1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (Ֆոտո) Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը (տեսանյութ) «Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞». Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն Որոշվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը Նասի հերթական տեսանյութը Երևանում՝ Լևոնի մասին ՀՔԾ պետը Քոչարյանի հարցաքննության մասին․ «Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն» (տեսանյութ) Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (Ֆոտո) Շատ կարեւոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է. Արմեն Սարգսյան Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 107 միլիոնի փոխառություններ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կամո Արեյանի եւ «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի հետ Սաբոտաժ չի կատարվում. «Սանիթեք»-ը եւս մեկ անգամ ներողություն է խնդրում «Մարդիկ անխնա են միմյանց նկատմամբ: Ծաղկի չափ էլ չկան». Նազենի Հովհաննիսյան Հուլիսի 20-ին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան «Սասնա ծռեր»-ից եւս երկու անդամ ազատ արձակվեց Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը (տեսանյութ) Ես ու ինձ պես պայքարներում թրծված որոշ մարդիկ հրաշալի գիտեինք, որ շուտով լսելու ենք ֊մենք հեղափոխությունը սրա համար չէինք արել Վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու քրեական գործը Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին Բաց նամակ վարչապետ Փաշինյանին ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանից 3 առանձնատուն, 2 բնակարան. քաղաքապետի միջոցները նվազել են 17 հազար դոլարով «Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞». Մարուքյանը հասկացել է՝ իրենք Փաշինյանին պետք չեն Լիսկան տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. պնդում է ազգականը Որոշվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը Ռոբերտ Քոչարյանի որդու բաջանաղը՝ վարչության պետ Կառավարությունը որոշել է խնայողություններ անել տպագիր մամուլի հաշվին «Մի Պուտին է գալիս, Երևանը կաթվածահար է լինում». Ֆրանկոֆոնիային ընդառաջ՝ իշխանությունների խնդիրները Ի՞նչն է Արթուր Բաղդասարյանին այդքան հաճախ տանում Ռուսաստան ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքար՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից Հիմա ի՞նչն է խանգարում հանցավոր թնջուկը քանդել ու գազը էժանացնել Մարդ ուզում է դնի ու ապօրինի հարստանա Նասի հերթական տեսանյութը Երևանում՝ Լևոնի մասին Բլոգեր Ռոմանովն անդրադարձել է Փանիկում տեղի ունեցած միջադեպին (տեսանյութ) Հայաստանում 1 տարուց նախատեսվում է ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց (Տեսանյութ) «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն ու աջակցելու է Արթուր Վանեցյանին «Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է բերման ենթարկվել Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Արսեն Թորոսյանը այն մասին թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցում (տեսանյութ) 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել ՃՏՊ Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԻՔՄ. Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները Ռուսական պետության PR-ը Հայաստանում այնքան թույլ է, որ մեկ-մեկ թվում է՝ իրենք իրենց դեմ են աշխատում Լավություն անելու շատ ավելի լավ ձևեր կան. Սամվել Մարտիրոսյան ՀՔԾ պետը Քոչարյանի հարցաքննության մասին․ «Օբյեկտիվորեն տարիների ընթացքում գուցեև որոշակի հիշողություններ այն սրությամբ չլինեն» (տեսանյութ) Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Որոշ ԲՈՒՀ-եր ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում. ԿԳ նախարար Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ) Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն վճարումներ է անում. Փաշինյան (ֆոտոշարք) Կունեզրկե՞ն. Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն արդեն վաճառվել է ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը Նոր իրողությունները ոչինչ չեն փոխել. Գազալցակայաններ շահագործելու թույլտվությունը առկախված է. Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է գլխավոր դատախազին Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար Վրաստանում ավտովթար է եղել. ազգությամբ հայ վարորդը մահացել է, ուղևորի վիճակը ծանր է Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ Սաբոտաժ. «Սանիթեքը» որոշել է բոյկոտե՞լ աղբահանությունը Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Վերջին շրջանում զինված ուժերի, առանձին զորամասերի մասին կեղծ լուրերի աճ է արձանագրվել ՔՊ-ն արդեն ունի Երևանի քաղաքապետի թեկնածուներ. նրանց թվում են Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին Լևոն Սարգսյանը շարունակում է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել. արտահերթ նիստ կգումարեն Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային փառատոնի բասկետբոլի մրցաշարի հաղթող Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Դարաշրջան-ն ու Դվին 2018 -ը մշակութային Հայաստանում (ֆոտոշարք) «Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (Տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միության անդամների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր «Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան (տեսանյութ) Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի Պավլիկ Մանուկյան. «Պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը (տեսանյութ) Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) «Օդից փողն» այլևս եթերում չէ Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վարչապետի հանդիպումը՝ փաստորեն, ինդուլգենցիա Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն ԱՄՆ-ում է. օրակարգը հայտնի է
Հարցում

Ապրիլյան իշխանության իմաստը

Ապրիլին Հայաստանում ձևավորվելու է նոր իշխանություն։ Սահմանադրությունը պահանջում է, որ նշված ժամկետներում իշխանությունը ձևավորվի, իսկ իրականությունը պահանջում է, որ իշխանությունը լինի իրոք նորը։ Անձերը կամ անվանացանկը թերևս ամենակարևորը չեն։ Շատ ավելի կարևոր է օրակարգը, որպեսզի ո՛վ և ովքե՛ր էլ որ այն ձևավորեն, գնան խորքային նորացման, և ոչ՝ ստանդարտ լուծումների ճանապարհով։

Նախագահ Ս. Սարգսյանն իր վերջին հրապարակային ելույթներում մի քանի անգամ հիշատակեց Իսկանդերները ՝ դրանց տեսական և կիրառական նշանակությամբ։ Հակառակորդին զսպվածության մղելու և ռազմական հավասարակշռության փաստի արձանագրման տեսակետից սա ճիշտ ընտրված ուղերձ էր։ Մյուս կողմից՝ իսկանդերների հիշատակումների և դրանք որպես հաղթաթուղթ գործածելու հնարավորությունն անվերջ չէ։

Բանակի իսկանդերը գտնվեց, բերվեց։ Դա մեծ գործ էր, բայց մեզ պետք է գտնել մեր մյուս ոլորտների «իսկանդերները»։ Տնտեսության, կրթության, արտագաղթի, գյուղատնտեսության, քաղաքային կառավարման, համայնքների զարգացման, մշակույթի, սփյուռքի հետ կապերի, հայկական աշխարհի, և այլն։ Եվ հենց սա՛ պետք է լինի ապրիլյան իշխանության իմաստը։

Երկրում իրական փոփոխություններ և իրական արդյունքներ են պետք։ Բարդագույն մի շարք հարցերում մենք ոչ միայն չենք կարողանում գտնել լուծումների բանալիները, այլ նույնիսկ չենք կարողանում կայունացնել վիճակը։ Դրա ապացույցն ամայացող գյուղերն են ու դատարկվող դասարանները, երկրից դուրս բերվող կապիտալը և Հայաստանում գործ չդնելու, ներդրումներ չանելու միտումը, որը, ցավոք, տարածված է հայաստանյան և սփյուռքի բիզնես շրջանակներում։

Ապրիլյան իշխանությունը պետք է լուծի վստահության խնդիրը։ Վստահության խնդիրը շրջադարձային պահի է հասել։ Իմ ասածը չի վերաբերում վստահությանը որևէ անձի, կուսակցությանը և նույնիսկ կառավարությանը։ Իմ ասածը վերաբերում է վստահությանը պետության ապագային և հեռանկարին ընդհանրապես։

Ես սա ցավով եմ ասում, խոր տագնապով։ Նկատվում է պետության անհեռանկարայնության վերաբերյալ տրամադրությունների աճ։ Չգիտեմ՝ պետությունը պատվիրե՞լ է խորքային հետազոտություններ այս հարցի շուրջ, բայց միջին դասարաններից երեխաների արտագաղթի տվյալները, առկա տրամադրությունները, բիզնես պասիվությունը, մերձավոր սփյուռքում առկա տրամադրությունները, ՌԴ քաղաքացիության ձգտողների թիվը և մի շարք այլ փաստարկներ հաստատում են խնդիրը։ Այս միտումը պետք է որևէ կերպ զսպել, որովհետև հազարամյակներով պետականություն չունեցած ժողովուրդների և նրա էլիտաների մոտ պետությունը գենետիկական օրենք չէ։

Ով և ովքեր էլ ձևավորեն ապրիլյան իշխանությունը, այս խնդիրները հավանաբար կարևորելու են։ Բայց դրանց լուծումները մակերեսային չեն, և խնդիրն այստեղ ցանկությունը չէ, այլ՝ դրանց լուծումների մեխանիզմների ընտրությունը։ Պետք են ոչ ստանդարտ քայլեր, ոչ ստանդարտ մոտեցումներ։ Իներցիոն լուծումների ճանապարհն արդյունք չի տալու, որոշ ժամանակ անց ավելի բարդ իրականության առաջ է կանգնեցնելու։ Իներցիոն և հատվածային լուծումները խորացնելու են խնդիրները։


Ինչպե՞ս դառնալ իրոք նոր իշխանություն


Երկրում պետք է փոխվի մթնոլորտը, երկրում պետք է փոխվեն տրամադրությունները, պետք է փոխվեն հանրային սպասումները։ Պետք է կարողանալ կոտրել այսօրվա ծույլ և հոգնած մթնոլորտը։ Եվ վերջապես՝ երկրին և հասարակությանը պետք է նոր օրակարգ։ Երկիրը պետք է արագ տեմպերով գնա արդիականացման։ Հայաստանի մոդեռնիզացիան (արդիականացումը) ամենալայն իմաստով՝ պետք է դառնա ապրիլյան իշխանության օրակարգը։ Որքան ուշ սկսվի այս պրոցեսը, այնքան ծանր գին ենք վճարելու։
Ապրիլյան իշխանությունն ունի նորը համարվելու և երկրում բեկում մտցնելու, կյանք հաղորդելու, պետություն զարգացնելու կենսական էներգիա տալու պարզ հնարավորություն։

Մարդկանց տալ աշխատելու, գործելու ազատություն՝ անկախ մասնագիտությունից, զբաղմունքից և սոցիալական վիճակից։ Ցանկացած քաղաքացի պետք է զգա այդ ազատության շունչը։ Նոր ազատության և նոր հնարավորությունների լուրը պետք է հասնի այլ պետությունների հայ համայնքներ՝ նոր և տասը տարի առաջ գնացածներին, դրսում տեղավորվածներին, հաջողածներին և մի կերպ ապրողներին։ Նոր հնարավորությունների և նոր մթնոլորտի լուրը պետք է դառնա Հայաստանի նոր բրենդը։ Կլուծենք այս խնդիրը՝ կունենանք հաջողություն, և 2040-ի ուղենիշները կարող է և իրականություն դառնան։ Չենք լուծի՝ դրանք կմնան հեքիաթ։

Տարիների ընթացքում ստեղծվել է հետադիմական գերկենտրոնացված համակարգ։ Մանկապարտեզից մինչև պետական կառավարման ամենաբարձր օղակներ։ Խնդիր դնելով՝ ամեն ինչ պահել վերահսկողության տակ, կաթիլ առ կաթիլ տարբեր օղակների զրկելով ինքնուրույն գործելու իրավունքից և հնարավորությունից, այսօր մենք ստացել ենք գերկենտրոնացված և անգործունյա համակարգ, որտեղ նորը չի մտնում, թարմը չի մտնում, պրոգրեսիվը չի մտնում։ Վերից վար բոլորը սպասում են. չգիտես՝ ում, չգիտես՝ ինչի։ Վերից վար բոլորն իրենց անգործությունը գցում են վերադաս օղակի վրա, հերթով ՝մեկը մյուսի՝ մինչև պատից կախված գործող նախագահի նկարը։ Կասեք՝ անարդա՞ր է. գուցե շատ իմաստներով՝ այո, բայց համակարգն այդպես է ձևավորել։ Ի վերջո՝ ինքնուրույն կես քայլ չանելու, չգործելու՝ անվերջ խրախուսվող մթնոլորտը բերել է ինքնուրույն չմտածելու համատարած վիճակին։

Գիտակրթական հաստատություններում, մշակութային համակարգում պետք է օր առաջ հրաժարվել ցանկացած առաջադիմական միտք կասեցնող գերկենտրոնացումից։

Գերկենտրոնացումը սպանել է նախաձեռնողականությունը։ Չկա գաղափար, նոր միտք, նոր լուծում ձևակերպելու ո՛չ մեխանիզմը, ո՛չ մոտիվացիան։

Գործելու ազատություն պետք է տալ փոքր բիզնեսին։ Առանց կտրուկ քայլերի չի ստացվելու վերականգնել գործելու հավեսը, հավատը։


Պետք է արագ թույլ տալ, որ 21-րդ դարը մտնի Հայաստան՝ հատկապես բարքերի և կառավարման տրամաբանության առումով։


Հայաստանում բացասական սպասումների և պետության անհեռանկարայնության՝ չափազանց վտանգավոր միտումները կասեցնելու, երկրում դրական սպասումներ և դրական տրամադրություններ ստանալու, և որպես հետևանք՝ տնտեսական և հանրային արդյունավետ ակտիվություն և արդյունքներ ունենալու համար ապրիլյան իշխանությունը պետք է գնա լայն ազատությունների և ակտիվ ապակենտրոնացման ճանապարհով։

Հայաստանում կա շոկային ազատության անհրաժեշտություն. դա պետք է արվի օրենսդրական լուծումների, կառավարման տրամաբանության փոփոխությամբ և պետական կառավարման համակարգում նոր մտածողություն կրող անձանց ակտիվ ներգրավմամբ։

Նույնիսկ նման ռազմավարական որոշում կայացնելուց հետո խնդիրը հեշտ չի լուծվելու։

Որոշումից իրականություն ճանապարհին լինելուէ առնվազ երկու խոչընդոտ.

Ա. դիմադրություն

Բ. անտարբերություն


Ձևավորված համակարգի բնական հետևանք է չեռնենկոյական զանգվածը, որը տեղավորվել է պետական կառավարման բոլոր օղակներում և այնտեղ իրեն լավ է զգում։ Ատամներով պայքարելու է ցանկացած փոփոխության, ցանկացած առողջացման դեմ, որովհետև իր համար վտանգ է տեսնելու։ Մյուս կողմից էլ՝ պարզապես ուրիշ բան ինքը չի կարող պատկերացնել, այլ տիպի կյանքի այն ուղղակի քրոմոսոմային մակարդակով պիտանի չէ։ Խոսքն ամենևին տարիքային գործոնի մասին չէ. Հայաստանում կայուն կերպով ձևավորվել է երիտասարդ չեռնենկոների բացառիկ սոցիալական խավ։
Լինելու է նաև տոտալ անտարբերություն։ Լայն զանգվածների մոտ (նաև նրանց, ումից բան է կախված) հոգեբանորեն ինչ-որ բան կոտրվել է։ Հայաստանում մարդիկ դարձել են անտարբեր` իրենց շուրջը կատարվողի, երկրի ու նաև՝ իրենք իրենց հանդեպ։ Շատ դժվար է լինելու տոտալ անտարբերության պայմաններում իրականացնել խորքային փոփոխություններ, նոր շունչ հաղորդել պետությանը։

Բայց ուրիշ ճանապարհ ուղղակի չկա։ Անտարբերություն պրոբլեմի հանդեպ՝ չի նշանակում պրոբլեմի բացակայություն, անտարբերություն իրականության հանդեպ՝ չի նշանակում իրականության բացակայություն, անտարբերություն առաջիկա վտանգների հանդեպ՝ չի նշանակում վտանգների բացակայություն։ Դիմադրությունը և անտարբերությունը լուրջ խոչընդոտներ են, որոնք սակայն կարելի է հաղթահարել։ Եվ այստեղ փոփոխությունների որոշմանը հաջորդող կարևորագույն խնդիրը փոփոխությունների ռեսուրսն է։


(Շարունակելի...)


Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

(«Այլընտրանքային նախագծեր» խումբը նոր հասարակական կառույց է, որի անդամները ներգրավված չեն պետական կառավարման համակարգում, սակայն, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պետության հանդեպ, պատրաստվում են մշակել և առաջարկել սեփական այլընտրանքային առաջարկներն ամենակարևոր խնդիրների շուրջ՝ ներգրավելով ոլորտային լուրջ փորձագետների։

Խումբն իր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման տարբերակները ներկայացնելու է կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, ակտիվ աշխատելու է միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։

«Այլընտրանքային նախագծեր» խումբը մշտապես աշխատելու է նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Քաղաքական կոռեկտությունը և կարևոր թեմաների շուրջ բազմակողմանի քննարկում ապահովելու ունակությունը լինելու են համագործակցության կարևոր պայմաններից։)

website by Sargssyan