեռ ավելի ու ավելի սարսափելի են դառնում հիվանդությունները, ծանրանում է կյանքն ու կրճատվում ԱՊՐԵԼՈՒ համար ունեցած մեր ժամանակը։

Սա ուղղակի փաստ է, որի գիտակցումը կհանգեցնի սեփական անձին ու առողջությանը հետևելու ձգտմանը։

Հետևեք ինքներդ Ձեզ․․․ Եղեք ԱՌՈՂՋ․․․

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական

website by Sargssyan