1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ) Պուտնի գլխավոր հակառակորդ Գրուդինինի հովանավորը ադրբեջանցի օլիգարխ Արաս Ագալարովն՞ է Զյուգանովի ու Գրուդինինի «քաղաքագետ» Շեվչենկոյի կարծիքով հայերը Ռուսաստանի թշնամիներն են, իսկ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին (Տեսանյութ) ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրինի շրջան (Տեսանյութ) Հանուն գազի Կոլյայի. Ճըվճըվ Արոյի երկու տղաներն ապրիլին ազատ կարձակվեն Ազատության հրապարակում տոնական հավաք է. Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը (Տեսանյութ, լուսանկարներ) Նստացույց. 88թ. մայիս
ԼՐԱՀՈՍ
Ծեծկռտուք եթերի ժամանակ. НТВ. Տեսանյութ Արցախում զոհված Գրիգորը 5 ամսից կզորացրվեր. Նոր մանրամասներ Նազենի Հովհաննիսյան. «Նայիր աչքերին ու Սիրտը կտեսնես, եթե մաքուր ես» Մարինացված վարունգի մեջ եղել են միջատի՝ սև ճանճի թրթուրներ Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել. Իվետա Տոնոյան Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել «Ելք»-ն առաջարկում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ Սիրուշոյի նոր լուսանկարները՝ Բելգիայից «Հիմա ուրախանում են, տարիներ հետո կպարծենան և կհասկանան...». Էմմի Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ) Մի 2 նկատառում կապված դեղերի վերահսկողության նոր օրենքի հետ Պուտնի գլխավոր հակառակորդ Գրուդինինի հովանավորը ադրբեջանցի օլիգարխ Արաս Ագալարովն՞ է Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը «Սա անմարդկայնության հետևանքն է»․ Ծերեթելիի հիվանդանոցում 2 տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել (Photo) Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է Կառավարության ու Երևանի ավագանու նիստերը փակելը դեռ ծաղիկներն են 11-ամյա աղջկա կյանք խլած պատահարի մասնակից «Համեր»-ի վարորդը կրկին կալանքի տակ է Զյուգանովի ու Գրուդինինի «քաղաքագետ» Շեվչենկոյի կարծիքով հայերը Ռուսաստանի թշնամիներն են, իսկ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին (Տեսանյութ) Մի քանի ազդակ՝ Մյունխենից. Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես» ՀՅԴ-ն կիսվել է. Լևոն Մկրտչյանը բոյկոտում է, Դավիթ Լոքյանը՝ հաճոյանում Կարեն Կարապետյանին Ինչպես է Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ն «սպանում» մրցակցին. Սպասվում է դատական պրոցես Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատություններում ժողովներ են հրավիրվում Բանանը թանկացել է 44 տոկոսով Որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ. Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին՝ ավագանու միջադեպի մասին Թեզը թաքուն «պաշտպանող» քաղաքապետը չի կարող լրագրողների համար բաց լինել,չկա նման ճշմարտություն Զապը և մի քանի այլ քրեականներ արտաքսվել են ՀՀ-ից՝ ՊՊԾ գնդի չեզոքացմանը չօգնելու համար ԱՄԷ-ից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է Արթուր Բաղդասարյանը հրահանգել է համագումարին դահլիճը «լցնել» Եթե օրինապաշտ հարկատուն դրանից տուժելու է, ապա այդ առաջարկը մերժվում է. Վարչապետ (տեսանյութ) ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել Մոգերինին՝ Նալբանդյանին. Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, փաստաթուղթ ենք ստորագրում Առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքը կհայտարարի իր միասնական դիրքորոշումը Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ Երևանում «Թամարա» ընկերության փոխտնօրենը BMW X6-ով վրաերթի է ենթարկել Security Dream ընկերության օպերատորին 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրվել է 18.7% աճը. Նախարար Եվա Ռիվասը ներկայացել է շքեղ դիմահարդարմամբ (ֆոտո) Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում տալու մասին լուրերը կեղծ են Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը. ՍԱՊԾ (ֆոտոշարք) Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք. երեք օտարերկրացի բերման են ենթարկվել (ֆոտոշարք) Դանա Բորիսովան թանկ սեքս-ծառայություններ է առաջարկում օլիգարխներին (Լուսանկարներ) Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ հետո կնվազի 2-3 աստիճանով Դատարանները նոր նախագահներ ունեն. Սարգսյանը ստորագրել է հրամանագրերը Գնդապետ Արարատ Մելքումյանի ուրվականը ադրբեջանական բանակում Ռուսաստանը սկսել է «օրենքով գողերի»՝ այդ թվում հայ քրեական հեղինակությունների արտաքսումը Անժելա Սարաֆյանը՝ շքեղ կարմիր զգեստով (Տեսանյութ) Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուների ցանկը Գողություն է կատարվել Մատենադարանում Զոհված զինծառայողների ընտանիքներին՝ ամսական 860 դրամ «Գյումրեցի մարմնավաճառները թասիբով են» Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երթեւեկության փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում (ֆոտո) «Ով ինչ ունի` հագնում է». սպանություն Երևանում` հարսանիքից հետո (տեսանյութ) Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրինի շրջան (Տեսանյութ) Ալավերդցի Վահագի գործով՝ քննչականի նախկին պետը ցուցմունք կտա Նույն «դուետով» կմասնակցեն Բեռլինում հրավիրված «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանին Ինչու Հայաստանում չեն նվազում կակաոյի գները Մտահոգիչ իրավիճակ. հեռանում է նաև ռուսական կապիտալը Ինչու Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատեց իր կադրին Թե՛ Զաքարյանը, թե՛ Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ Հանուն գազի Կոլյայի. Ճըվճըվ Արոյի երկու տղաներն ապրիլին ազատ կարձակվեն Որոշ թաղապետեր կփոխվեն ՀՀԿ-ականների կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանիի» անդամը մեկնել է Հայաստանից Հովիկ Աբրահամյանի բարեկամները հրաժեշտ են տալիս ՊԵԿ-ին Ազատության հրապարակում տոնական հավաք է. Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը (Տեսանյութ, լուսանկարներ) Անհայտ անձինք գողություն են արել սրճարանից (տեսանյութ, լուսանկարներ) Սամվել Ալեքսանյանը 2 մլն դոլարի ներդրում կանի Արթիկում Կարեն Կարապետյանի որոշմամբ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Գերագույն հոգևոր խորհրդի անդամները՝ Բաղրամյան 26-ում ԵԼՔ. Տարոն Մարգարյանը լրագրողների գործունեությունը սահմանափակելու նպատակ ունի Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով (Ֆոտո) «Երկիր Ծիրանիի» հանրահավաքը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ ուղիղ միացում Նստացույց. 88թ. մայիս Սամվել Մարտիրոսյան. «Ոնց հասկանում եմ, ուզում են անհատներին արգելեն տաքսի քշել» Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Մարդիկ իրենց ճղում են. Հարություն Մովսիսյանն անձնական կյանքի դժվարությունների ու նախանձողների մասին (Տեսանյութ) Զաքիր Հասանով. «Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի» Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել Գագիկ Սուրենյան. Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց (Լուսանկար)
Հարցում

Ով կարող է փրկել պետականությունը. Ժիրայր Սեֆիլյանն անուններ է հնչեցնում

Ժիրայր Սէֆիլյանի հասցեական դիմումը հասարակական և քաղաքական գործիչներին

Անուն առ անուն դիմում եմ այն անձանց (ցուցակը կցում եմ), ովքեր իմ կարծիքով ունակ են համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան։

Այո, մեր գոյությանն սպառնացող աղետը վերահաս է և մենք արագացող տեմպերով մոտենում ենք նրան։

Դուք կարիք չունեք հավելյալ բացատրությունների, թե գաղութային համակարգի, դրա գործիք Հայաստանյան վարչակազմի և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի վարած ցեղասպանական քաղաքականության հետևանքով ինչպես է արյունաքամ լինում և կործանվում Հայաստանը։ Կհիշատակեմ միայն մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթը։ Այն առանձին վերցրած բավական է, որ աղետը տեղի ունենա։

Դուք տարբեր ոլորտների և տարբեր հայացքներ ունեցող գործիչներ եք։ Յուրաքանչյուրդ իր պատկերացումներին համապատասխան ձևերով ու մեթոդներով պայքարել և պայքարում է հանուն արդար և ինքնիշխան Հայաստանի։

Սակայն ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու։

Նպատակի իրագործման և դրա խնդիրների և դրանց լուծման ուղու ճիշտ որոշումը կարող է և պետք է դառնա գործի հաջողության հիմնական գրավականը։

Մեր երկիրը գաղութացված է, պետությունը դարձել է պետականությանը և ժողովրդի գոյությանը սպառնացող մեքենա, ուստի մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։

Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.

ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,

բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,

գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։

Մեր իրականության և պայքարի պայմանները, առաջին հերթին՝ այն հանգամանքը, որ հանցավոր վարչակազմը, նյուրնբերգյան դատավարության ժամանակ հիտլերականներին տրված դիպուկ բնորոշմամբ, զավթել է պետությունը և այն դարձրել իր հանցագործությունների գործիք, պարտադրում են հրաժարվել համակարգը ներսից էվոլյուցիոն ճանապարհով փոխելու պատրանքներից, ընտրությունների միջոցով վարչակազմին հեռացնելու փորձերից, վերջ տալ ինքնախաբեությանը և որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը։

Հարկ կլինի իսպառ հրաժարվել համակարգի ներսում՝ նրա կանոնների համաձայն գործելու, «լեզու գտնելու», փոքր գործեր անելու, մասամբ բարելավման հասնելու, առհասարակ՝ կարմիր գծերից խուսափելու և ցեղասպան համակարգի կառավարումը երկարաձգող, ուստի՝ աղետը մոտեցնող, այլ քայլերից և կազմակերպվել ու պայքարել արտահամակարգային (ոչ արտախորհրդարանական, որը նույն համակարգայինն է) ձևաչափով՝ ստեղծելով Ազգային դիմադրության ճակատ ու ցանցային սկզբունքով դրա կազմակերպական բջիջներ ձևավորել Հայաստանում (Արցախը ներառյալ) ու Արտերկրում։

Ճակատի ստեղծած արտահամակարգային քաղաքական բևեռը ժողովրդին ցույց կտա մինչ օրս բացակա այն այլընտրանքը, որը փարոս և ուղենիշ կդառնա նրա համախմբման համար։ Նրա միտքը և խոսքը պետք է նոր և նորարար, ազատ և ստեղծագործ լինի։ Իրավունք՝ համակարգի անիրավ օրենքների փոխարեն, սահմանադրականություն՝ պարտադրված «սահմանադրության» փոխարեն, ապստամբության իրավունք և ապստամբություն՝ համակարգի բռնության ոչ լեգիտիմ մենաշնորհի փոխարեն, Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության ժառանգորդություն՝ դրանց զավթման և բռնադատման արդյունք ՀԽՍՀ-ի ժառանգորդության փոխարեն, Արցախի միացում՝ այն ռուս-թուրքական առևտրի ռեսուրսի վերածող կեղծ անկախության փոխարեն։

Համոզված եմ, որ նման լայն ճակատը մենակ չի մնալու։ Նրան աջակցելու են քաղաքագետներ, իրավաբաններ, այլ ոլորտների փորձագետներ ու մասնագետներ, իրավապաշտպաններ, հեղինակավոր անհատներ։

Ժամանակն է, որ դուք ազգին ու Հայրենիքին վերադարձնեք այն ամենը, որ ստացել եք որպես շնորհներ, հարգանք, հեղինակություն և կարգավիճակ։

Սարդարապատային ներկայիս իրավիճակում ձեր պարտքն է զանգեր հնչեցնել և ժողովրդին առաջնորդել ապստամբության։

Թամար Հովհաննիսյանին և Պետրոս Մակեյանին խնդրում եմ ստանձնել կից ցուցակում նշված գործիչներին համախմբելու և Ճակատի ձևավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը։

Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով.

Առաքելյան Արմինե

Անդրեասյան Կարեն

Ավետիսյան Վոլոդյա

Բադասյան Վահան

Բաղդասարյան Ալբերտ

Բարսեղյան Լևոն

Գրիգորյան Արմեն

Դիլբարյան Նարինե

Ենիգոմշյան Ալեք

Զոհրաբյան Ապրես

Իոաննիսյան Դանիել

Խառատյան Հրանուշ

Կարապետյան Ռուբեն

Կյուրեղյան Արմենակ

Հովհաննիսյան Արմեն

Հովհաննիսյան Թամար

Հովհաննիսյան Հմայակ

Հովհաննիսյան Րաֆֆի

Մակեյան Պետրոս

Մարտիրոսյան Արմեն

Մարտիրոսյան Վահրամ

Միքայելյան Սասուն

Պապյան Արա

Պետրոսյան Եղիշե

Ռուբինյան Կարապետ

Սանասարյան Դավիթ

Սաֆարյան Ստեփան

Փաշինյան Նիկոլ

Փոստանջյան Զարուհի

Օհանյան Սեյրան

Օսկանյան Վարդան

 

«22» սեպտեմբերի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ

website by Sargssyan