Հայաստանում երեք երեխայից մեկը և՛ աղքատ է, և՛ խոցելի. Տեսանյութ
Համաձայն «Մանկական աղքատությունը Հայաստանում. բազմակի և համընկնող խոցելիության ազգային վերլուծություն» զեկույցի Հայաստանում երեք երեխայից մեկը և՛ աղքատ է, և՛ խոցելի (28%): Երեխաների մեծ մասը խոցելի է կոմունալ ծառայությունների, բնակարանայի պայմանների և ժամանցային հնարավորությունների տեսանկյունից: Այս երեխաները ամենախոցելին ու բացառվածն են, և առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան սոցիալական քաղաքականության տեսանկյունից:
Գյուղաբնակ երեխաների 82%-ը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53% է խոցելի:
Բենիամին Մաթևոսյան