Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան
Դիտել նաև
Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ
Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում Բայդենը կկործանի ԱՄՆ-ն
Թրամփին կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում
Դոնալդ Թրամփը ձերբակալվել է
Դոնալդ Թրամփին ավելի քան 30 մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե Փհենյանը մի կողմ չդնի իր միջուկային մարտահրավերները:
«Միացյալ Նահանգները մեծ ուժ և համբերություն ունի, բայց եթե ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին, մենք այլ ելք չենք ունենա Հս. Կորեան ամբողջությամբ վերացնելուց բացի», – ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ–ում ելույթ ունենալիս խոսել է նաեւ Իրանի մասին եւ Իրանին «վտարյալ երկիր» անվանել, որը բռնություն է արտահանում։
«Իրանի կառավարությունն իր կոռումպացված բռնապետությունը քողարկում է ժողովրդավարության կեղծ դիմակի տակ»,– ասել է Թրամփը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում։
Zham.am