Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Վստահությունը վերականգնել ոչ թե համաժողովներով, այլ օրինապահ գործունեությամբ. Եվրոպայի Հայերի Համագումար

ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։

«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովը արդեն մեկնարկել է: Համաժողովի խորագիրը կամա-ակամա հաստատում է, ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև առկա փոխադարձ անվստահության մասին։ Թե՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները այդ անվստահությունը փոխադարձ են համարում պետք է հստակեցնեն իրենք, որովհետև, եթե ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի անվստահությունը պայմանավորված է երկու տասնամյակների ընթացքում վերջիններիս վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընդորում նաև Սփյուռքի նկատմամբ որդեգրած անսկզբունք մոտեցմամբ, ապա ՀՀ իշխանությունների կողմից միլիոնավոր Սփյուռքահայերի նկատմամբ անվստահությունը, առնվազն, անբարոյականություն է։

Համաժողովի նախօրեին Սփյուռքի տարբեր հայկական համայնքների հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ, համահայկական կառույցների պատասխանատուներ և անկախ մամուլի ներկայացուցիչներ և այնուհետ նույնինքն համաժողովում մասնակցած դեմքեր առանձին հայտարարություններով, հարցազրույցներով և խմբագրականներով հայտնել են, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։

Այսօր Սփյուռքում համատարած կերպով տիրական է այն համոզումը, որ հայրենաբնակ ժողովրդի վստահությունը չվայելող ՀՀ իշխանությունները երբեք չեն կարող ակնկալել Սփյուռքի վստահությունը։ Երկրում շարունակվող մասսայական արտագաղթի պայմաններում՝ անհեթեթություն է խոսել Սփյուռքում հայապահպանության մասին։ Պետական ունեցվածքի, հանրային գույքի և ընդերքի թալանի պայմաններում, ՀՀ իշխանությունները չեն կարող ակնկալել Սփյուռքի ֆինանսական աջակցությունը, այդ մասին է վկայում նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի վերջին տարիների ողբերգալի վիճակը։

Սփյուռքահայությունը, և առաջին հերթին Սփյուռքահայ կիրթ և հայրենասեր երիտասարդությունը, ցանկանում է հայրենիքում տեսնել պետական գիտակցության տեր առաջնորդներ․ առաջնորդներ, ովքեր, թեկուզ քիչ հնարավորություններով, սակայն իրենց բարոյական կերպարով օրինակելի լինեն սեփական ժողովրդի, նամանավանդ, առաջնագծում կանգնած զինվորի համար։

Հայաստանում չի կարող երկար հարատևել իշխանության այն տեսակը, որ անհիմն մեղադրանքներով տարիներ կալանավորում է բողոքող հասարակական, քաղաքական գործիչներին։ Այս փաստը պետք է գիտակցեն այսօրվա և վաղվա յուրաքանչյուր ՀՀ իշխանություն, ու նաև իրենց սատարող պատեհապաշտ սփյուռքահայ պնակալեզները, ովքեր առանց ամաչելու և առանց Սփյուռքահայության 95%-ի մանդատի, հավակնում են «Համահայկական խորհուրդ» ստեղծել ՀՀ իրենց գործընկերների հետ։ Նման չակերտյալ «Համահայկական խորհուրդ»-ները, ինչպես Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի, արդեն իսկ վաղուց անգործունեության մատնված հանձնախումբը, դատապարտված են լուսանցքում ապրելու։

Սահմանագծի լարված իրավիճակում, ՀՀ բանակի և առաջնագծի բազում կարիքների և հայ զինվորի անապահովության պայմաններում, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպման ֆինանսական շռայլությունը, ինքնին խոսում է, որ կազմակերպիչները, որքան հեռու են սեփական ժողովրդի իրականությունից, այլապես Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի գլխավոր թեմաներից ինչպես կարող էր բացակայել Հայաստանից շարունակվող մասսայական արտագաղթը, ՀԱՅՐԵՆԱԼՔՈՒՄԸ, որ երկրի անվտանգության և գոյության առումով շատ ավելի ռազմավարական հարց է, քան հակառակորդի ռազմական ոտնձգությունները։

Այսօր մենք ազգովի հասել ենք մի սահմանագծի, երբ ոչ թե ձևական միասնությունների մասին խոսելով կամ ինքնակոչ ներկայացուցչական խորհուրդներ ու մարմիններ կազմելով, այլ միայն իրատեսությամբ, հոգատարությամբ, ուժերի լիիրավ համախմբմամբ ու համագործակցությամբ, մասնագիտական փորձի փոխանակությամբ և համերաշխությամբ, մեկ խոսքով՝ առաջին հերթին ներսից առողջացմամբ, կարող ենք ոտքի կանգնել, և որպես ինքնուրույն և ողջ հայության վստահությունը վայելող պետություն անկախ քաղաքականություն վարել։ Մենք Ազգովի միայն այդպես կարող ենք շարունակել մեր պատմական դժվարին ուղին:

Միասնական ազգ-պետություն դառնալու, ազգային համերաշխություն ստեղծելու, արտագաղթը կանխելու հիմնական գրավականը երկրում սոցիալ-տնտեսական արդարության ապահովումն է, որի բացակայության պայմաններում ազգային միասնությունն ու համերաշխությունը, զարգացումն ու առաջադիմությունը, առավել ևս ՀՀ-Սփյուռք փոխվստահությունն ու համագործակցությունը լոկ կարգախոսներ ու անհասանելի երազանք են մնալու։

Եվրոպայի հայերի համագումարը խորապես համոզված է, մեր ողջ ժողովդրի և առաջին հերթին՝ հայրենիքի և սփյուռքի երիտասարդության արթնամտության, շրջահայացության և ինքնուրույնությանը, որ ապագայի մեր հաջողությունների հիմնական գրավականն են համարվում։

Մենք ողջունում և կրկին անգամ մեր սկզբունքային համերաշխությունն ենք հայտնում, հայրենիքում և Սփյուռքում բոլոր ինքնորույն անհատներին և կառույցներին, որոնք Հայաստանի հզորացումը, անվտանգությունը, ՀՀ-Սփյուռք իրական եղբայրությունն ու միասնությունն են երազում և այդ ուղղությամբ ջանք չեն խնայում։

Ազգի հիմնական խնդիրն ապագային ուղղված համոզումների և հույսերի միասնությունն է։

Եվրոպայի Հայերի Համագումար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan