Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը պետք է 2036 թվականին պատրաստ լինի շահագործման. փոխնախարար

Հայաստանը մտադիր է 2036 թվականին ունենալ ատոմակայանի նոր էներգաբլոկ ու այն ամբողջությամբ շահագործել, քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկ կառուցելու տարբերակը, ներկայում աշխատանքներ են տարվում նոր բլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Սոչիում «Ատոմէքսպո» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը հայտնեց, որ որոշակի փաստաթղթեր արդեն ստորագրվել են, օրինակ՝ նոր բլոկի կառուցման հուշագիրը «Ռոսատոմ»-ի հետ, կան հանդիպումների արձանագրություններ, գործողությունների ծրագիր: Հիմա աշխատանքներ են տարվում նոր բլոկի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ:

«Այս պահին քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ-անոց բլոկների տարբերակը: Նախնական տեխնիկատնտեսական աշխատանքները կատարվում են հենց նրա համար, որ հասկանանք, թե արդյոք այդ բլոկները հնարավո՞ր է համատեղել մեր էներգահամակարգի հետ»,-ասաց Վարդանյանը:

Հիմա մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում, և միայն դրանից հետո վերջնական որոշումը կլինի: Փոխնախարարը չբացառեց, որ ուսումնասիրության արդյունքում կարող են կանգ առնել նույնիսկ ավելի փոքր հզորության բլոկի կառուցման վրա: Սակայն սկզբնական ցանկությունը 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներն են:

Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին՝ փոխնախարարն ասաց. «2036 թվականին նոր էներգաբլոկն արդեն պատրաստ պետք է լինի ամբողջական շահագործման: 2034-2035 թթ ցանց մտնելու փորձարկումները պետք է արդեն կատարվեն, որպեսզի 2036 թվականին՝ երկրորդ էներգաբլոկի կանգնելուն զուգահեռ, սկսի շահագործվել ամբողջությամբ նոր էներգաբլոկը: Դա նշանակում է, որ առնվազն 1 տարի այն պետք է փորձարկումների փուլն անցած լինի»:

Այսպիսով՝ թիրախ է 2036 թվականին նոր էներգաբլոկ ունենալը, դա ամրագրված է:

Մինչև չավարտվեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, վաղ է խոսել ֆինանսավորման մասին: «Սակայն աշխարհում ընդունված պրակտիկա է՝ ֆինանսական միջոցների ներգրավումը լինում է այն երկրից, որի տեխնոլոգիան օգտագործում ենք: Շատ բարդ է պատկերացնել, օրինակ, ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայանի կառուցումն այլ երկրի ֆինանսավորմամբ: Որևէ մասնավոր ֆինանսական կառույց չի կարող նման խոշորամասշտաբ ծրագիր ֆինանսավորել՝ առանց պետության օգնության: Եվ բնական է՝ եթե կառուցենք ռուսական դիզայնով ատոմակայան, ուրեմն կլինի նաև ռուսական ֆինանսավորում»,-հավելեց Վարդանյանը:

Վարդանյանը վստահեցնում է, որ առաջ են շարժվում ըստ ժամանակացույցի: Օրինակ` հիմա ևս հանդիպումներ, քննարկումներ են նախատեսված, և «Ատոմէքսպո»-ի հարթակը օգտագործում են հենց այդ նպատակով: Հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունենալու «Ռոսատոմ»-ի ղեկավարության հետ, քննարկելու են ինչպես նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված, այնպես էլ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հետ կապված հարցերը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի վերջին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan