1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Էլինար Վարդանյան.«Այս վերնախավը պետք է փոխվի» (Տեսանյութ) 7 օր առաջնագծում. ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին Կոալիցիան որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանին (Տեսանյութ) Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ ԱԺ լսումներ՝ «2008թ․-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Երևանի քաղաքապետարանն աշխա­տակիցներին պարգևատրման համար ծախսել է 639.212.300 դրամ, այս տարի կծախսի 700 մլն դրամ Արմեն Սարգսյանին ժողովո՞ւրդը կընտրի Ծեծկռտուք եթերի ժամանակ. НТВ. Տեսանյութ Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ
ԼՐԱՀՈՍ
«Ես չեմ վաճառվում»․Մարիամ Մելիքյան Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Էլինար Վարդանյան.«Այս վերնախավը պետք է փոխվի» (Տեսանյութ) Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Նազենի Հովհաննիսյան. «Մի պահ թվաց ինձ ամուսնացնում են» (Տեսանյութ) Շուկայում հայտնվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ Լևոն Մկրտչյանը պաշտոնանկ կարվի 7 օր առաջնագծում. ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել (Photo) ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Զավեշտալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնությունում (տեսանյութ) Սպանե՞լ են. անհետանալուց առաջ 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել. նա «Ռոսիա» տոնավաճառի աշխատակից էր Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրի հետքերով Երևանում անհայտ օտեարերկրացին ադրբեջանական մետաղադրամ է տվել մատուցողին՝ որպես թեյավճար Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին Լևոն Մարտիրոսյանը կվերադառնա և կաշխատի Արմեն Սարգսյանի գրասենյակո՞ւմ ԲԴԽ-ում 5 կառավարելի դատավորների ընտրությունը կատարվում է Գագիկ Հարությունյանի զգոն հայացքի ներքո Դավիթաշենի այգու ծառերը կտրել են Ռուբեն Գևորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գևորգյանի ապագա կառույցի համար Բենզինով մեքենա վարելը կառավարության մենաշնո՞րհն է Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարիվիրավորների մեջ է Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդին (Տեսանյութ) Կոալիցիան որոշում կայացրեց Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Սարգսյանին (Տեսանյութ) Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները անողոք արշավ են ծավալում նախագահի անկուսակցական թեկնածու Պավել Գրուդինին դեմ Թրթուրակիր վարունգներ ներմուծած հնդկական ընկերությունը խոստացել է վերացնել թերությունները Հուսամ՝ եզրափակչում Կամիլը կներկայանա առանց ավելորդ մեյմունությունների Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել «Արթիկ» ՔԿՀ-ում այցելուի մոտից արգելված իրեր են հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է «Ռոսիա» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցի դին (ֆոտոշարք) Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ Դեղատունը առանց դեղատոմսի տալու է այն դեղը, որը պետք է տար դեղատոմսով. Բ. Պիպոյան (Տեսանյութ) Ուկրաինացի բլոգերը մեկնաբանել է հեռուստահաղորդավար Նորկինի հետ կռիվը (Տեսանյութ) Սարսափելի դեպք Դադիվանքում. ինչպես են այրվել 7 ամսական զույգ երեխաները. մանրամասներ Ադրբեջանցիների տգիտությունն անսահմանափակ է Պատասխանատվություն ստանձնելուց խուսափելը պետականախույս դիրքորոշման բացահայտ դրսևորում է ԱԺ լսումներ՝ «2008թ․-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» Արտակարգ դեպք. Սոթքում, ռուսները պատանդ են պահել եվրոպացի տուրիստին ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. պատճառը մայրն ու քույրն են Խոշոր վթար Երեւանում. Վթարված մեքենաներից մեկը հայտնի գործարարի որդունն է (ֆոտոշարք) «Ի՞նչ են ուզում՝ գնա՞նք էս երկրից». Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ անունից ԱԺ-ն 12 միլիոնանոց պայմանագրեր է կնքել «ՄՏՍ Հայաստանի» և «Յուքոմի» հետ Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի Արծվիկ Մինասյանը կողմ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը. Երևանի քաղաքապետարանն աշխա­տակիցներին պարգևատրման համար ծախսել է 639.212.300 դրամ, այս տարի կծախսի 700 մլն դրամ Փլուզում Գյումրիի շենքերից մեկում. 11 բնակիչ է տարհանվել «Հին Երևան»-ում կառուցում են մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն Թեժ պայքար՝ ԲԴԽ կազմում ընդգրկվելու համար. 5 տեղի համար պայքարում է 30 դատավոր Լևոն Ալթունյանը ցանկանում է վերահսկել մասնավոր հիվանդանոցները Արմեն Սարգսյանին ժողովո՞ւրդը կընտրի Սենսացիա. ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում կհանդիպի ՀՀԿ-ականներին Գեներալներ Մանվելն ու Սեյրանը նախագահականից «դաբրո» են ստացել Ծեծկռտուք եթերի ժամանակ. НТВ. Տեսանյութ Արցախում զոհված Գրիգորը 5 ամսից կզորացրվեր. Նոր մանրամասներ Նազենի Հովհաննիսյան. «Նայիր աչքերին ու Սիրտը կտեսնես, եթե մաքուր ես» Մարինացված վարունգի մեջ եղել են միջատի՝ սև ճանճի թրթուրներ Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել. Իվետա Տոնոյան Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել «Ելք»-ն առաջարկում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ Սիրուշոյի նոր լուսանկարները՝ Բելգիայից «Հիմա ուրախանում են, տարիներ հետո կպարծենան և կհասկանան...». Էմմի Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա (Տեսանյութ) Մի 2 նկատառում կապված դեղերի վերահսկողության նոր օրենքի հետ Պուտնի գլխավոր հակառակորդ Գրուդինինի հովանավորը ադրբեջանցի օլիգարխ Արաս Ագալարովն՞ է Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը «Սա անմարդկայնության հետևանքն է»․ Ծերեթելիի հիվանդանոցում 2 տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել (Photo) Զովունիի գյուղապետարանի դիմաց բախվել են Jeep Grand Cherokee-ն և ВАЗ 21144-ը. վերջինը գլխիվայր շրջվել է Կառավարության ու Երևանի ավագանու նիստերը փակելը դեռ ծաղիկներն են 11-ամյա աղջկա կյանք խլած պատահարի մասնակից «Համեր»-ի վարորդը կրկին կալանքի տակ է Զյուգանովի ու Գրուդինինի «քաղաքագետ» Շեվչենկոյի կարծիքով հայերը Ռուսաստանի թշնամիներն են, իսկ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին (Տեսանյութ) Մի քանի ազդակ՝ Մյունխենից. Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես» ՀՅԴ-ն կիսվել է. Լևոն Մկրտչյանը բոյկոտում է, Դավիթ Լոքյանը՝ հաճոյանում Կարեն Կարապետյանին Ինչպես է Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ն «սպանում» մրցակցին. Սպասվում է դատական պրոցես Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատություններում ժողովներ են հրավիրվում Բանանը թանկացել է 44 տոկոսով Որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ. Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին՝ ավագանու միջադեպի մասին Թեզը թաքուն «պաշտպանող» քաղաքապետը չի կարող լրագրողների համար բաց լինել,չկա նման ճշմարտություն Զապը և մի քանի այլ քրեականներ արտաքսվել են ՀՀ-ից՝ ՊՊԾ գնդի չեզոքացմանը չօգնելու համար
Հարցում

Կարեն Կարապետյան. Հայաստանը կլինի միակը, որ առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ ԵՄ-ի, և´ ԵՏՄ-ի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ բարեփոխումների ձևակերպման և իրականացման գործընթացում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, և դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները։

«Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե´ խոշոր ընկերությունում, թե´ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը և իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը և այլն։

Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների և մեծ տվյալների մասին։ Այսօր խոսում ենք արհեստական բանականությամբ կառավարվող վերտիկալ այգիների, առողջապահության ոլորտում եռաչափ տպագրության, մեծ տվյալների օգտագործմամբ նոր լուծումներ մշակելու մասին։ Մեծ տվյալների և արհեստական բանականության լուծումների շնորհիվ GOOGLE պլատֆորմը հնարավորություն է տալիս ավելի արագ իմանալ որոշ հիվանդությունների տարածման մասին, քան տալիս են դասական տեխնոլոգիաները։ Այսօր կա մի նվագախումբ, որի բոլոր գործիքները պատրաստված են եռաչափ տպիչների միջոցով», – նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս երևույթները մարտահրավեր են նաև կրթական համակարգի համար։

«Հիսունականներին լավագույն բարձրագույն կրթությունը դասական կրթությունն էր, որտեղ շեշտը դրվում էր տարբեր տեսությունների մանրամասն ուսումնասիրության վրա։ Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի և ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։ Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ. այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն և թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն և բիզնես, կենսաբանություն և ՏՏ և այլն։ Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլ նաև case study-ների միջոցով։ Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։ Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար։ Պետք է մշտապես մտածել, թե ինչպես թերությունները կամ բացերը կարելի է դարձնել մեր առավելությունը։ Պետք է գիտակցել՝ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են ավելի խելացի վարվելու և ավելի նորարար լուծումներ գտնելու։

Հենց այդ հանգամանքները և իրականությունը հաշվի առնելով՝ մենք մշակել ենք մեր կառավարության ծրագիրը, մշակում ենք մեր Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Հայաստանի թվային օրակարգը, ինչպես նաև այլ քաղաքականությունները։ Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան։

Մենք մտածում ենք, որ Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար, որովհետև մենք հանդիսանում ենք այդ ակումբի անդամ, սահմանին ստեղծելով ազատ տնտեսական գոտի՝ մեր հարևան Իրանի շուկաներ մտնելու համար, ունենալով GSP+ ռեժիմ՝ Եվրամիություն մտնելու համար: Ավելին, Եվրամիության հետ նոյեմբերին համաձայնագիրն ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ Եվրամիության, և´ Եվրասիական տնտեսական միության հետ։ Կարծում եմ, որ սա կարող է շատ հետաքրքրական առավելություն լինել մեզ համար, որպեսզի ներդրողներ ներգրավենք։

Մենք մտածում ենք, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները և Սփյուռքի մասնակցությունն իրենց պատմական հայրենիքի կյանքում դեռ ամբողջությամբ չի օգտագործվել։ Ուզում ենք, որպեսզի Հայաստանը դառնա պլատֆորմ սփյուռքահայերի համար՝ ստեղծագործելու, արարելու, ներդրումներ կատարելու համար։ Մենք էական շեշտ ենք դնելու մեր պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման վրա, որը հնարավորություն կտա մեր պետական ապարատը և տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ, մրցունակ և թափանցիկ։ Իրականում մեր առավելությունը մեր փոքրությունն է, որը մեզ տալիս է փոփոխություններին արագ արձագանքելու և արդյունավետ լինելու, շատ արագ փոխվելու հնարավորություն», – իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը։

Վարչապետ Կարապետյանը նկատել է, որ ֆորումը հարմար հարթակ է այս հարցերը քննարկելու համար և տեղեկացրել, որ կառավարությունը մտադիր է 2018 թ. սկսած՝ կանոնավոր կերպով տնտեսական և ներդրումային ֆորումներ կազմակերպել Հայաստանում, որտեղ կքննարկվեն մեր երկրում առկա խնդիրներն ու հեռանկարները: «Ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել ֆորումի մասնակիցներին, հատուկ ողջունել արտասահմանից եկած հյուրերին և մեր երիտասարդ գործընկերներին: Չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեք: Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը շատ հետաքրքիր մարտահրավեր է: Միշտ գիտակցեք, որ դուք ապրում եք ամենահեռանկարային երկրում», – խոսքը եզրափակել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ Հայ-ռուսական համալսարանի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արզիկ Սուվարյանին, Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի աշխատակազմի ղեկավար Էմմա Եղիազարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

website by Sargssyan