Կենսաբաններն իդենտիֆիկացրել են Տեխասի լողափներից մեկում «Հարվի» փոթորիկի պատճառով հայտնված անհայտ արարածին
Գիտնականներին հաջողվել է իդենտիֆիկացնել ԱՄՆ-ի Տեխասի լողափներից մեկում «Հարվի» փոթորիկի պատճառով հայտնված անհայտ արարածի, որի լուսանկարը վերջրես ցնցել է համացանցը:
Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, Սմիթի համալսարանի Բնական պատմության ազգային տանգարանի գիտնական Քենեթ Թայը ենթադրություն է արել, որ ալիքներն ափ են դուրս շպրտել Aplatophis chauliodus տեսակին պատկանող օձաձկան մնացորդները:
Նշվում է, որ այս տեսակի օձաձուկը հանդիպում է Ատլանտյան օվկիանոսի արեւմուտքում, այդ թվում նաև Մեքսիկական ծոցում: Նշվում է, որ Aplatophis chauliodus-ի երկարությունը հասնում է 84 սանտիմետրի, և նրանք հիմնականում բնակվում են 30-90 մ խորության վրա:
Ըստ կենսաբանի՝ հավանական է նաև, որ օձաձուկը պատկանում է նաև Congridae տեսակի, սակայն դրա համար անհրաժեշտ է տեսնել նրա պոչը, որը, ցավոք, նկարի վրա չի երևում:
Zham.am