1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Արտառոց դեպք. Կոտայքում ինտերնետով երեխայից պահանջել են ինքնասպան լինել Եղանակը այսօր և առաջիկա երկու օրվա ընթացքում Տրանսպորտի նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Մոուրինյուն Մխիթարյանի մասին․ «Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ» Սենսացիոն ձերբակալություններ. ՊՆ-ում մատները «լիզել» են մարգարինո՞վ Երևանում տեղումներ են սպասվում Սանկտ Պետերբուրգում կանխվել է ԻՊ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունը Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Որո՞նք էին Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջները Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Խոշոր ավտովթար. մերկասառույցի պատճառով մեքենան գլխիվայր հայտնվել է ձորում Կրակոցներ` Սյունիքի մարզում Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինայի աղմկահարույց բաժանումը. Սերը` սեր, թալանը` թալան. Նոր տեսանյութ Արտառոց դեպք. Կոտայքում ինտերնետով երեխայից պահանջել են ինքնասպան լինել Եղանակը այսօր և առաջիկա երկու օրվա ընթացքում Մեքենայից հափշտակել են ընդհանուր առմամբ մոտ 1մլն դրամ առժողության ապրանքներ Կինն ամուսնուն սպանել է տվել` 20 000 դոլար խոստանալով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Տրանսպորտի նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ուկրաինական հեռուստաընկերությունը Պուտինին սխալմամբ անվանել է Ուկրաինայի նախագահ. Տեսանյութ Սևամորթ փախստականը դաժան ծեծի է ենթարկում գերմանացի տարեց մի կնոջ` Գերմանիայում. Տեսանյութ Հայուհին և ադրբեջանուհին միասին երգում են հայերեն լեզվով` Մի գնա. Տեսանյութ. Դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք Այո՛, մենք դիմացկուն ազգ ենք.Հիմա էլ ձիու միս ենք կուլ տալու և հաստատ էլի չենք սատկելու Սամվել Մարտիրոսյան. Լինկդինում ամենաազդեցիկ մարդը հայ է Մարշալ Բաղրամյանը՝ 1918 թ․ թուրք-հայկական ճակատամարտերի մասին (Տեսանյութ) Ինչու էր քաղաքացին զինված շրջում Երևանում (Տեսանյութ) Մոուրինյուն Մխիթարյանի մասին․ «Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ» Վրաերթի են ենթարկվել 54-ամյա կին և 14 ու 15 տարեկան պատանիներ Սիրուշոն արևային Սիդնեյից գեղեցիկ լուսանկար է հրապարակել Ստալինը պարբերաբար իշխանական վերնախավի մոտ խոսում էր իր հեռանալու մասին Վարչապետը «ծա՞նր է տանում» մամուլի քննադատությունը Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը Սենսացիոն ձերբակալություններ. ՊՆ-ում մատները «լիզել» են մարգարինո՞վ Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Մաքսային միությունը բացառում է դա Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի և նրանց որդիներին Երևանում տեղումներ են սպասվում Երևանի բնակիչը գողացել ու վաճառել է ձիու և էշի միս Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը (տեսանյութ) Ըանտանիքի 6 անդամներ, այդ թվում 2-ամյա երեխան, թունավորվել են պահածոյացված մսից Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք Սանկտ Պետերբուրգում կանխվել է ԻՊ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունը ԱՄՆ-ում կինը 24 տարի շարունակ ստանում էր մահացած մոր թոշակը Արնոլդ Քոչարյանի դասարանական համերգով կեզրափակվի Մ. Սարյանի տուն-թանգարանի միջոցառումների շարքը Թուրքմենստանում սննդային ճգնաժամ է սկսվել Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցչին դաժան ծեծի՞ են ենթարկել. Տեսանյութ Որո՞նք էին Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջները Դիլիջանի ոլորաններում Кaмаз-ը դուրս է եկել ճանապարհից և կախվել ձորում Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (Տեսանյութ) Սուրճ պատրաստող սարքիից գողացել են զգալի չափի գումար (Տեսանյութ) Հենց Հեյդարի դագաղի պահակից սկսվեց գեներալ Զաքիր Հասանովի վերելքը (Լուսանկար) Սոֆյա Ավագիմյանի ամանորյա լուսանկարները որդու և ամուսնու հետ (Photo) Մոուրինյոն նման կերպ կվարվեր նաև Մեսսիի և Ռոնալդու դեպքում ևս Անցումը սահուն կլինի, բայց հետո կլինի շատ ցավոտ Ես էսպիսի բան չէի տեսել՝ արտագաղթում են ու տանում են նաև իրենց սառնարանը Գագիկ Սուրենյան. Հայաստանի հետ կապ չունեցող այս լուսանկարը տեղադրել են համացանցում Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (ամբողջական տեքստ) Մարզպետի և նախարարի ջրերը մի առվով չեն հոսում 5 տոկոսանոց տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ. Սերժ Սարգսյանը գնահատել է կառավարության գործունեությունը (Տեսանյութ) Արտակ Սարգսյանը «զավթել է» Կոմիտասի պողոտայի մայթերից մեկը (լուսանկարներ) Ինչպես է վատնել Տարոն Մարգարյանը բյուջեի միջոցները Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կառույցի ղեկավար դարձնել Սոցապ նախարարը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում Ռուս սահմանապահները դադարեցնում են սահմանի հսկողությունը Ադրբեջանը զոհ ունի Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք. Հերթական փոփոխություններ՝ ՊԵԿ-ում Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ. Սերժ Սարգսյանը՝ 2018-ին վարչապետի պաշտոնի մասին (Տեսանյութ) Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է. Սերժ Սարգսյան ԵՄ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է. Սերժ Սարգսյան Պոռնո-աստղի ամուսինը պատմել է ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը (Լուսանկանրներ) Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են արդար մրցակցությունից. Քսենիա Սոբչակի հարցը Պուտինին (Տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գալուստ Սահակյանը վարչապետի դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Մոուրինյո. Այս պահին Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում տեղ չկա Հայաստանին եւ Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Սերժ Սարգսյան ՊՆ զինծառայողին 5 տարի ազատազրկում է սպասվում Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ ուղիղ «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև (Լուսանկարներ) Ջիգարխանյանի կինը կապված է եղել քրեական հանցագործների հետ. ականատեսները խոստովանում են. Տեսանյութ Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին Նոր դաժան տեսարաններ․ 25-ամյա Խորենն ուտում է «ինչ ուզում է» (Լուսանկարներ) ԱԱԾ հայտարարությունը. Հայաստանում նախապատրաստվել է ահաբեկչություն Հայաստանում տեղի են ունենալու երեք կարևոր իրադարձություններ. վարչապետի հանձնարարականները ( Տեսանյութ)
Հարցում

Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ինքնորոշման միջոցով և Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Սերժ Սարգսյանի ելույթը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի աջակցությունը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

2017 թվականը մեզ համար նշանավորվեց Միավորված ազգերի կազմակեր-պությանը Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձով: 1992 թվականի մարտի 2-ին Միավորված ազգերի ընտանիքի այս կենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման տրամաբանական և բաղձալի արդյունք:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարևորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:

Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը:

Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:

Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:

Շնորհակալ եմ:

website by Sargssyan