Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Վարչապետի խոսքն ու գործը մեկ տարի անց. Ինֆոգրաֆիկա

Ampop.am-ը գրում է. 2017թ. սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սույն պաշտոնում գործունեության մեկ տարին: Նախորդ տարի այս օրերին, պաշտոնը ստանձնելիս, նա մի քանի հիմնական ուղղություն մատնանշեց, որ հիմք պիտի հանդիսանային իր եւ իր կողմից ղեկավարվող կառավարության գործունեության համար: Դրանց մի մասը 5 տարվա աշխատանք է ենթադրում, սակայն որոշ գործողություններ ուղղակիորեն վերաբերում են ընթացիկ տարվան: Ամփոփ մեդիան համեմատել է վարչապետ Կարապետյանի կողմից մեկ տարի առաջ հնչեցված խոսքը մեկ տարվա ընթացքում կատարված գործի հետ:

Իրավիճակ

Կարեն Կարապետյանը, մինչ 2016թ. աշխատելով ռուսական «Գազպրոմ» ընկերությունում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ նախագահիհրամանագրով վարչապետ նշանակվեց մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը թե’ ներքին ու արտաքին քաղաքական եւ թե’ սոցիալ-տնտեսական բավական բարդ իրավիճակում էր գտնվում:

Պաշտոնը ստանձնելիս եւ նոր կառավարությունը ձեւավորելիս` առաջնային փոփոխությունների շարքում վարչապետ Կարապետյանը շեշտադրում կատարեց բիզնես միջավայրի ակտիվացման, ներդրումների ավելացման, պետական-մասնավոր հատված համագործակցության վրա եւ հայտարարեց հետեւյալ 4 քայլերի մասին.

Ներդրումների ակտիվացում,
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում,
Կոռուպցիայի դեմ պայքար,
Տնտեսական աճ:

Ներդրումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2017թ. կապահովվի 3.2% տնտեսական աճ, հաջորդ տարիներին` 4-5%, իսկ 2017թ. բյուջեի դեֆիցիտը 5.9%-ից կհասցվի 2.7%-ի:

Ներդրումների ներգրավման և պետական-մասնավոր հատված համագործակցության նպատակով այս մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին մի շարք հիմնադրամներ: Ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ ռուսահայ 30 գործարարների մասնակցությամբ: Ակումբի միջոցով նախատեսված է 2017թ. կատարել 300 մլն դոլարի ներդրում: Ակումբը ներկայումս առաջարկում է ներդրումային 3 ծրագիր՝ Շնողի և Մեղրու ՀԷԿ-երի, ինչպես նաև կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանի կառուցումը և շահագործումը: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 510,6 միլիոն դոլար, որից ակումբի բաժինը՝ մոտ 77 միլիոն դոլար է:

Ակումբից զատ ստեղծվեց նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որն ըստ պաշտոնական տեղեկության, պատրաստվում է ներդրումներ ուղղել գյուղատնտեսություն, արդյունաբերական արտադրություն, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վարչապետ Կարապետյանը, իր հերթին, խոստացել է, որ իր ընտանիքը Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի իրականացման և Գյումրու՝ որպես զբոսաշրջային քաղաքի, ձևավորման նպատակով մոտ 500 հազար դոլարի ներդրում կանի:

Ներդրումային գրավչության առումով Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Հայաստանը 38-րդ հորիզոնականում է: Հայաստանը հետ է հիմնականում հարկեր վճարելու, շինարարության թույլտվություն ստանալու ասպեկտներով: Կարապետյանի գլխավորած կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է բարելավել այդ ցուցանիշը՝ ընդգրկվելու 20 լավագույն երկրների շարքում:

Այնուամենայնիվ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են նաեւ, որ առայժմ, կարճաժամկետ կտրվածքով, վերը նշված գործողությունները զգալի ֆինանսական հոսքեր եւ կյանքի բարելավում չեն ապահովել: Ըստ ԱՎԾ տվյալների, 2017թ. առաջին 6 ամիսներին օտարերկրյա ընդհանուր ներդրումներիզուտ հոսքը շարունակում է մնալ բացասական, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4%-ով՝ կազմելով 17.3 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ընդամենը 35.5միլիոն դոլարի: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս` վարչապետը խոստացել էր 830-840 մլն դոլարի ներդրում միայն 2017թ. ընթացքում: Ընդհանուր առմամբ, նա հայտարարել էր, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կհասնի 3.2 մլրդ դոլարի:

Ավելին՝ Ampop.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan