ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «Վայբեր»-ի միջոցով տարբեր անծանոթ համարներից և անծանոթ կոդերով զանգեր են գալիս. Նման զանգերին չպատասխանել
«Վայբեր» հեռահաղորդակցության կապի միջոցով ՀՀ տարածքում շատերին տարբեր անծանոթ համարներից և անծանոթ կոդերով զանգեր են գալիս:
Մասնագետները պնդում են, որ դրանց ոչ պետք է պատասխանել, ոչ էլ առավել ևս հետ զանգել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գիշերը լիքը մարդու Վայբեռով զանգելեն +88 կոդով համարներից։ Արդեն չասեմ, չէ՞, որ հետ չզանգեք »:
«Վայբեր» հեռահաղորդակցության կապի միջոցով ՀՀ տարածքում շատերին տարբեր անծանոթ համարներից և անծանոթ կոդերով զանգեր են գալիս: կամ հետ զանգելով, դուք կարող եք վայրկյանների ընթացքում կորցնել ձեր հաշվի մնացորդը, կամ էլ հնարավորություն տալ վիրուս ներբեռնելու ձեր համակարգ: