Մահացել է կանադացի պատգամավոր և Հայ դատի բարեկամ Առնոլդ Չանը
Սեպտեմբերի 14-ին Տորոնտոյում մահացել է կանադացի պատգամավոր, հայ-կանադական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Առնոլդ Չանը:
Ինչպես տեղեկացնում է CBS News-ը, պատգամավորը մահացել է 50 տարեկան հասակում՝ վերջին երկու տարում քաղցկեղի դեմ մղած պայքարից հետո:
«Նա հպարտորեն ծառայել է որպես խորհրդարանի անդամ վերջին երեք ու կես տարում, և մինչ խիզախաբար պայքարում էր քիթկոկորդային քաղցկեղի դեմ, մշտապես շարունակել է իր աշխատանքը», - նշել է նրա այրին:
Մանրամասները` Tert.am-ում