Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվում են երկու խոշոր առևտրի կենտրոններ
Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվում են «Մետրոպոլիս» և «Եվրոպեյսկի» խոշոր առևտրի կենտրոնները: Այս մասին հայտնում է TACC-ը: Այս պահին առևտրի կենտրոններ են ժամանում կինոլոգները, ովքեր ռումբի մասին ահազանգից հետո պետք է ստուգեն կառույցները: Նշենք, որ նման ահազանգերը, որոնք մեծ մասամբ կեղծ են, հաճախակի են կրկնվում Ռուսաստանում սկսած սեպտեմբերի 11-ից: