Երերույքի տաճարը կարող է դառնալ զբոսաշրջիկների սիրած այցելավայր. Լուսանկար
Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության այս «դեմքը»՝ Երերույքի տաճարը, Սովետի ժամանակ ներառված չի եղել տուրիստական այցելավայրերի ցանկի մեջ, քանի որ շատ մոտ էր հայ-թուրքական սահմանին:
Անկախացումից հետո այս առումով շատ բան չփոխվեց և նա կրկին մնաց անտեսված: Ինքը, ըստ համապատասխան մասնագետների, կառուցվել է 4-րդ դարում, և եթե նույնիսկ նախաքրիստոնեական պաշտանմունքային կառույց էլ չէ, ապա ակնհայտորեն ազդված է նախաքրիստոնեական տաճարային ճարտարապետության ոճից:
Դեպի իրեն տանող ճանապարհի փոքրիկ հատվածը վերանորոգելուց և շրջապատը բարեկարգելուց հետո կարող է դառնալ զբոսաշրջիկների սիրած այցելավայր:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից