1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
«Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների (Տեսանյութ) Կքվեարկեն՞ արդյոք Արմեն Սարգսյանի օգտին «Ծառուկյան» ու «ԵԼՔ» դաշինքները Արձանագրվեց Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի առաջին տարբերությունը Պաշտոնական. ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է (Լուսանկարներ, Տեսանյութ) Մամեդյարով. Համանախագահները ներկայացրել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ ՀՀԿ–ի նախագահի թեկնածուն հայտնի է Ջիգարխանյանը հիվանդանոցում է (Տեսանյութ) «Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին (Տեսանյութ) Գագիկ Սուրենյան. Տաք հոսանքները լուսադեմին կներթափանցեն Հայաստան Կարեն Կարապետյան. Ակնկալում ենք շինարարության տեմպերի ավելացում (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս «Ժողովուրդ, այս օրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ենք արձանագրում». Գագիկ Սուրենյան «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների (Տեսանյութ) Կքվեարկեն՞ արդյոք Արմեն Սարգսյանի օգտին «Ծառուկյան» ու «ԵԼՔ» դաշինքները Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը (ֆոտոշարք) Նախագահի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը նոր պաշտոն է ստացել Արձանագրվեց Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի առաջին տարբերությունը Դաժան ու առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի Մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պաշտոնական. ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է (Լուսանկարներ, Տեսանյութ) ԱՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի նախաձեռնության մասին ՔՀԿ աշխատակիցը մեղադրվել է գողություն կատարելու համար Կիսախարխուլ գազելները ոչ միայն վտանգավոր են մարդկանց կյանքի համար, այլ դրանցով երթևեկելը խիստ անհարմար է Կարեն Կարապետյան. «Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը» «Զվարթնոց» օդանավակայանում 38-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտել է հասարակական կարգը Պուտինը Տվերի մարզում ընկղմվել է սառցանցքի մեջ (Տեսանյութ) Մամեդյարով. Համանախագահները ներկայացրել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ Սամվել Ալեքսանյանը առողջապահության նախարարի պաշտոնում «տեսնում» է իր քրոջ ամուսնուն Սամվել Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվելից. Ինչ «սև կատու» է անցել նրանց միջև Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում. ովքեր են «կտրվել» ատեստավորումից Յիրիկյանը մերժել է Ճըվճվ Արոյի որդու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ պահանջում են ազատ արձակել նրան Դավիթ Հարությունյանի որդին նախարարության առաջին հարկում բիզնես է հիմնել Ողբերգական դեպք Երևանում. դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը, մայրը մահացել է ՀՀԿ–ի նախագահի թեկնածուն հայտնի է Ռուբեն Հակոբյան. Ընդդիմության դաշտում «լավ տղա» խաղալը լավ ավարտ չի ունենա (Տեսանյութ) Հայաստանի հանրապետությանը շտապ պահանջվում է բարետես արտաքինով նախագահացու Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի` արտերկրում վիրահատության համար անհրաժեշտ $45 000-ից հավաքվել է $37 540-ը Երևանում 60-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 54-ամյա բնակիչը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը սկսում է բարձրանալ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար կարճ հրահանգների ցանկ է հայտնվել Facebook-ում (Տեսանյութ) Լուիզա Ներսիսյանը ոճային փոփոխություն է արել (Լուսանկար) Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը (ֆոտոշարք) Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Վթարի է ենթարկվել «Սպիտակցի Հայկոն» Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում (ֆոտոշարք) Ջիգարխանյանը հիվանդանոցում է (Տեսանյութ) «Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին (Տեսանյութ) Ցեղասպանության մասին հարցին այս անգամ պատասխանել են Բրիտանիայի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մասնակիցները Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «07»-ը բախվել է զինվորներ տեղափոխող Урал-ին. հայր ու որդի մահացել են Ով է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց Գագիկ Սուրենյան. Տաք հոսանքները լուսադեմին կներթափանցեն Հայաստան Նկատվում է ադրբեջանական եւ դրանց աջակցող մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում հայաստանյան կիբեր֊տարածքում Աշխարհում առաջին «սմարթ» այգին կլինի Երևանում Կարեն Կարապետյան. Ակնկալում ենք շինարարության տեմպերի ավելացում (Տեսանյութ) Տավուշում ադրբեջանական մարտական հենակետից արձակված կրակոցից ՊՆ 30-ամյա ծառայող է վիրավորվել Լևոն Յոլյանը էներգետիկայի նախարարի «ախորժակ» ունի ԵՄ-ն սպասում է. Հիասթափություն կլինի Ռալֆ Յիրիկյանը նախագա՞հ Հունվարի 28-ին հայտնի կդառնա ՀՀ նախագահի անունը Շուշան Պետրոսյանի որդին տրավմայի է ենթարկվում Էդվարդ Նալբանդյան՝ ՀՀ 4-րդ նախագահ Եթե Բաքուն հետևի համանախագահների կոչերին, հնարավոր կլինի հունի մեջ դնել կարգավորման գործընթացը. Նալբանդյանը՝ համանախագահներին Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր և իր աներորդու տղաներին Վարչապետի ընդունելության վայրը փոխվել է. «Ֆլորենս»-ը փոխարինվել է «Չինար»-ով Վիգեն Սարգսյանի հրահանգը. Ովքեր կարող են երթևեկել ՊՆ համարանիշներով Արմեն Սարգսյանի որոշման օրինակով Մեքսիկայից Ռուսաստան չվերթը հետաձգվել է հայերի արտաքսման պատճառով Պեսկովը պատմել է Պուտինի առողջության մասին Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա, հնարավոր է՝ քննարկվի նաև Արմեն Սարգսյանի թեկնածությունը. Վահրամ Բաղդասարյան Ի՞նչ կապ ունի Ճվճվ Արոն Չարբախում տեղի ունեցած սպանության հետ. գործով վկան ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի մոտ խոսել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման մարտահրավերների մասին Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Լուիզա Ներսիսյանը սեքսուալ ու շլացնող տեսքով փայլել է երեկույթին Նախիջևանում ԶՈւ հրամանատարների հավաք է եղել Հայաստանում պետք է սահմանվի Ամսվա պաթոս ելույթ, Ապուշ ստատուս, Հիմար հարցազրույց մրցանակաբաշխությունը Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Դիմացը ապրիլ է գալիս, ձեր վրա էլ են տեսախցիկ կախելու. Փաշինյանը՝ պատգամավորներին (Տեսանյութ) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Հայտնի է, թե երբ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Սամվել Բաբայանի դիմումը Իսկ որն՞է լինելու նոր վարչապետի հատկանիշները Առողջապահության նախարարությունն զգուշացնում է Կարո՞ղ է նախագիծ բերեք, որով առաջարկվի մարդկանց վրա «ժուչոկ» դնել Երևան, Կենտրոնական հրապարակ, 1933 թիվ
Հարցում

Մեկնարկում է կուրությունը կանխարգելող ծրագրի նոր փուլ

Մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում կատարվող կատարակտի անվճար (ներառյալ` ոսպնյակի արժեքը) վիրահատությունների ծրագրի նոր փուլ։ 2017-2018 թվականներին Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի կվիրահատվի պետական պատվերի շրջանակում։

Մինչև այժմ վիրահատություններն իրականացվում էին և կշարունակվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում:


Այսուհետև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2017-2018 թվականներին ծրագիրը կիրականացվի նաև «Շենգավիթ», «Նաիրի» (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններում։

Հերթագրման համար անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող բժշկական կազմակերպությանը։

Ծրագրի շրջանակում կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, հրամանում նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող հետևյալ անձանց`

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և ստորև թվարկված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք`

ա. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն,

բ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ,

գ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ),

դ. Հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ),

ե. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ,

զ. Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական),

է. Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան,

ը. Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ,

թ. Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ),

ժ. Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար,

ժա. Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք։

Բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված և ստորև թվարկված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների, նկարիչների, գրողների, թատերական գործիչների, կոմպոզիտորների միություններում անդամագրված անձինք`

ա. գրադարաններ,

բ. թանգարաններ,

գ. մշակույթի տներ, կենտրոններ,

դ. թատրոններ,

ե. համերգային կազմակերպություններ,

զ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

է. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ը. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

թ. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,

ժգ.«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Շահառուների բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը`

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները՝ տեղեկանք տրված սոցիալական աջակցության տարածքային բաժնի (գործակալության) կողմից՝ տրված վերջին մեկ ամսվա ընթացքում,

սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված շահառուների համար՝ աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի հաստատված պատճեն կամ աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք աշխատանքի վայրից:

3. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենները պահվում են ինչպես ուղեգրող կազմակերպություններում, այնպես էլ` բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում:

Ծրագրի շրջանակում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվում է` տվյալ շահառուին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության մշտական գործող հանձնաժողովների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով` տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով կարգավորված առանձին դեպքերում ուղեգրի բացակայության պարագայում ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք է հանդիսանում ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպության ակնաբույժի եզրակացությունը:

Ծրագրի շրջանակում իրականացվում են առնվազն հետևյալ խորացված ակնաբուժական հետազոտությունները`

ա) Օֆտալմոսկոպիա և ճեղքային լամպով հետազոտում,

բ) Տոնոմետրիա,

գ) Ռեֆրակտոմետրիա,

դ) Ուլտրաձայնային հետազոտություն, իսկ մարզային կենտրոններում դրա բացակայության դեպքում` պերիմետրի:

Նախատեսված հետազոտությունների ծավալից դուրս բժշկական ցուցումներին համապատասխան լրացուցիչ հետազոտություններն իրականացվում են վճարովի` լրացուցիչ իրականացված բոլոր հետազոտությունները միասին ոչ ավելի, քան 5000 դրամ:

Հետազոտվողի մոտ սոմատիկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան մասնագետի կոնսուլտացիա ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում:

Վիրահատությունն իրականացվում է հետազոտության արդյունքում բժշկական ցուցումների առկայության ինչպես նաև վիրահատության հակացուցումների բացակայության դեպքում։ Վիրահատության իրականացումից հետո հիվանդին նշանակվում է հետվիրահատական բուժում և այդ շրջանում առնվազն մեկ անգամ տրամադրվում է խորհրդատվություն այն բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից, որտեղ կատարվել է շահառուի վիրահատական միջամտությունը:

Նշենք, որ նախարարի հրամանով հաստատված չափաքանակների ամսական հավասար համամասնության սպառման դեպքում իրականացվում է հերթագրում՝ կենտրոնացված կարգով։

Այդ նպատակով ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը։ Այն սահմանված կարգով մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:

Հերթագրման վերաբերյալ հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում):

ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրի ամբողջ ընթացքում կիրականացնի մշտադիտարկում` տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը վերահսկելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 2708 – Ա «2017-2018 թվականներին կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին կատարակտի վիրահատությունների ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը և ծրագրի իրականացման գործունեության ընթացակարգը հաստատելու մասին» հրամանին կարելի է ծանոթանալ այստեղ` http://moh.am/#1/1002։

Լրացուցիչ հարցերի, պարզաբանումների կամ դժգոհությունների դեպքում կարող եք զանգահարել նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով։

ՀՀ առողջապահության նախարարություն

website by Sargssyan