Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին (Տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գորչծակալությունը: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն, որը բլոգերին Արցախ կատարած այցելության համար «սև ցուցակ»-ում էր ներառել: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: