1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի (լուսանկարներ) Քաղաքացու կողմից դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ապօրինի հետապնդումների վերաբերյալ Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը
ԼՐԱՀՈՍ
Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Վերջին շրջանում զինված ուժերի, առանձին զորամասերի մասին կեղծ լուրերի աճ է արձանագրվել ՔՊ-ն արդեն ունի Երևանի քաղաքապետի թեկնածուներ. նրանց թվում են Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին Լևոն Սարգսյանը շարունակում է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել. արտահերթ նիստ կգումարեն Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային փառատոնի բասկետբոլի մրցաշարի հաղթող Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Դարաշրջան-ն ու Դվին 2018 -ը մշակութային Հայաստանում (ֆոտոշարք) «Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (Տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միության անդամների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր «Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան (տեսանյութ) Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի Պավլիկ Մանուկյան. «Պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը (տեսանյութ) Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) «Օդից փողն» այլևս եթերում չէ Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վարչապետի հանդիպումը՝ փաստորեն, ինդուլգենցիա Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն ԱՄՆ-ում է. օրակարգը հայտնի է Միքայել Արզումանյանն ազատվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի (լուսանկարներ) Ինչ ունեցվածք ունի Վանաձորի քաղաքապետը Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանին հարցաքննության չեն հրավիրում. Դավիթ Անանյանի մեկնաբանությունը Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը» «Ծառուկյան» դաշինքի նախընտրական աշխատանքների գործին լծվել է անգամ Ռոզա Ծառուկյանը Ով կլինի Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյա՞նը, թե՞ Հրաչ Ռոստոմյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Քաղաքացու կողմից դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ապօրինի հետապնդումների վերաբերյալ Գևորգ Աճեմյանը հրաժարական է տվել Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է «ՔՊ» անդամ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան «Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին Մշակույթի օրենք չկա. սա նախարարության կրիմինալի հնարավորությունն է. հանդիպում-քննարկում (ֆոտոշարք) Գետք-Ղարիբջանյան ճանապարհին «ՎԱԶ-2114»-ը բախվել է սյանը․ կա տուժած Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Տարեց տղամարդը վրաերթից 1 օր անց մահացավ Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Ոստիկանության կատարած քննությամբ վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ Մալիշկա համայնքի ղեկավարի կալանավորումը կբողոքարկվի վերաքննիչում Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը «Երևանյան ամառ 2018». Դավթաշենի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի մրցաշարի հաղթող ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Նարեկ Սագսյանի և նրա թիկնազորի պետի անվան հետ կապված նոր միջադեպ է հայտնի դարձել Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Նիկոլականները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ տրոյկաների» ֆունկցիա. Իրատես Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները Կարպիս Փաշոյան. Որոշեցի հրաժարական տալ Տե՞ղ են բացում իրենց թիմի համար. «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է լրագրողներից և մոնտաժողներից Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՔՊ-ական փոխնախարարը Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է Երևանում և 6 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան Արշակունյաց պողոտայում բնակելի շենքը մասամբ փլուզվել է․ կան տուժածներ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (լուսանկար) Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ Օսմանյան կայսրության և թուրքական կերպարվեստի հիմնադիրները համարվում են 26 նկարիչներ, որոնցից 24-ը հայի ազգանուն ունեն Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելու միջոցով տնտեսվարողների կողմից չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարները ՊԵԿ-ը պարզաբանում է Դավիթ Անանյանի հայտարարությունը Խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կիսամերկ ուկրաինուհիների պարը՝ համացանցում. Տեսանյութ Սարսափազդու տեսարան ա, երբ մտածում ես, որ էդ մարդիկ կողքդ են ապրում
Հարցում

Կարեն Կարապետյան. Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, նշել է. «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»։

Այդ նպատակով վարչապետը հանձնարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։ Անդրադառնալով ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ հունվար-օգոստոս ամիսներին աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ շինարարության ոլորտում իրականացված և նախատեսվող քայլերը կնպաստեն ոլորտի զարգացմանը: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի մյուս հանձնարարականը Հայաստանում 2018 թվականին Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ էր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն։ «Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,-ասել է Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում մշակել Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը կվերապահվի Հայաստանի զարգացման հիմնադրամին: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային հարթակ, որտեղ պարբերաբար կներկայացվեն Հայաստանի զարգացման տեսլականը, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ կքննարկվեն կառավարության մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաև կներկայացվեն իրագործվող և նախատեսվող նախագծերը:


Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը

Կարեն Կարապետյանը նշել է, որ մեկնարկել են «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։
Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,-ասել է վարչապետը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։

Կամփոփվեն տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները

Անդրադառնալով տրված հանձնարարականների կատարման հսկողությանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Կառավարության աշխատակազմի ղեկավարն ինձ զեկուցել է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իմ կողմից տրվել է թվով շուրջ 260 հանձնարարական։ Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի և հիմնախնդրների կարևորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին»։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին 1-շաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները և նշվածի վերաբերյալ կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն։ ՀՀ մարզպետներին էլ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հանրությանը ներկայացնել հաշվետվություն՝ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշերի, ինչպես նաև ընթացիկ միջոցառումների վերաբերյալ:

Օպտիմալացման արդյունքում տնտեսված ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործվեն

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված աշխատանքների շարունակականությունը ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել և միացման ձևով վերակազմակերպել որոշմամբ նախատեսված կազմակերպությունները: Մասնավորապես, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դառնալով ինստիտուտի մասնաճյուղը:

«Հանգրվան» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Կլուծարվի «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ պետբյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ՝ 56.3 մլն ՀՀ դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տնտեսված միջոցներից նախատեսվում է 4.5 մլն ՀՀ դրամ ուղղել հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ին՝ կազմակերպության կարողությունների հզորացման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման կենտրոնում ծառայությունների մատուցման նպատակով: Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնել բնակարանները զբաղեցրած շահառուներին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Արտահանման խրախուսման նպատակով նախատեսվում է ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում

Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին: Եվ այսպես, հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը նախատեսվում է կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:

Գործադիրը հավանություն է տվել ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները. ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը փոխարինել ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ:

Կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ևս հավանության է արժանացել: Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետբյուջե մուտքերի պատշաճ ապահովումը: ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ: Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը: Հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները:

Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաև հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին, որը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և կանխատեսելության բարձրացմանը, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով էլ, մասնավորապես, սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ կարգով ծանուցելուց 3-օրյա ժամկետում:

Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ

Հավանություն է տրվել նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում: Արդյունքում սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով մեկնարկում է սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակում մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Օրինագծերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության, իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացումն է:

Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումները:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման համաձայն, առաջարկվում է հստակեցնել իրավիճակը, որի արդյունքում ԱԺ պատգամավորները կկարողանան առանց խոչընդոտների տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Գործադիրն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: Առաջարկությունը, մասնավորապես, հիմնավորվում է նրանով, որ օրենսդիրն ի սկզբանե նպատակ չի հետապնդել նույնականացնելու քննարկման առարկա երկու՝ «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունների իրավական բովանդակությունը: Թերևս սա է պատճառը, որ գործող օրենքում սահմանվել է միմյանցից տարբեր 2 ռեժիմ՝ տեսակցություն և անարգել մուտք և ելք:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

Գործադիրի որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ:

Այլ որոշումներ

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ տրվող իրավական կարգավորումներով կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբասաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները: Որոշմամբ առաջարկվում է Ջերմուկ համայնքում իրականացնել ևս երեք ծրագիր. Շահումյան և Մյասնիկյան փողոցների մի շարք շենքերի մոտ հենապատեր և աստիճաններ կկառուցվեն, կփոխարինվի Ձախափնյա թաղամասի թվով 4 բնակելի շենքերի (2-րդ փուլ) տանիքածածկույթը, կբարեկարգվեն այդ թաղամասի բակային տարածքները, կկառուցվի քաղաքային տնտեսության սպասարկման կայան:

 

website by Sargssyan