Տրանսպորտի թանկացման պնդումն անլուրջ խոսակցություն է. քաղաքապետարանը հերքում է լուրը. ArmeniaSputnik.am
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակմանը` տեղեկացնելով, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն էլ ուղղակի անլուրջ խոսակցություններ են։
«Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն ունի անգամ ուղիղ հեռարձակմամբ հետևելու մասնագիտական խմբի աշխատանքներին»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանը հորդորում է աշխատանքային խմբի անդամներին զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից` դրա փոխարեն փորձելով գործընթացին օգտակար լինել` նիստերի ընթացքում բովանդակային և կառուցողական առաջարկներով հանդես գալով։
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։
Մանրամասները` ArmeniaSputnik.am -ում