Սասնա ծռերի գործով փաստաբանը նկատողություն է ստացել
Այսօր Փաստաբանների խորհուրդը որոշում է կայացրել փաստաբան Արա Ղարագյոզյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ նկատողություն։
« Ես գտնում եմ, որ սույն որոշումը ապօրինի է։ Սրանով խորհուրդը կոտրում է երիտասարդ և պայքարող փաստաբաններին, որ այլևս չպայքարեն իրենց պաշտպանյալների համար և ձևական նստեն նիստերի դահլիճում։
Շատ եմ ցավում Ձեզ համար, որ դուք խորհրդի անդամներ եք։Իմ հիասթափությունն ակնհայտ է, սակայն ձեր կարգապահականներով ինձ չեք կոտրելու: Ես պայքարելու եմ իմ պաշտպանյալների համար։
Իդեպ, անարդարությունից իմ ինքնազգացողությունը վատացավ»։
Իր ֆբ-յան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը