Եթե ինձ ինչ-որ բան պատահի, պատճառն Ադրբեջանն է լինելու
Թվում է, թե Ադրբեջանը գտնվում է փլուզման եզրին, և իշխանության համար պայքարը սրվում է: Այս մասին գրել է Արցախ այցելելու համար ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Livejournal.com— ի իր բլոգում:
«Հիմա, եթե ինձ ինչ-որ բան պատահի, պատճառն Ադրբեջանն է լինելու: Նախկինում ասել եմ, որ այս երկրի` աֆղանական պետության վերածվելը հեռավոր ապագայի խնդիր է, բայց այժմ թվում է, որ դա այդքան էլ հեռավոր հեռանկար չէ»,- գրել է Լապշինը:
«Ի դեպ, լսեք Բաքվի բանտում իմ ինքնասպանության փորձի վերաբերյալ ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպանի հայտարարությունը. նա հաստատում է ամեն ինչ: Խելացի մարդ է, այդ պատճառով էլ նա այլևս դեսպան չէ», — ասել է Լապշինը և հրապարակել տեսանյութը: