Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Լուսինե Հովհաննիսյան. Մի օր խոհանոցում, երբ արդեն «անկախ» էի

Արդեն մի տարի ինձ թվում է` ես անկախացել եմ: Անկախացել եմ երկրի հանդեպ կարոտից, Երևանի պատկերների հանդեպ հուզականությունից, մանկության բակի, դպրոցի, ծնողների հիմնարկների, կինոթատրոնների ու մնացած քանդված շենքերի հանդեպ գիժ սարքող տխրությունից: Ես ինձ չեմ ճանաչում, ես անկախացել էի նշված բոլոր կապերից: Երկրի հանդեպ իմ կպչուն-սևեռուն վիճակն անցնում է: Ես այդպես զգացի: Մարդը չի կարող սիրել մի բան, որն անընդհատ անարգվում է, չի կարող կարոտախտ ունենալ մի բանի հանդեպ, որը ջարդում են, ու ցավ ապրողների մեծ մասը լուռ է: Մարդը չի կարող պարբերաբար մասնակցել կանխավ վաճառված քվեարկությանը ու մնալ հուսառատ: Մարդը ավարտվում է: Կամ՝ սկսում ապրել միայն իր համար: Եթե երկրի կառավար մարդիկ սովորեցնում են, որ մարդու կյանքի ժամանակը կարճ է, ու պետք է ստեղծես քո բարեկեցությունը՝ ինտելեկտուալ լինես, թե՝ թեթև գրագետ՝ դու սկսում ես մտածել ստեղծված իրավիճակում դրա ճշտության մասին: Ամաչում ես քեզնից, բայց շատ չես ամաչում, որովհետև դեռ ընդամենը մտածել ես, որ միգուցե դա՞ է խելամիտը խելագարության համաճարակի մեջ:

Չէ որ մարդն իրավունք ունի չուզելու լսել հուզառատ սուտը` բարեհաջող տեղավորված տիկնանց ու պարոնների: Մարդը նույնիսկ իրավունք ունի չուզել լսելու հարավային Ֆրանսիայից կամ արևաշող Իտալիայից Հայաստան եկած հայի հիացմունքը` այս մեկ կտոր հողակտորով, որտեղ վաղը ուսանողը վարձը վճարել չկարողանալու համար դուրս է մնալու ԲՈՒՀ-ից, իսկ հռնդյունով հարստացած թեթև գրագետ մեկի զավակը անվերապահ գերազանց է վաստակելու, որ հարաբերությունները չփչանան:

Մարդը համապետական ստից կենսաբանական հոգնածության իրավունք ունի: Հուսալու ու գեղեցիկը պաթոսելու մարդու կարողությունը սպառվում է:

Ու ինձ թվում է` ես անկախացել եմ: Վերջապես անկախացել եմ: Ես կախված չեմ կարոտից, սենտիմենտից, պաթոսից, կապվածությունից: Ես անկախ եմ:

Ես հոգնել եմ իմ այն ծանոթների հետ շփվելուց ու ժպտալուց, ում անազնվության մոտավոր կամ մանրամասն դրվագները պատիվ ունեմ իմանալու: Ես հոգնել եմ չիմանալու ձև անելուց: Ես անկախ եմ: Ես ուզում եմ անսուտ, ազնիվ միջավայր:

Մարդն իրավունք ունի այլևս չկարողանալ տեսնելու իրենից գրագիտությամբ ցածր իրեն ղեկավարողներին: Ու այս «այլևս»-ից հետո գալիս է անկախության նոր տեսակը: Դու փակվում ես քո հարազատների ու մտերիմների մեջ, դեռ մտքում, բայց արդեն մտածում ես՝ ինչու ես ազնիվ ապրել, եթե ազնիվ չապրեիր՝ լավ կապրեիր, բայց եթե լավ ապրեիր՝ չէիր կարողանա փակվել հարազատներիդ մեջ, ինչ-որ մեկին պարտք պիտի լինեիր ու պիտի ծառայեիր, ու փակվում ես հարազատներիդ մեջ, բայց հուսահատ:

Դու հասկանում ես, որ անկախացել ես, էլ կախվածություն չունես ճռռացող հին դռներից, որոնք արդեն չկան, մանկության հացի խանութից, հիմնից, հաղթած շախմատիստներին դիմավորելու համար էլ չես գնա վեց ժամ սառչելու, ընտրությունների օրերին հանգիստ կարող ես մնալ տանը, այնինչ հանուն արդար ընտրության պարզվում է` պատրաստ ես եղել մեռնել:

Ես համարյա շնորհավորելու էի ինքս ինձ իմ անկախանալու առթիվ:

Բայց այսպիսի պարզունակ մի բան պատահեց. աղջիկս բուհ ընդունվելու համար Հայ ժողովրդի պատմություն էր պարապում: Պարապում էր ինքնամոռաց` պահանջելով ավելի լուրջ գրքեր, ավելի լավ աղբյուրներ, համեմատելով ու գտնելով անհամաձայնությունները, պատմիչների հետ վիճելով, մի խոսքով՝ խորացած: Այդ աղջիկը շոր, կոշիկ, պայուսակ, երգ, փարթի, ուրախություն, Ամերիկայի համալսարաններում սովորել երազող ժամանակակից ուրախ աղջիկ է: Ու մի օր` երեկոյան, խոհանոցում ես գործ եմ անում, ինքն իր Հայ ժողովրդի պատմությունն է կարդում, հերթական անկման մասին, պետության կործանման, դավաճանության, նախարարների պառակտման, անպետություն ազգերի ու, բարձր մտքերի չտրամադրող խոհանոցային մթնոլորտում, թեյնիկի, բաժակի, ալյուրի բացված տուփի արանքում շատ լուրջ դեմքով ասում է. «Ինչ լավ ա, որ պետություն ունենք: Չէ, դուք չեք հասկանում, թե ինչ լավ ա, որ պետություն ունենք: Ինչքան կարգին բան ա, որ պետություն ունենք: Լիքը ազգ չունի պետություն: Թեկուզ վատ պետություն, բայց քարտեզի վրա երկիր ունես, որ գնաս դուրս, ասենք սովորելու, հարցնեն` որտեղից ես, կարող ես քարտեզի վրա ցույց տալ քո տեղը: Չէ, բայց ինչ լավ ա, որ պետություն ունենք, երանի բոլորը զգային, թե ինչ լավ ա, որ պետություն ունենք»:

Ես կամաչեի այս մասին գրել, եթե դրա մեջ պաթոս լիներ մի գրամ: Դա իր հայտնագործած բանն էր:

Դա ասում էր մի աղջիկ, որը կարող է ուշանալ առաջին ժամից, որովհետև վերնաշապիկի ու կոշիկի քուղերի գույնը «չի բռնում իրար հետ»: Դա ասում էր մեկը, ով ծնվել է 2000 թ-ին, ում խելքը գնում է հոսանքին հակառակ գնալու համար:

Ես ամաչեցի իմ «անկախության» մտքից: Ու որոշեցի այդ մասին գոնե իր մոտ երբևէ չխոսել: Ինքը պետություն է ուզում: Ես գիտեմ, որ լավ վերնաշապիկներ, կոշիկներ, պայուսակներ, կրթություն ինքը կունենա, ես իրեն մաղթում եմ, որ միշտ պետություն ունենա, այն, որի իմաստը հասկացավ մի ցուրտ երեկո, մեր խոհանոցում, բացված ալյուրի տուփի, եռացող թեյնիկի ու բոլորովին պետական մտքերի չտրամադրող մթնոլորտում :

Լուսինե Հովհաննիսյան

Hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan