Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն

Ադրբեջանը Ռուսաստանում լոբիստական կառույց է ձևավորում, իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանը

Ադրբեջանն արդեն քանի տարի է, ինչ հետևողական աշխատանք է տանում Ռուսաստանում` սեփական լոբիստական կառույցներ ձևավորելու համար, հիմնականում հենվելով երկու խիստ հակահայկական հանրահայտ ռուս գործիչների վրա. խոսքը փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի և գրող Ալեքսանդր Պրոխանովի մասին է, ու թեև նրանք պետական պաշտոններ չունեն, սակայն ունեն մեծ ազդեցություն` ռուսական հասարակության  մի հատվածի վրա:

Եվ  ահա այսօր, սեպտեմբերի 14-ին կազմակերպվել է կոնֆերանս` "Մոսկվա - Բաքու` առանցք դեպի կովկասյան նոր քաղաքականություն" վերնագրով: Կոնֆերանսին մասնակցում են այնպիսի ազդեցիկ գործիչներ, ինչպիսիք են հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևը, ով լինելով Պուտինի խորհրդական ակտիվորեն քննադատում է Ռուսաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը, կոմունիստների առաջնորդ Գեննադի Զյուգանովը, պետդումայի այնպիսի ազդեցիկ գործիչներ, ինչպես` Ալեքսեյ Պուշկովը, Ֆրանց Կլինցևիչը, Լեոնիդ Կալաշնիկովը և այլն: Բնականաբար, կոնֆերանսի ակտիվ մասնակիցներից է ադրբեջանամետ քաղաքականագետ Սերգեյ Մարկովը: Ադրբեջանը ներկայացնում են իշխող ուժի ներկայացուցիչները և այն ընդդիմադիր շրջանակները, որոնք գործում են Իլհամ Ալիևի վերահսկողության տակ: 

Կոնֆերանսի գլխավոր առաքելությունը կայանում է նրանում, որ ռուս լայն հասարակությանը համոզեն, որ Ռուսաստանի բնական դաշնակիցը կարող է լինել ոչ թե Հայաստանը, այլ` Ադրբեջանը: Նշենք նաև, որ պաշտոնական Բաքուն այդ ուղղությամբ աշխատում է հետևողականորեն և բոլոր ուղղություններով. աշխատանքը տանում է ոչ միայն քաղաքագետների և քաղաքական գործիչների հետ, աշխատում է նաև ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ, զինվորականների հետ: Ըստ որոշ տվյալների, այդ ուղղությամբ Ադրբեջանի կաշառքը հասնում է մինչև 500 000 մլն. դոլարի: Չեն մոռանում նույնիսկ շոու- բիզնեսի ներկայացուցիչներին: Այս տարվա օգոստոսի սկզբին Բաքուն կազմակերպել էր "Жара" անունով մի երաժշտական փառատոն, որին հրավիրել էին  շոու - բիզնեսի ավելի քան 80 ներկայացուցիչ: Այսինքն, բացառությամբ հայկական ծագում ունեցող երգիչ - երգչուհիների, Ռուսաստանի ողջ շոու - բիզնեսը Բաքվում էր: Ադրբեջանի նպատակն է լայն հասարակական կարծիք ձևավորել Ռուսաստանում, որ Մոսկվայի ամենաբնական դաշնակիցը ոչ թե Երևանն է, այլ` Բաքուն: Ասյտեղ չեն էլ թաքցնում, որ մեծ հաջողության են հասել այդ ուղղությամբ, և շատ քիչ ոլորտներ են մնացել, որ իրենց բնորոշմամբ, պետք է ազատագրել հայկական գործոնի ազդեցությունից:

Իսկ ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը

Հայաստանյան իշխանությունները որև է լուրջ օրակարգ ռուսների հետ չունեն, եթե իհարկե չհաշվենք այն ստանդարտ կապերը որը կան:Դրանք արդեն դարձել են հնամաշ և ոչինչ չասող, մանավանդ, որ ուժերի հաշվեկշռի փոփոխությունից հետո տարածաշրջանում նոր խնդիրներ են առաջացել, որի իմաստը Երեվանում լավ չեն հասկանում: Դրա համար էլ առաջացել է այս անորոշությունն ու անհասկանալիությունը Մոսկվայի հանդեպ, որն առկա է ոչ միայն հասարակուտյան մեջ, այլև իշխանության ամենա վերին օղակներում:

Սա է իրականութույնը: 

Արտակ Հակոբյան

https://i.haqqin.az/242581_src.jpg

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan