1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Սկանդալ. Ուկրաինացիները վրդովված են ադրբեջանական տեսահոլովակով. Տեսանյութ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունն ու ունեցվածքը պետք է հարկվեն Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել Մասուդ Բարզանին դատապարտել է Իրանին և քուրդ Թալաբանիի ընտանիքին` դավաճանության մեջ Շտապ. Իսրայելական ռազմաօդային ուժերը ռմբակոծում են իրանյան զորքերին` Քրիկուկ քաղաքում աջակցելով քրդերին Թալանել են սփյուռքի փոխնախարարին Հայտնի հեռուստավարողուհի Քսենյա Սոբչակը կմասնակցի 2018 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին. Տեսանյութ Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը Լևոն Հայրապետյանը մահացել է
ԼՐԱՀՈՍ
Սկանդալ. Ուկրաինացիները վրդովված են ադրբեջանական տեսահոլովակով. Տեսանյութ Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում Լեւոն Հայրապետյանի մահվան առթիվ 7 ՀԱՐՑ. ԳՈւՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ Ադրբեջանցիների հակահայկական ֆիլմի ցուցադրությունն արգելել են Ռուսաստանում Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Տեղեկատվություն՝ ՀՀ ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը բացառիկ հարցազրույց է տվել. Տեսանյութ Խոշոր ավտովթար. բախվել են Toyota Land Cruiser Prado և Mercedes E320 մեքենաները. Տեսանյութ Սոբչակը` Նախագահ, Բորոդինան` վարչապետ, Բուզովան` կրթության նախարար. Տեսանյութ Իվան Ուրգանտը ծաղրել է Սոբչակին. Տեսանյութ «Վեոլիա Ջուր» - ը տեղեկացնում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Վայելեք աշունը Սոնա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կաթնամթերքը փչանում է, թափում ենք ՀՀԿ-ական պատգամավորը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին Ադրբեջանական դատավորը պատժել է հայ ֆուտբոլիստին Ով է ինտիմ հարաբերություն առաջարկել Մցիտուրիձեին Հրայր Թովմասյանը ՍԴ նախագա՞հ Թրամպին ուղեկցում է ոչ թե կինը` Մելանյան, այլ նրա նմանա՞կը. Տեսանյութ Ջավախքում նախընտրական պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան» Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ջիգարխանյանի կինը վերջապես հրաժարական է տվել թատրոնի տնօրենի պաշտոնից, իսկ հայտնի դերասանն անտուն է մնացել. Տեսանյութ Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունն ու ունեցվածքը պետք է հարկվեն Երեւանի կենտրոնի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել Ռուսաստանում ձերբակալել են ՀՀ դեսպանատան «աշխատակցի», ով գումարներ է շորթել Բրեդ Պիտը նոր ընտրյա՞լ ունի ՄԱԿ-ի օրվա շրջանակներում նշվում է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյակը Չորս երեխաներին միայնակ մեծացնող մայրը վերջերս զրկվել է ընտանիքի միակ եկամուտից՝ 37,000 դրամից. Տեսանյութ Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է. Ուսումնասիրություն Լրագորղի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր Թալանել են Աբովյանում հայտնի առևտրականի տունը՝ տանելով խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր Հայամետ գործունեությամբ հայտնի թուրք գործարարը ձերբակալվել է "Не бывает страны, не бывает страны без Первой леди ". Տեսանյութ Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնին այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից. Լուսանկարներ Մասուդ Բարզանին դատապարտել է Իրանին և քուրդ Թալաբանիի ընտանիքին` դավաճանության մեջ Շտապ. Իսրայելական ռազմաօդային ուժերը ռմբակոծում են իրանյան զորքերին` Քրիկուկ քաղաքում աջակցելով քրդերին Թալանել են սփյուռքի փոխնախարարին Քիրկուկում հայերի կոտորած տեղի չի ունենա Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին Այսօր Հայաստանի Հրթիռահրետանային զորքերի օրն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Հայտնի հեռուստավարողուհի Քսենյա Սոբչակը կմասնակցի 2018 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին. Տեսանյութ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք Այսպիսի վեհ տեսակին սրիկաները ատում են, թաքուն երազում են նրա մահը ու արագացնում վախճանը Քրեական գործեր են հարուցվել՝ Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները Վիգեն Սարգսյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցությունը Նախարարն ընդունեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին Վարշամ Գեւորգյանը՝ եթերում չլինելու պատճառի եւ ընտանիքի մասին. Լուսանկարներ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին Լոռիում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար Վեոլիա Ջուրը` Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին Շվեյցարիան մեզ համար վաղուց դարձել է արտաքին քաղաքական «շոու-բիզնեսային» հարթակ Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվեց Ուկրաինական Ուժգորոդում իր աշխատասենյակում սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրենը. Տեսանյութ Ռուս խելագար նկարիչը հայտնվեց հոգեբուժարանում` ֆրանսիական բանկը վառելու համար. Տեսանյութ Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք Խոշոր ու ողբերգական ավտովթար. բժիշկը գիտակցության չգալով մահացել է Մոսկվայում հայ տաքսիստը մեղադրվում է ուղևորներին թունավորելու մեջ. նա ընդունել է իր մեղքը Ծղոտներ հյուրանոցի շոգեբաղնիքում երակները կտրած երիտասարդի են գտել Ձերբակալվել են կատալոնացի երկու առաջնորդներ Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը Լևոն Հայրապետյանը մահացել է Թրամպը աղքատացել է 600 մլն դոլարով «Իրավունքի ուժ» ՀԿ-ն դատապարտում է Երևանի ավագանու անդամների նկատմամբ անհարգալից ու խտրական վերաբերմունքի դրսևորումները «Հանդիպումը դրական էր, բայց զոհեր էլի են լինելու՝ դժբախտաբար». Դավիթ Բաբայան Սեյրան Սարոյանին և Սամվել Ալեքսանյանին բաժանեցին օղին ու Քրդստա՞նը Սոցապ նախարարության աշխատակիցը քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակել. հետաքրքիր սցենար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» -ը տեղեկացնում է Պորոշենկոյի իշխանությունը փլվո՞ւմ է. Տեսանյութ Կրեմլում հստակ որոշում են կայացրել` թույլ չտալ Նավալնիին մասնակցելու 2018-ի նախագահական ընտրություններին Սահակաշվիլին Պորոշենկոյին այծ է անվանել. Մայդան 3-ի առաջին օր. 1:0 օգուտ Սահակաշվիլիի. Տեսանյութեր. Լուսանկարներ
Հարցում

Սերժ Սարգսյանի սենսացիոն ելույթը. Հայաստանը ընդունում է ղարաբաղյան կարգավորման տեր-պետրոսյանական մոդե՞լը

Եթե Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան - Սփյուռք համաժողովում, որտեղ նա առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ երեք տարածքների վերադարձի շուրջ, իսկական շոկ առաջացրեց հայ հասարակության մեջ, և շատերին թվում էր, թե Սերժ Սարգսյանը զոնդաժ է անում այս կնճռոտ խնդիրը` հայ հասարակության արձագանքը ստուգելու համար, ապա ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը ցույց է տալիս մեկ բան, որ դա զոնդաժ չէր, սա արդեն վերջնական որոշված քաղաքականություն է, որը գիտակցված և հետևողական իրականացվելու է պաշտոնական Երևանի կողմից:

Դատեք ինքներդ: Առաջին անգամ ՄԱԿ-ի ամենաբարձր ատյանից հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, որը կլինի ավելի ցածր, քան այսօր: Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, այն միջազգային սուբյեկտ չէ, և ուրեմն ինչ կարգավիճակի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, նա համեմատեց Ղարաբաղը Ադրբեջանի հետ` նշելով, որ Ադրբեջանը միջնադարյան պետություն է հիշեցնում, խոսեց այն մասին, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, և նշեց, որ Ղարաբաղը ինքնորոշման իրավունք ունի, սակայն ինքնորոշման իրավունքը դա լայն և վերացական կատեգորիա է: Ինքնորոշվելով կարելի է ստեղծել ինքնուրույն պետություն, կոնֆերեդերատիվ հարաբերություններ և այլն:

Առաջին անգամ Սերժ Սարգսյանը խուսափեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմից դուրս և ստանա անկախ պետության կարգավիճակ:

Ըստ էության առաջին անգամ 1998 թվականից հետո Հայաստանի ղեկավարը վերադարձավ Ղարաբաղյան խնդրի կարգավորման տեր-պետրոսյանական մոդելին:

Ինչպես էր տեսնում Տեր- Պետրոսյանը Ղարաբաղյան խնդրի կարգավորումը

Տարածված տեսակետ կա, որ Տեր – Պետրոսյանը պարտվողական դիրքորոշումներ ուներ, որ նա կողմ էր, որ Ղարաբաղը մնար Ադրբեջանի կազմում և այլն, և այլն: Սակայն դրանք հուզական տեսակետներ էին, որոնք խեղաթյուրված բնույթ ունեին:

Իրականում Տեր – Պետրոսյանը երբեք չի ասել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե չհաշվենք իր 1992 թվականի հայտնի հարցազրույցը «Комсомольская правда» –ին, որտեղ նա չէր բացառել, որ Ղարաբաղը կարող էր բարձր ավտոնոմիայի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, բայց դա 1992 թվականն էր: Եվ պատերազմը ավարտված չէր, և պարզ չէր, թե ինչպես այն կավարտվեր: 1997 թվականին, երբ Հայաստանն իր հետևում ուներ հաղթանակ, Տեր- Պետրոսյանի դիրքորոշումը հետևյալն էր. Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին պատերազմի ժամանակ գրաված 5 տարածքները, այդտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժերը, ստեղծվում են պատերազմը չսկսվելու երաշխիքներ, և շարունակվում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը արդեն դիվանագիտական ճակատում: Տեր – Պետրոսյանը փաստացի կողմ էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը "սառեցվի", իսկ խաղաղության պահպանման դիմաց հանձնվեն 5 տարածքները, իսկ խաղաղապահ ուժերը կլինեին պատերազմի չվերսկսման գլխավոր երաշխիքը: Այդ ժամանակվա Հայաստանի զինվորական վերնախավը ղարաբաղյան իշխանությունների հետ համատեղ մերժեցին Տեր – Պետրոսյանի այս մոտեցումը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման և միջազգային ատյանների կողմից ճանաչման, կայուն և երկարատև խաղաղություն հնարավոր չէ ապահովել: Տեր – Պետրոսյանի հակառակորդների ճամբարում կային ավելի ռադիկալ տեսակետներ ունեցողներ, որոնք նշում էին, որ նույնիսկ եթե կարգավիճակներ ընդունվի, միևնույնն է, ոչ բոլոր տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Արդյունքում 98 թվականին իրականացավ իշխանափոխություն, և նոր իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ որդեգրեցին նոր մոտեցում Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Ո՞րն էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման քոչարյանական մոդելը

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հնարավոր չէ փոխզիջման հասնել Ադրբեջանի հետ: Ւնքը, Քոչարյանը, դեմ չէր այն տարածքների հանձնմանը, որին կողմ էր Տեր – Պետրոսյանը: Պարզապես ՀՀ 2-րդ նախագահը կարծում էր, որ դրա դիմաց Ղարաբաղը պետք է ստանա ինքնորոշվելու իրավունք` Ադրբեջանի կազմից դուրս: Բայց քանի որ այն ժամանակ այդ գաղափարը չէր աջակցվում միջազգային հանրության կողմից, Հայաստանի նոր իշխանությունները փորձում էին նոր ուղիներ փնտրել այդ խնդրի լուծման համար: Միջնորդները, հաշվի առնելով այս իրավիճակը, 1998 թ. իշխանափոխության տրամաբանությունը, որոշեցին փոխել իրենց դիրքորոշումը` փորձելով գայթակղել հայկական կողմին նոր առաջարկներով: Եվ այստեղ էլ առաջացավ այսպես կոչված «ընդհանուր պետության» գաղափարը: Այս գաղափարի հիմքում ընկած էր այն թեզը, որ Ադրբեջանը կարող է դառնալ կոնֆեդերացիա` բաղկացած երկու սուբյեկտներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն, որի դիմաց հայկական կողմը պետք է հետ հանձներ գրավյալ տարածքները: Պաշտոնական Երևանը միանշանակ ընդունեց այն, քանզի առաջին անգամ Ղարաբաղը ստանում էր հավասար կարգավիճակ Ադրբեջանի հետ, թեկուզև միասնական պետության կազմում: Սկզբնական փուլում այդ գաղափարին կողմ եղավ նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը: Սակայն կարճ ժամանակ անց ադրբեջանցիները հասկացան, որ այն կարող է լրջագույն ծուղակ հանդիսանալ իրենց համար և միանգամից մերժեցին միջնորդների այս առաջարկը: Առաջարկը մերժվեց, սակայն այն գաղափարը, որ Ղարաբաղն այլևս չէր կարող ունենալ ավտոնոմիայի կարգավիճակ Ադրբեջանում, սկսվեց գիտակցվել նաև միջնորդների մոտ:

Հարավսլավական ճգնաժամը և Կոսովոն լրջագույն ձևով ազդեցին միջնորդների գիտակցության վրա և այստեղ էլ առաջացավ այն գաղափարը, որ Ղարաբաղում նույնպես կարելի է կիրառել այդ մոդելը: Բարդությունը կազմում էր նրանում, որ նույն տարածաշրջանում առկա աբխազական և հարավկովկասյան խնդիրները շատ նման էին ղարաբաղյանին, և հատկապես ֆրանսիացիներն ու ամերիկացիները մտավախություն ունեին, որ Ղարաբաղի «կոսովոացումը» իր լուրջ ազդեցությունը կարող էր ունենալ աբխազական և հարավ-օսական խնդիրների վրա: Մյուս կողմից հայկական կողմը արդեն կորզել էր իր համար "ընդհանուր պետության" ստեղծման գաղափարը, որը մերժվել էր Ադրբեջանի կողմից, և այս պարագայում հայկական դիվանագիտությանը 2007 թվականին հաջողվեց լրջագույն դիվանագիտական արդյունք արձանագրել, որի արդյունքում միջնորդները առաջարկեցին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր` Մադրիդյան սկզբունքները, որտեղ արդեն առաջին անգամ ընդունվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշելու է իր ապագան` հանրաքվեի միջոցով: Անշուշտ, սա կոնկրետ փաստաթուղթ չէր, սա փոխզիջումային սկզբունքներ էին, որի հիման պետք է կառուցվեին արդեն ապագա փաստաթղթերը: Կարող ենք ասել, որ 2007 թվականին հայկական դիվանագիտությունը ստացավ իր առավելը` այն ժամանակվա կտրվածքով: Եվ թվում էր, թե հետագա զարգացումները պետք է ընթանային արդեն հայկական դիվանագիտության ամրապնդման ճանապարհով:

2008 թվականին, երբ երկրի նախագահը դարձավ Սերժ Սարգսյանը, ըստ էության նա պետք է շարունակեր այն ուղենիշը, որն ընդունվել էր 2007 թվականին` Մադրիդում: Ֆորմալ տեսանկյունից պաշտոնական Երևանը հենց այդպես էլ վարվեց, սակայն դա ընդամենը ֆորմալ տեսանկյունից, քանզի գործնականում Հայաստանի դիվանագիտական ճակատը աղետալի բացասական արդյունքներ արձանագրեց:

Առաջին աղետալի քայլը դա այսպես կոչված հայ – թուրքական արձանագրություններն էին, որի բացասական հետևանքները ակնառու էին պետականության համար, բայց տեսանելի չէին Հայաստանի ներկայիս հանրության ճնշող մեծամասնության համար, քանզի այսօրվա հայ հասարակությունը գտնվում է տեղեկատվական և գաղափարական խեղաթյուրված արժեքների ճնշող մեքենայի աշխատանքի տակ: 600 տարվա պետականության պակասը իր ազդեցությունն է թողնում այսօրվա մեր վերնախավի պատկերացումների վրա: Մարդիկ լավ չեն հասկանում` ինչ է նշանակում անվտանգություն, պետության զարգացում, քաղաքացիական արժեքներ և այլն: Այս ամենի արդյունքը եղավ այն, որ 2008 թվականից այս կողմ Հայաստանի զարգացման ուղենիշները սկսեցին կրել էկլեկտիկ բնույթ: Երկրի նախագահը կամ արտգործնախարարը մեկ տարվա մեջ կարող էին իրար ծայրահեղ հակասող գնահատականներով հանդես գալ, ինչը նշանակում էր մեկ բան. երկրի իշխանությունները արդեն չունեին կայուն հայեցակարգեր և ուղենիշներ այս կամ այն ոլորտի զարգացման հարցում: Եվ զարմանալի չէր, որ 2007 թվականի Մադրիդից հետո 2011 թվականին ծնվեց Կազանի փաստաթուղթը: Անշուշտ, ֆորմալ տեսանկյունից Կազանի փաստաթուղթը հիմնված էր Մադրիդյան սկզբունքների վրա: Այնտեղ կար և տարածքների վերադարձ, և ղարաբաղցիների ինքնորոշման իրավունք հանրաքվեի միջոցով: Սակայն տարածքների վերադարձը պետք է լիներ կոնկրետ ժամանակային գոտում, իսկ հանրաքվեի անցկացումը` խիստ անորոշ ժամանակ անց: Բայց չէ՞ որ նույն Մադրիդյան սկզբունքների հիման վրա կարելի էր ունենալ ավելի նորմալ փաստաթուղթ: Օրինակ, որտեղ գրված կլիներ, որ ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով լիներ կոնկրետ ժամանակային տիրույթում, իսկ տարածքների վերադարձը` անորոշ ժամկետներում: Ֆորմալ տեսանկյունից մեր վերը նշվածը կարելի էր համարել "հայամետ", իսկ Կազանյան փաստաթուղթը` "ադրբեջանամետ": Եվ վերջապես, կարելի էր բանակցել և ընդունել ոչ հայամետ, ոչ ադրբեջանամետ, այլ` կոմպրոմիսային փաստաթուղթ ստանալու համար:

Ո՞րն է Սերժ Սարգսյանի Ղարաբաղյան խնդրի կարգավորման մոդելը և ինչու Ադրբեջանը մերժեց Կազանյան փաստաթուղթը

Սերժ Սարգսյանը մի անգամ չէ, որ հայտարարել է, որ` թե ինքը չգիտի, թե վաղը որ պաշտոնում է աշխատելու և ինչ է անելու: Այդ նույն սկզբունքով նա աշխատում է բոլոր ուղղություններում: Նույնը վերաբերվում է նաև Ղարաբաղյան խնդրին: Ըստ էության, Սերժ Սարգսյանը արդեն իսկ հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա չկարողացավ բանակցել և ստանալ լավ փաստաթուղթ: Արդյունքում Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Մեդվեդևի կողմից առաջարկվեց Կազանյան փաստաթուղթ, որը թեև հիմնված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն ամենաադրբեջանամետ բնույթն ուներ:

Մեդվեդևի նպատակները պարզ էին, նա ուզում էր ցանկացած գնով լուծել Ղարաբաղյան խնդիրը, որպեսզի ուժեղացներ իր նախագահական հավակնությունները Ռուսաստանում: Այն ժամանակ նա Ռուսաստանի նախագահն էր և ուզում էր 2012-ին կրկին վերընտրվել այդ պաշտոնում: Հիշենք, որ այն ժամանակվա վարչապետը Պուտինն էր, և այդքան էլ հստակ չէր, թե ով կդառնա հաջորդ նախագահը այդ երկրում: Եվ ահա այդ հանգամանքներում Մեդվեդևին հաջողվեց ստանալ մի փաստաթուղթ, որի շուրջ կհամախմբեր Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Եվ քանի որ Սերժ Սարգսյանն ավելի պատրաստակամ էր, իսկ Ալիևը` ոչ, Մոսկվան ներկայացրեց աննախադեպ զիջումներ ադրբեջանական կողմին: Դե ֆակտո հայկական կողմը պետք է վերադարձներ տարածքները և համաձայնվեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ինքնորոշման համար հանրաքվեն անցկացներ անորոշ ժամանակ անց: Սա շատ մոտ էր Ղարաբաղյան խնդրի տեր-պետրոսյանական մոդելին: Տարբերությունը միայն մեկն էր, որ քանի որ ֆորմալ տեսանկյունից Մադրիդյան սկզբունքները հնարավոր չէր շրջանցել, Ադրբեջանին առաջարկվել էր համաձայնվել անորոշ ժամանակով հանրաքվե անցկացնելուն, սակայն Իլհամ Ալիևը դա մերժեց: Նա 2011-ին ստացավ դիվանագիտական մեծ հաջողություն, արձանագրեց հայկական կողմի թուլությունը և արդեն սկսեց պայքարել, որպեսզի հանրաքվեի գաղափարը դուրս բերվի բանակցային գործընթացից: Փաստացի կարելի է ասել, որ Ադրբեջանը պայքարում է Մադրիդյան սկզբունքները վերացնելու համար: Թվում էր, թե դա անհնար է, քանզի միջնորդները դժվար են փոխում իրենց դիրքորոշումները, սակայն ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին հաջողվեց այս հարցում էլ լրջագույն շեշտադրումներ փոխել:
Հայկական կողմը ռազմավարական սխալ կոնցեպցիա ընդունեց` նշելով, որ իմաստ ունի բանակցել միայն այն դեպքում, եթե վերականգնվի երկու կողմերի միջև վստահության մթնոլորտը: Այստեղ էլ Սերժ Սարգսյանը որդեգրեց ժամանակ ձգելու գաղափարը: Մինչդեռ միջազգային ատյաններում ամեն մի դետալ, ամեն մի գաղափար չափազանց լուրջ է ընկալվում, և եթե նրանք տեսնում են, որ պաշտոնական Երևանի կողմից կա անորոշություն, ապա սկսում են հասկանալ, որ բանակցային գործընթացի թույլ կողմը հենց Երևանն է, ապա և ճնշումներն էլ հենց Երևանի վրա պետք է լինեն: Եվ այս մթնոլորտում տրամաբանական էր, որ ծնվեց, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարը:

Այսօր արդեն միջնորդները դե ֆակտո մոռացության են տալիս Մադրիդյան սկզբունքները և հանդես են գալիս խնդրի կարգավորման հետևյալ սկզբունքով, «տարածքներ` միջանկյալ կարգավիճակի դիմաց», ինչը դե ֆակտո նշանակում է` վերադարձ տեր-պետրոսյանական մոդելին: Ճիշտ է, սկզբնական փուլում Սերժ Սարգսյանը դիմադրում էր, բայց այսօր կարծես թե դիմադրության սպառման ռեսուրս նա այլևս չունի: Իր իշխանության վերարտադրման համար նա պետք է գնա այս քայլին: Հենց դրանով էր պայմանավորված նրա և Տեր – Պետրոսյանի անսպասելի մերձեցումը 2016 թվականին: Դրանով էր պայմանավորված նաև այն, որ անցած խորհրդարանական ընտրություններում Տեր – Պետրոսյանի թիմը հանդես էր գալիս բացառապես խաղաղության կարգախոսով: Արդեն մոռացված էր "ավազակապետությունը", "մոնղոլ – թաթարական" և այլ բիրտ ձևակերպումների հռետորաբանությունը: Սերժ Սարգսյանի համար Տեր – Պետրոսյանը դարձել էր պահեստային անվտանգության բարձիկ, և ահա այսօր նա որոշեց, որ ժամանակն եկել է և պետք է հանդես գա բաց խաղաթղթերով:

Ահա թե ինչու Հայաստան – Սփյուռք համաժողովում նա հնչեցրեց իր գաղափարները Նալբանդյանի շուրթերով, իսկ ՄԱԿ-ի բարձր ատյանի միջոցով նա նույն այդ գաղափարը հնչեցնում է անձամբ: Հենց դրա համար էին նրան անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունը, քաղաքական ընդդիմության ոչնչացումը, և ի դեմս «Ելք» դաշինքի` նոր, հակառուսական պրոեկտի ձևավորումը: Քանզի կոնի վրա դրված է իր իշխանության լինել – չլինելու խնդիրը, որն առաջին անգամ բաց հակասության մեջ է մտել Ղարաբաղի և ուրեմն նաև Հայաստանի անվտանգության խնդիրների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

website by Sargssyan