Արտյոմ Կանևսկոյը ԱԱԾ-ի կողմից բերման չի՞ ենթարկվել
Լրատվամիջոցներից մեկը երկու ժամ առաջ հայտնեց, որ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին: Մինչդեռ մեկ ժամ անց Shamshyan.com-ը հերքեց տեղեկությունը` նշելով, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը:
Այս լուրը չեն հաստատում նաև ԱԱԾ-ում:
Ինչո՞վ է պայմանավորված այս հակասական լուրերի արտահոսքը, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա այսօրվա ընթացքում:
Zham.am