Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
16
ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան

Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Նալբանդյանի հայտարարությունը` տարածքների վերադարձի մասին

Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում տարածքների վերադարձի մասին:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախի բոլոր տարածքներն էլ երկրի անվտանգության առումով մեծ նշանակություն ունեն:

«Իհարկե, Նալբանդյանի տեսլականը իրենից կարող եք ճշտել, բայց ես ասեմ հետևյալը՝ մենք միշտ ընդգծել ենք՝ հակամարտությունն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում ավելի մեծ պատերազմ կամ ավելի ողբերգալի իրադարձություններ տեղի չունենան: Այս առումով, մեզ համար չափազանց կարևոր է անվտանգության բաղադրիչը», - հավելեց նախագահի մամուլի խոսնակը:

Նրա դիտարկմամբ, եթե Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար՝ կյանքի ու մահվան: Նա նկատեց, որ 1988-ին ԼՂԻՄ-ի սահմանները և 1991-ին ԼՂՀ-ի սահմանները գայթակղիչ են եղել Ադրբեջանի համար՝ հարձակվելու հայկական կողմի վրա ու հարցը կարգավորելու ուժային տարբերակով:

«Հիմա այն, ինչ ուզում է Ադրբեջանը՝ վերադառնալ 1988 թվականի սահմաններին: Ադրբեջանի համար դա գայթակղիչ է, պետք է հարձակվել ոչնչացնել մեզ: Եթե մենք չլինեինք այն սահմաններում, ինչպես նախկինում եղել է ԼՂԻՄ-ի սահմաններում, միգուցե թշնամին չէր հարձակվի: Ասենք Քարվաճառը, որտեղից սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը՝ Արփա և Որոտան գետերըմ որոնք փրկում են Սևանա լիճը, իսկ Սևանը մեր ամենամեծ հարստությունն է: Լավ, հիմա եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, տիրացավ այդ տարածքին, ի՞նչ է ջրային ահաբեկչությամբ չի՞ զբաղվելու:

Մենք միշտ ասել ենք՝ եթե ուզում են հարցը համապարփակ կարգավորել, եթե Ադրբեջանը պատրաստ է քայլեր կատարել, ընդհանրապես այդ քայլերը պետք է լինեն համարժեք: Չի կարող լինել փոխզիջում՝ տարածք տալ խոստումի դիմաց: Խոստումի դիմաց մենք նրան խոստում կարող ենք տալ», - նշեց Դ.Բաբայանը:

Հետաքրքրվեցինք, թե ո՞ր տարածքները նկատի ուներ Է.Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախին, Բաբայանը պատասխանեց. «Նալբանդյանից հարցրեք: Իսկ մենք ասել ենք, որ մեզ համար վերադարձ չկա անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով»:

«Մեզ համար ամեն մի տարածք ունի իր անվտանգության համակարգը, եթե խոսում եք սահմանների հարցի մասին, ապա դա կարող է կարգավորվել միայն հավասար ձևով: Մենք էլ ունենք ահագին տարածքներ, որոնք Ադրբեջանում են, հասկանո՞ւմ եք: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ քննարկումների, միայն այդ ժամանակ պետք է խոսենք… Գետաշենի խնդիր կա, Շահումյանի խնդիր կա, Հյուսիսայիին Արցախի հարցեր կան ու այդ սահմանների «կոռեկցիան» պետք է համապարփակ ձևով կարգավորվի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր չլինի: Այսօրվա դրությամբ ցանկացած միակողմանի քայլ բերելու է կատաստրոֆայի: Որևէ մեկը միակողմանի քայլեր չի անելու երբևիցե», - ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում պատասխանելով ներկաների հարցերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել»:

Aysor.am

Լուսանկարը՝ Photolure-ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan