Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
4
Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը

Հերթական փուչիկը, որն ինչ-որ պահի էլի պայթելու է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ

Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում վիճակագրությունը բարձր աճեր է արձանագրում։ Դա ենթադրում է մարդկանց եկամուտների ավելացում, ինչն էլ պիտի հանգեցներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման։

Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին ակտիվություն չկա։ Այն նույնիսկ պասիվացել է։

Պասիվացել է հատկապես առք ու վաճառքը, ինչպես նաև օտարումը։ Սրանք այն հատվածներն են, որոնք առավելապես բնութագրում են անշարժ գույքի շուկայի իրավիճակը։ Առք ու վաճառքի և օտարման գործարքների կրճատումը նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ անշարժ գույք են վաճառել ու գնել։ Տնտեսական աճի, այն էլ այսպիսի բարձր աճի պայմաններում սա անոմալիա է։ Տնտեսական աճն ու անկումը սովորաբար արտահայտվում են առաջին հերթին անշարժ գույքի շուկայում, որը շատ զգայուն է տնտեսության զարգացումների նկատմամբ։

Նման բարձր տնտեսական աճի պայմաններում շուկան պետք է, որ ակտիվանար։ Սակայն պասիվացել է։ Պատճառը ոչ միայն մարդկանց եկամուտների անհամաչափ աճն է, այլև տնտեսական աճի կառուցվածքը։

Այն բարձր աճերը, որոնք գրանցվում են մի շարք ոլորտներում, շատ հաճախ դուրս են տնտեսության իրական զարգացումներից։ Դրսից եկող փողերը պտտվում են բանկային համակարգում ու դառնում բարձր աճեր։ Կամ մեծ ծավալի ապրանքային ներմուծումներ են իրականացվում ու արտահանվում այլ երկրներ։ Արտաքուստ արտաքին ու ներքին առևտուրը մեծ տեմպերով ավելանում է, բայց ոչ մեր տնտեսության ու հասարակության հաշվին։

Այդպիսի աճերից հասարակությունն ու տնտեսությունը գրեթե ոչինչ չի ստանում, փոխարենը՝ ունենում ենք տնտեսական աճի այսպիսի բարձր ցուցանիշներ։

Տնտեսության այս տարվա աճի հիմնական բաղադրիչներ են դարձել առևտուրն ու ծառայությունները։ Առևտրի աճի գործում մեծ է վերարտահանումների ազդեցությունը, ծառայությունների դեպքում՝ ֆինանսական միջնորդությունների դերը։ Իրական տնտեսության, նաև մարդկանց եկամուտների մեջ այս աճերը շատ բան չեն փոխում։

Տնտեսության աճի նման անորակ կառուցվածքի արտացոլումն է անշարժ գույքի շուկայում ձևավորված իրավիճակը։

Չնայած արձանագրվող ու խորացող երկնիշ աճերին, երրորդ եռամսյակում Հայաստանում ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան վաճառվել էր երկրորդում։ Ավելի քիչ, քան անցած տարվա երրորդ եռամսյակում։

Առք ու վաճառքի ցուցանիշների կրճատումը պակաս տպավորիչ չէ, քան արձանագրվող տնտեսական ակտիվության աճն է։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է առք ու վաճառքի 12,715 գործարք։ Սա վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն է։ Նույնիսկ համավարակի ժամանակ ավելի շատ անշարժ գույք էր վաճառվել, քան վաճառվել է այս տարվա երրորդ եռամսյակում։

2021թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր առք ու վաճառքի 14,967 գործարք. 2252 գործարքով ավելի, քան այս տարի։

2020թ. երրորդ եռամսյակում շուկան էլ ավելի ակտիվ էր. գրեթե 2,6 հազարով ավելի շատ առք ու վաճառք էր կատարվել։

Այս տարվա առք ու վաճառքի գործարքները 429-ով զիջում են նույնիսկ 2019թ. ցուցանիշը։

Անցած տարվա համեմատ, երրորդ եռամսյակում անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել է 15 տոկոսով։

Երրորդ եռամսյակում շուկան էապես պասիվացել է նաև այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ Այդ դեպքում էլ գործարքները կրճատվել են 15,8 տոկոսով։ Երևանում ավելի շատ՝ գրեթե 21 տոկոսով։

Նվազել է բնակարանների, արտադրական ու հասարակական նշանակության շինությունների վաճառքը։ Մեկը տալիս է անշարժ գույքի շուկայում՝ բնակչության, մյուսը՝ տնտեսական հատվածի ակտիվության բնութագիրը։

Երրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում վաճառվել է 4071 բազմաբնակելի շենքի բնակարան և 1868 առանձնատուն։ Բազմաբնակելի շենքերի բնակարանների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ 12,7, անհատական տներինը՝ 16 տոկոսով։ Ընդհանուր առմամբ երրորդ եռամսյակում վաճառվել է 5939 բնակարան և առանձնատուն։ Նախորդ տարի վճառվել էր 6891-ը՝ 952-ով ավելի, քան այս տարի։

Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ էլ է բնակարանների առք ու վաճառքը մեծապես կրճատվել. 17,5 տոկոսով ավելի քիչ բազմաբնակելի շենքի բնակարան և 17,4 տոկոսով ավելի քիչ անհատական բնակելի տուն է վաճառվել։

Պակաս քիչ չի կրճատվել նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների առք ու վաճառքը։ Մի դեպքում՝ գործարքները նվազել են ավելի քան 18, մյուս դեպքում՝ գրեթե 15 տոկոսով։

Բնակարանային շուկան երրորդ եռամսյակում բավական պասիվ է եղել նաև Երևանում։ Երեք ամսում վաճառվել է 2779 բնակարան և 485 առանձնատուն։

Նախորդ տարվա համեմատ բնակարանների վաճառքը կրճատվել է՝ 10,8, առանձնատներինը՝ 14,5 տոկոսով։

Մայրաքաղաքի բնակարանային շուկայի պասիվացումն առավել ակնհայտ է այս տարվա նախորդ եռամսյակի նկատմամբ. բնակարանների վաճառքը կրճատվել է 16,9 տոկոսով, առանձնատներինը՝ ավելի քան 23 տոկոսով։

Վերջին ամիսներին ահա այսպիսի պատկեր է արձանագրվել անշարժ գույքի ու բնակարանային շուկայում։ Առք ու վաճառքի քանակներն էապես կրճատվել են։ Այն էլ ոչ միայն մեկ, այլև նախորդ մի քանի տարիների կտրվածքով։ Բայց դրան զուգահեռ՝ գները շարունակել են բարձրանալ։ Երրորդ եռամսյակում Երևանում բնակարանները թանկացել են ևս 1,6 տոկոսով։ Մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 2,9 տոկոսով։

Տարվա կտրվածքով էլ բնակարանների գնաճը մայրաքաղաքում կազմել է՝ գրեթե 15, իսկ դրանից դուրս՝ շուրջ 21 տոկոս։ Երևանում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Կենտրոնի երկրորդ գոտում, որտեղ մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Այստեղ միջին գները քառակուսի մետրի կտրվածքով հասնում են գրեթե 2 հազար դոլարի։ Արաբկիրում, որը համարվում է Երևանի բնակարանային շուկայի երկրորդ ամենաթանկ հատվածը, վերջին մեկ տարում միջին գնաճը կազմել է գրեթե 15 տոկոս. գները տատանվում են 1300 դոլարի սահմաններում։

Երևանի մյուս հատվածներում ևս տարվա կտրվածքով գները բավական բարձրացել են՝ միջինում 10-15 տոկոսի չափով։ Թվում է, թե այդպես չպիտի լիներ՝ անշարժ գույքի շուկայի պասիվացման պայմաններում։ Բայց գներն էլի բարձրանում են։ Պատճառներից մեկն էլ այն է, որ գնաճը սպեկուլյատիվ բազմաթիվ տարրեր է պարունակում։ Շուկայում ակնհայտորեն հերթական փուչիկն է գոյանում, որը սովորաբար ինչ-որ պահի պայթում է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan