Իսպանիայի իշխանությունները Facebook-ին տուգանել են 1,2 միլիոն դոլարով. Մամուլ
Տվյալների պաշտպանության հարցերով իսպանական գործակալությունը տուգանել է Facebook-ին 1,2 միլիոն դոլարով տվյալների պաշտպանության մասին օրենքը խախտելու համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գործակալության մամուլի հաղորդագրությունը:
Գործակալությունում նշել են, որ անցկացված հետաքննության շրջանակներում հաջողվել է պարզել, որ Facebook-ն օգտատերերի անձնական տեղեկատվությունը հավաքելու ժամանակ չի ստանում «օգտատերերի միանշանակ և կոնկրետ համաձայնությունը»: Գործակալության մասնագետները նաև նշել են, որ սոցիալական ցանցը «հատուկ պաշտպանված տվյալները դիտարկում է գովազդային նպատակներով առանց տվյալների պաշտպանության մասին պահանջի համաձայն օգատերերի հստակ համաձայնության», իսկ այդ խախտումը գնահատվում է որպես լուրջ խախտում:
Պաշտոնական փաստաթղթում նաև նշվում է, որ «Facebook-ը չի տեղեկացնում օգտատերերին սպառիչ և հասկանալի կերպով այն տվյալների մասին, որոնք հավաքվելու են» սոցցանցի կողմից:
Աղբյուրը` Tert.am