Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Ով կարող է փրկել պետականությունը. Ժիրայր Սեֆիլյանն անուններ է հնչեցնում

Ժիրայր Սէֆիլյանի հասցեական դիմումը հասարակական և քաղաքական գործիչներին

Անուն առ անուն դիմում եմ այն անձանց (ցուցակը կցում եմ), ովքեր իմ կարծիքով ունակ են համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան։

Այո, մեր գոյությանն սպառնացող աղետը վերահաս է և մենք արագացող տեմպերով մոտենում ենք նրան։

Դուք կարիք չունեք հավելյալ բացատրությունների, թե գաղութային համակարգի, դրա գործիք Հայաստանյան վարչակազմի և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի վարած ցեղասպանական քաղաքականության հետևանքով ինչպես է արյունաքամ լինում և կործանվում Հայաստանը։ Կհիշատակեմ միայն մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթը։ Այն առանձին վերցրած բավական է, որ աղետը տեղի ունենա։

Դուք տարբեր ոլորտների և տարբեր հայացքներ ունեցող գործիչներ եք։ Յուրաքանչյուրդ իր պատկերացումներին համապատասխան ձևերով ու մեթոդներով պայքարել և պայքարում է հանուն արդար և ինքնիշխան Հայաստանի։

Սակայն ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու։

Նպատակի իրագործման և դրա խնդիրների և դրանց լուծման ուղու ճիշտ որոշումը կարող է և պետք է դառնա գործի հաջողության հիմնական գրավականը։

Մեր երկիրը գաղութացված է, պետությունը դարձել է պետականությանը և ժողովրդի գոյությանը սպառնացող մեքենա, ուստի մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։

Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.

ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,

բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,

գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։

Մեր իրականության և պայքարի պայմանները, առաջին հերթին՝ այն հանգամանքը, որ հանցավոր վարչակազմը, նյուրնբերգյան դատավարության ժամանակ հիտլերականներին տրված դիպուկ բնորոշմամբ, զավթել է պետությունը և այն դարձրել իր հանցագործությունների գործիք, պարտադրում են հրաժարվել համակարգը ներսից էվոլյուցիոն ճանապարհով փոխելու պատրանքներից, ընտրությունների միջոցով վարչակազմին հեռացնելու փորձերից, վերջ տալ ինքնախաբեությանը և որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը։

Հարկ կլինի իսպառ հրաժարվել համակարգի ներսում՝ նրա կանոնների համաձայն գործելու, «լեզու գտնելու», փոքր գործեր անելու, մասամբ բարելավման հասնելու, առհասարակ՝ կարմիր գծերից խուսափելու և ցեղասպան համակարգի կառավարումը երկարաձգող, ուստի՝ աղետը մոտեցնող, այլ քայլերից և կազմակերպվել ու պայքարել արտահամակարգային (ոչ արտախորհրդարանական, որը նույն համակարգայինն է) ձևաչափով՝ ստեղծելով Ազգային դիմադրության ճակատ ու ցանցային սկզբունքով դրա կազմակերպական բջիջներ ձևավորել Հայաստանում (Արցախը ներառյալ) ու Արտերկրում։

Ճակատի ստեղծած արտահամակարգային քաղաքական բևեռը ժողովրդին ցույց կտա մինչ օրս բացակա այն այլընտրանքը, որը փարոս և ուղենիշ կդառնա նրա համախմբման համար։ Նրա միտքը և խոսքը պետք է նոր և նորարար, ազատ և ստեղծագործ լինի։ Իրավունք՝ համակարգի անիրավ օրենքների փոխարեն, սահմանադրականություն՝ պարտադրված «սահմանադրության» փոխարեն, ապստամբության իրավունք և ապստամբություն՝ համակարգի բռնության ոչ լեգիտիմ մենաշնորհի փոխարեն, Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության ժառանգորդություն՝ դրանց զավթման և բռնադատման արդյունք ՀԽՍՀ-ի ժառանգորդության փոխարեն, Արցախի միացում՝ այն ռուս-թուրքական առևտրի ռեսուրսի վերածող կեղծ անկախության փոխարեն։

Համոզված եմ, որ նման լայն ճակատը մենակ չի մնալու։ Նրան աջակցելու են քաղաքագետներ, իրավաբաններ, այլ ոլորտների փորձագետներ ու մասնագետներ, իրավապաշտպաններ, հեղինակավոր անհատներ։

Ժամանակն է, որ դուք ազգին ու Հայրենիքին վերադարձնեք այն ամենը, որ ստացել եք որպես շնորհներ, հարգանք, հեղինակություն և կարգավիճակ։

Սարդարապատային ներկայիս իրավիճակում ձեր պարտքն է զանգեր հնչեցնել և ժողովրդին առաջնորդել ապստամբության։

Թամար Հովհաննիսյանին և Պետրոս Մակեյանին խնդրում եմ ստանձնել կից ցուցակում նշված գործիչներին համախմբելու և Ճակատի ձևավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը։

Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով.

Առաքելյան Արմինե

Անդրեասյան Կարեն

Ավետիսյան Վոլոդյա

Բադասյան Վահան

Բաղդասարյան Ալբերտ

Բարսեղյան Լևոն

Գրիգորյան Արմեն

Դիլբարյան Նարինե

Ենիգոմշյան Ալեք

Զոհրաբյան Ապրես

Իոաննիսյան Դանիել

Խառատյան Հրանուշ

Կարապետյան Ռուբեն

Կյուրեղյան Արմենակ

Հովհաննիսյան Արմեն

Հովհաննիսյան Թամար

Հովհաննիսյան Հմայակ

Հովհաննիսյան Րաֆֆի

Մակեյան Պետրոս

Մարտիրոսյան Արմեն

Մարտիրոսյան Վահրամ

Միքայելյան Սասուն

Պապյան Արա

Պետրոսյան Եղիշե

Ռուբինյան Կարապետ

Սանասարյան Դավիթ

Սաֆարյան Ստեփան

Փաշինյան Նիկոլ

Փոստանջյան Զարուհի

Օհանյան Սեյրան

Օսկանյան Վարդան

 

«22» սեպտեմբերի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan