Գեննադի Զյուգանովը մտահոգվա՞ծ է Հայաստանում հակառուսական ուժերի ակտիվացմամբ
Ռուսաստանում արդեն սկսվցել է նախընտրական արշավը, քանզի կես տարի հետո այնտեղ անցկացվելու են նախագահական ընտրություններ: Թեև այդ ընտրությունների ֆավորիտը հայտնի է, այնուամենայնիվ այդ երկրի հիմնական քաղաքական ուժերը պատրաստվում են մասնակցել այդ ընտրություններին` օլիմպիական սկզբունքով. «Կարևորը ոչ թե արդյունքն է, այլ` մասնակցությունը»: Եվ ահա այս նախընտրական արշավի ժամանակ խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Զյուգանովը նշել է, որ այն դժվար է լուծել` օբյեկտիվ պատճառներով:
Զյուգանովը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանում կան ուժեր, ովքեր ուզում են երկիրը պոկել Ռուսաստանից և միացնել ՆԱՏՕ-ին: Այս հարցում Զյուգանովի որոշումը եղել է հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր որ հեռացել են Ռուսաստանից, կորուստներ են ունեցել ու հայտնվել են ծանր վիճակում, իսկ Հայաստանն ու հայ ժողովուրդը դա ամենալավն է նկատում ու հասկանում: Մոսկվայում էլ կան մարդիկ, ովքեր որ արևմտամետ դիրքորոշումներ ունեն, բայց դրանք Ռուսաստանում եղանակ չեն կազմում, ինչպես որ արևմտամետ ուժերը եղանակ չեն կազմում Հայաստանում»:
Zham.am