Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել

Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

Yerevan.today-ը գրում է. «Բանակին ելակ մատակարարելու հայտնի սկանդալից հետո կառավարական վերնախավը մի նոր տենդեր է մոգոնել՝ լվացքատան տենդեր։ Երկու և ավելի տարի է՝ բանակի ղեկավարությունը որոշել է կազմակերպել զիծառայողի համազգեստի ու սպիտակեղենի լվացման գործընթացը՝ այդ տենդերները կենտրոնացնելով ոմանց ձեռքում։ Ընդ որում, քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն հիմա լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։

Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կոնտրենացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։

«Զինվորները գրեթե մասսայաբար խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեխտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։

Այսօր էլ, նախկինում էլ, բանակում մի չգրված օրենք կա՝ համազգեստը չի սպասում մաշվելուն, մինչև որ 8 ամիս անց՝ նոր հատկացվող համազգեստով կփոխարինեն։

Ընտանիքներն առաջվա պես բանակին օգնում են ինչով կարող են․ ամեն մեկն իր զինվորին համազգեստ, շապիկ-փոխան է ուղարկում․ դեռ ոչ մի զինվոր տարեկան հատկացվող 6 մայկա-տրուսիկի հույսին հաստատ չի մնացել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում պարզաբանում է աղբյուրը։

Խիստ ուշագրավ է, որ ՊՆ-ից Yerevan.Today-ի գրավոր պատասխանում պաշտոնապես հաստատում են, որ մեծամասամբ զինծառայողները հրաժարվում են համազգեստը հանձնել լվացքատուն։ Ստացվում է՝ ՊՆ-ն ընդունում է անարդյունավետ տենդերների փաստը․ այս մեխանիզմը ներդրվել է բանակի ներսում իբրև հանուն զինվորի, բայց արդյունքում տուժում է հարկատուն, պետությունը, քանի որ անարդյունավետ ծրագրով փողերի փոշիացում է տեղի ունենում։ Փոխարենը հաստատապես շահում են տենդերներում փող դրած և անուղղակիորեն ներգրավված անհատներ։

Ի դեպ, շոշափվում են պաշտոնատար անձանց հնչեղ անուններ, որոնք իբրև թե թաթախված են լվացքատան տենդերներում․․․ Բայց իրական շահառուների կամ ՔՊ-ական պաշտոնյաների հետ նրանց փոխկապակցված լինելու հանգամանքը դեռ ստուգել է պետք։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը փակ գաղտնի է պահում տենդերը շահած ընկերությունների տվյալները։

Մեր հանգամանալից հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից խուսափել են հրապարակել բանակի լվացքատան տենդերում ներգրավված անձանց անունները, այդ թվում՝ գնումների ծավալը։ Այս ամբողջ ինֆորմացիան պետական գաղտնիք ձևակերպման տակ փաթեթաված քողարկում է կառավարությունը և ծախսերը թաքցնում են հանրությունից։

Թեև լղոզված ձևակերպումներով հայտնում են, իբր փողերի փոշիացում չկա, քանի որ լվացքատան ծառայությունից հրաժարվողների թվի վերահաշվարկ է արվում։

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում և պարբերականությամբ, ի՞նչ մեխանիզմով, չէ՞ որ գրավոր հիմքերով չեն փաստարկվում և՛ զինծառայողների հրաժարումները, և՛ ծնողների ծանրոցների մատակարարումները՝ բանակին։ Այս հարցերի պատասխանները, բնականաբար, չկան։ Մոլորեցնող ձևակերպումներով հայտնել են նաև 120-190 դրամ լվացքի կգ-ն սահմանելու մասին՝ չնշելով ամսական կտրվածքով ներքնաշորի, անկողնային սպիտակեղենի ու զինվորական համազգեստի լվացքի չափն ու դրա լվացքի սահմանված վերջնական գինը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan