Վրացին ռուս կնոջը փորձել է Թուրքիայից դուրս բերել ճամպրուկով. Տեսանյութ
Վրաստանի 47- ամյա քաղաքացին փորձել է Թուրքիայի սահմանն անցկացնել ռուս կնոջը` պահելով նրան ճամպրուկի մեջ: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, 27- ամյա կինը փորձել է այդ կերպ փախչել թուրքական արդարադատությունից:
Վրացին նրան փորձել է անցկացնել Սարպիում` վրաց - թուրքական սահմանին, սակայն կասկածելի մեծ ճամպրուկը հատուկ ուշադրության է արժանացել, հայտնում է НТВ.Ru -ն:
Պարզվել է, որ Ռուսաստանի քաղաքացին իրավունք չուներ լքելու Թուրքիայի տարածքը, քանի որ հարբած վիճակում ծեծել էր տարեց մարդուն, որն ավելի ուշ մահացել էր: Թուրքական արդարադատությունը նրան ստորագրությամբ բաց էր թողել` փոքրիկ երեխա ունենալու պատճառով: